Յորիտ Հենդրիքս (հոլ.՝ Jorrit Hendrix, փետրվարի 6, 1995(1995-02-06)[1][2], Պաննինգեն, Helden, Լիմբուրխ, Նիդերլանդներ[3])՝ նիդերլանդացի ֆուտբոլիստ, ՊՍՎ ակումբի և Նիդերլանդների հավաքականի հենակետային կիսապաշտպան։

Յորիտ Հենդրիքս
Անձնական տվյալներ
Ազգությունը նիդերլանդացի
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 6, 1995(1995-02-06)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Պաննինգեն, Helden, Լիմբուրխ, Նիդերլանդներ[3]
Հասակ 189 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՊՍՎ
Համար 8
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ Պաննինգեն
2004—2013 Նիդերլանդներ ՊՍՎ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—մ.հ. Նիդերլանդներ ՊՍՎ 79 (4)
2013—2016   Նիդերլանդներ Յոգն ՊՍՎ 8 (1)
Ազգային հավաքական
2009—2010 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 15) 4 (2)
2010—2011 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 16) 6 (0)
2011—2012 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 17) 12 (1)
2012—2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 18) 2 (0)
2015—2014 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 19) 8 (0)
2014—մ.հ. Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 21) 6 (0)
2016—մ.հ. Նիդերլանդներ Նիդերլանդներ 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային խմբագրել

 
Հենդրիքսը ՊՍՎ ակումբում

Հենդրիքսը ՊՍՎ ակումբի սան է։ 2013 թվականին նա ընդգրկվել է մրցաշրջանի հայտացուցակում։ 2013 թվականի օգոստոսի 10-ին ՆԵԿ ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր առաջնաելույթը Էրեդիվիզիում, փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում՝ Կարիմ Ռեկիկի հետ[4]։ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին Ուտրեխտ ակումբի դեմ խաղի ժամանակ Հենդրիքսը խփել է իր առաջին գոլը ՊՍՎ ակումբում[5]։ 2015 թվականին Հենդրիքսը դարձել է Նիդերլանդների Սուպերգավաթի չեմպիոն։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականին Հենդրիքսը մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը կայացել էր Սլովենիայում։ Մրցաշրջանում նա խաղացել է Բելգիայի[6], Լեհաստանի[7], Վրաստանի[8] և Գերմանիայի հավաքականների հետ խաղերում[9]։ Վրաստանի հավաքականի հետ խաղի ժամանակ Հենդրիքսը գոլ է խփել։

2016 թվականի սեպտոմբերի 1-ին Հունաստանի հավաքականի հետ ընկերական խաղի ժամանակ ՀԵնդրիքսը կատարել է իր առաջնաելույթը Նիդերլանդների հավաքականում, փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում՝ Քևին Ստրոտման հետ[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

Աումբային

  ՊՍՎ

  •   Նիդերլանդների առաջնություն — 2014-2015
  •   Նիդերլանդների առաջնություն — 2015-2016
  • Նիդերլանդների Սուպերգավաթակիր — 2016

  Նիդերլանդների հավաքական (մինչև 17)

  •   Եվրոպայի երիտասարդական առաջնություն — 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «ПСВ VS. НЕК 5:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 10.
  5. «Утрехт VS. ПСВ 1:5» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 26.
  6. «Нидерланды (до 17) VS. Бельгия (до 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012—05—07.
  7. «Нидерланды (до 17) VS. Польши (до 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012—05—10.
  8. «Нидерланды (до 17) VS. Грузия (до 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012—05—13.
  9. «Германия (до 17) VS. Нидерланды (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2012—05—16.
  10. «Нидерланды VS. Греция 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016—09—01.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորիտ Հենդրիքս» հոդվածին։