Յուզեֆ Նիկորովիչ

լեհահայ կոմպոզիտոր

Յուզեֆ Նիկորովիչ (լեհ.՝ Józef Nikorowicz, ապրիլի 2, 1827(1827-04-02)[1], Լվով, Ավստրո-Հունգարիա[2] - հունվարի 6, 1890(1890-01-06)[1], Խիրով, Ավստրո-Հունգարիա), հայկական ծագումով լեհ կոմպոզիտոր և դաշնակահար, Իգնացի Նիկորովիչի հայրը[4]։

Յուզեֆ Նիկորովիչ
Ծնվել էապրիլի 2, 1827(1827-04-02)[1]
Լվով, Ավստրո-Հունգարիա[2]
Երկիր Լեհաստան և  Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունվարի 6, 1890(1890-01-06)[1] (62 տարեկան)
Խիրով, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանԽիրով
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԼվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ​​ակադեմիա
ԱնդամակցությունԿրակովի գիտական ​​ընկերություն[3]
 Józef Nikorowicz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յուզեֆ Նիկորովիչը ծնվել է 1827 թվականի ապրիլի 2-ին Զբոիշչայում (այժմ Լվովի Շևչենկովսկի շրջան), հայկական ընտանիքում։ Երաժշտություն սովորել է տանը, մասնավոր ուսուցչի մոտ։ Հետո ընդունվել է Լվովի կոնսերվատորիա՝ Ռուդոլֆ Շվարցի դասարան։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո մեկնել է Վիեննա։ Շարունակել է ուսումը Վիեննայի կոնսերվատորիայում և աշխատել։

Կյանքի վերջին տարիներն անցել են Խիրով քաղաքում, որտեղ ճիզվիտների կոլեգիայում երգեցողություն է դասավանդել։

Յուզեֆ Նիկորովիչը մահացել է Խիրովում 1890 թվականի հունվարի 6-ին։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրել է դաշնամուրային ստեղծագործություններ, մազուրկաներ, վալսեր և երգեր։ Նրա որոշ երգեր Մոդեստ Մուսորգսկին օգտագործել է իր ստեղծագործություններում։ Նրա մեղեդիներից մեկի համար լեհ Կորնել Ուեյսկին բանաստեղծություն է գրել։ Երգերից ամենահայտնին «Հրդեհների ծխով» խմբերգն էր, որը Լեհաստանում մեծ ժողովրդականություն է վայելել։ Հետագայում «Հրդեհների ծխով» խմբերգ դարձել է Հունվարյան ապստամբության ոչ պաշտոնական հիմնը, որը Աստծուց տառապող ժողովրդի համար բարեհաճություն և կամք էր խնդրում։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացել է Ապոլոնիա Կոպիստինսկու հետ։ Որդին՝ Իգնացի Նիկորովիչը դրամատուրգ և արձակագիր էր[5]։

Հիշատակ խմբագրել

1893 թվականի Կրակովի լեհական գրական-գեղարվեստական ընկերությունը, լեհական մշակույթում կատարած ծառայությունների համար, Յուզեֆ Նիկորովիչի և Կորնել Ուեյսկու պատվին մեդալ են թողարկել։

1895 թվականի Լվովում Յուզեֆ Նիկորովիչի փողոց կար[6], որը 1946 թվականին վերանվանվել է[7]։

Գրականություն խմբագրել

  • Józef Birkenmajer, Nad grobem Józefa Nikorowicza na cmentarzu chyrowskim, w: «Posłaniec św. Grzegorza »1933, nr 1-2.
  • Kazimierz Chłędowski, Pamiętnik, t. 1, Krakw 1951.
  • Helena Modrzejewska, Wspomnienia i wrażenia, Kraków 1951.
  • Ignacy Nikorowicz, Chorał, w: «Tęcza» 1938, z. 5.
  • Wacław Panek, Polski śpiewnik narodowy, Poznań 1996.
  • Wacław Panek, Hymny polskie, Wołomin 2008.
  • Józef Władysław Reis, Mała encyklopedia muzyki, Warszawa 1960.
  • Zbigniew Sudolski, U źródeł «Skarg Jeremiego», w: «Przegląd Humanistyczny" 1962, nr 3.
  • Zbigniew Sudolski, Jeremi. Opowieść o Kornelu Ujejskim, Warszawa 1986 10. Kornel Ujejski, Przemówienia 1863-1893, Przemyśl 1904.
  • Stanisław Wasylewski, Współtwórca «Chorału» Józef Nikorowicz, w: «Tęcza» 1927, z.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://wiki.ormianie.pl/index.php?title=J%C3%B3zef_Nikorowicz
  2. 2,0 2,1 2,2 Zboiska — 1359.
  3. http://tnk.krakow.pl/czlonkowie/nikorowicz-jozef/
  4. Արծվի Բախչինյան (2002). Հայազգի գործիչներ. Երևան: Զանգակ-97. էջ 190. ISBN 99930-2-415-5.
  5. Wielka Encyklopedia Powszechna PWN, t. 7, str. 797, Państwowe Wydawnictwo Naukowe, Warszawa 1966.(լեհ.)
  6. Лемко І., Михалик В., Бегляров Г. 1243 вулиці Львова. — Львів: Апріорі, 2009. — С. 99
  7. Мельник Б. В. Довідник перейменувань вулиць і площ Львова. XIII—XX століття. — Львів: Світ, 2001. — С. 50, 99
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուզեֆ Նիկորովիչ» հոդվածին։