Յուսիֆ Իսմայիլ օկլի Հուսեյնով (ադրբ.՝ Yusif İsmayıl oğlu Hüseynov, սեպտեմբերի 8, 1988(1988-09-08), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանցի նկարիչ, Ադրբեջանի նկարիչների միության նախագահ (1977), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1964), Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1979)։

Յուսիֆ Հուսեյնով
ադրբ.՝ Yusif İsmail oğlu Hüseynov
Ծնվել էսեպտեմբերի 8, 1988(1988-09-08) (35 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Յուսիֆ Հուսեյնովը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 15-ին Բաքվում[1]։ 1949 թվականին ավարտել է Ադրբեջանի Ազիմ Ազիմզադեի անվան արվեստի պետական դպրոցը։ 1955 թվականին ավարտել է Վասիլի Սուրիկովի անվան Մոսկվայի արվեստի ինստիտուտի գրաֆիկական ֆակուլտետը։ Նա իր կյանքի 60 տարին նվիրել է կերպարվեստի զարգացմանն ու խթանմանը։ Յուսիֆ Հուսեյնովը ստեղծել է բազմաթիվ հետաքրքիր նկարներ արվեստի տարբեր ժանրերում։ Աշխատել է նաև գրքերի ձևավորման և նկարազարդման ոլորտում։ Յուսիֆ Հուսեյնովին շնորհվել է Ադրբեջանի Հանրապետության «վաստակավոր արտիստ» կոչում 1964 թվականին։

1977 թվականին Յուսիֆ Հուսեյնովը ընտրվել է Ադրբեջանի նկարիչների միության նախագահ և ղեկավարել միությունը մինչև 1987 թվականը։ Նույն թվականին նա նշանակվել է ԽՍՀՄ նկարիչների միության խորհրդի քարտուղար։

1979 թվականին նրան շնորհվել է Ադրբեջանի «Ժողովրդական նկարիչ» պատվավոր կոչում[2]։ Յուսիֆ Հուսեյնովը մահացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Յուսիֆ Հուսեյնով». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  2. Respublikanın yaradıcı işçilərinə Azərbaycan SSR fəxri adlarının verilməsi haqqında Azərbaycan SSR Ali Soveti Rəyasət Heyətinin 23 fevral 1979-cu il tarixli Fərmanı
  3. Скончался народный художник Азербайджана

Աղբյուրներ խմբագրել

  • Hacıyev, P. Yusif Hüseynov //Hacıyev P. Rəssam. Həyat. Gözəllik .- Bakı, 1974.- S.95-96.
  • Гасилова Х. М. Таинственный наездник : Рассказы. / Илл.: Ю. Гусейнов. — Баку: Детюниздат, 1958. — 99 с. — 20 000 экз.