Յուոզաս Գրուշաս (լիտ.՝ Juozas Grušas, նոյեմբերի 29, 1901(1901-11-29)[1], Šiauliai County, Լիտվա - մայիսի 21, 1986(1986-05-21)[2], Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լիտվացի գրող, խմբագիր, դրամատուրգ։ Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող, Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Յուոզաս Գրուշաս
Ծնվել էնոյեմբերի 29, 1901(1901-11-29)[1]
ԾննդավայրŠiauliai County, Լիտվա
Վախճանվել էմայիսի 21, 1986(1986-05-21)[2] (84 տարեկան)
Վախճանի վայրԿաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՊետրաշյունայ գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն Լիտվա և  ԽՍՀՄ
ԿրթությունՎիտովտ Մեծի համալսարան և Šiauliai Gymnasium?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Յուոզաս Գրուշասը ծնվել է 1901 թվականին։ Գրուշասի առաջին ոգեշնչող ուսուցիչը եղել է լիտվացի բանաստեղծ Յովորասը, ով սովորեցրել է նրան գրել և նրա մեջ հետաքրքրություն է առաջացրել գրականության հանդեպ։ 1920 թվականին ընդունվել է Շյաուլյայի գիմնազիան, որն ավարտել է 1924 թվականին։ 1924-1931 թվականներին սովորել է Լիտվայի համալսարանի (1930 թվականից՝ Վիտովտի անվան համալսարան) աստվածաբանության և փիլիսոփայության ֆակուլտետում։ 1928 թվականին ընտրվել է ուսանողական «Šatrija» կազմակերպության նախագահ։ 1930 թվականից սկսել է դասավանդել լիտվերեն։ 1931 թվականին Բալիս Սրուոգայի հետ հիմնադրել են Լիտվայի գրողների ընկերությունը, որը նախագահել է 1937-1938 թվականներին։ 1928-1938 թվականներին Գրուշասը եղել է «Mūsų laikraštis» («Մեր թերթը») քրիստոնեական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 1935 թվականին հրատարակել է Karjeristai («Կարիերիստը») երգիծական վեպը, որը լիտվական վեպերի շարքում համարվել է «առանցքային» ստեղծագործություն։

1940-1941 թվականներին աշխատել է պետական հրատարակչությունում որպես գեղարվեստական խմբագիր։ 1948 թվականին դարձել է Լիտվական ԽՍՀ գրողների միության անդամ։ 1949 թվականին վերադարձել է Կաունաս և վերսկսել գրել՝ դառնալով Լիտվայի առաջատար դրամատուրգներից մեկը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, լեհերեն, լատվիերեն, էստոներեն, հայերեն։

Մահը խմբագրել

Մահացել է 1986 թվականին Կաունասում։ Թաղված է Կաունասի Պյատրաշյունսկոե գերեզմանատանը։

Հիշատակ խմբագրել

Սիլաինիայի Յուոզաս Գրուշաս միջնակարգ դպրոցն անվանվել է գրողի պատվին։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Հերկուս Մանտաս»
  • «Սեր, ջազ և սատանա»
  • «Բարբորա Ռադվիլայտե»
  • «Պիուսը խելոք չէր»
  • «Կրկես»
  • «Երջանիկը ես եմ»

Պարգևներ խմբագրել

  • Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող
  • Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • Հանրապետական կրկնակի՝ (1957, 1976) և կոմերիտմիության մրցանակի դափնեկիր[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Բալթիական էտյուդ, Հանուն բարեկամության, Լիտվական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978

Արտաքին հղումներ խմբագրել