Յոսեֆ Յունգման (չեխ․՝ Josef Jungmann, 16 հուլիսի, 1773, Հուդլիցե, Չեխիա - 14 նոյեմբերի, 1847, Պրահա, Չեխիա), չեխ բանաստեղծ և բանասեր, Չեխական ազգային վերածննդի առաջատար գործիչներից մեկը։ Յոսեֆ Դուբրովսկու հետ միասին Յոսեֆ Յունգմանը համարվում է նոր չեխերենի հիմնադիրը։

Յոսեֆ Յունգման
չեխ․՝ Josef Jungmann
Ծնվել էհուլիսի 16, 1773(1773-07-16)[1][2][3][…]
ԾննդավայրՀուդլիցե, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4][5][…]
Վախճանվել էնոյեմբերի 14, 1847(1847-11-14)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[3][6][4][…]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն[7]
Մասնագիտությունգրող, բառարանագիր, լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, մանկավարժ, ուսուցիչ, բանասեր, պատմաբան և համալսարանի դասախոս
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
ԱնդամակցությունԿրակովի գիտական ​​ընկերություն[5]
ԱշխատավայրՊրահայի Կարլի համալսարան
Պարգևներ
Լեոպոլդի շքանշան
ԱմուսինJohanna Jungmannová?
ԶավակներJosef Josefovic Jungmann?
Изображение автографа
 Josef Jungmann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յոսեֆ Յունգմանը ծնվել է 1773 թվականի հուլիսի 16-ին Հուդլիցեում՝ կոշկակարի ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի վեցերորդ երեխան։ Ծնողները Յոսեֆ Յունգմանին նախապատրաստում էին քահանա դառնալու համար։ 1788-1792 թվականներին նա հաճախել է գիմնազիա, ապա սովորել է փիլիսոփայություն և իրավունք։ 1799 թվականից Յոսեֆ Յունգմանը դասավանդել է Լիտեմերժիցե քաղաքի գիմնազիայում։ 1815 թվականին Յոսեֆ Յունգմանը տեղախոփվում է Պրահա, որտեղ մինչև 1845 թվականը որպես չեխերենի պրոֆեսոր աշխատել է Ակադեմիական գիմնազիայում։ 1817 թվականին Յունգմանը ստանում է փիլիսոփայության և իրավունքի դոկտորի գիտական աստիճան։ 1827-1838 թվականներին նա եղել է Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, իսկ 1838 թվականին դարձել է նույն համալսարանի ռեկտոր[8]։

Յոսեֆ Յունգմանը եղել է չեխերենի ու հատկապես նրա գրական տարբերակի բարեփոխման կողմնակից։ Իր ստեղծագործությունների մեծ մասը նա գրել է չեխերեն։ 1805 թվականին լույս է տեսել Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի «Ատալա» նովելի՝ Յունգմանի կատարած թարգմանությունը, որում ցույց էր տրված, որ չեխերենով կարելի է վերաշարադրել գեղարվեստական մեծ նշանակություն ունեցող ստեղծագործություններ։ Ավելի ուշ Յունգմանը չեխերեն է թարգմանել Ջոն Միլթոնի, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի ու Ֆրիդրիխ Շիլլերի ստեղծագործություններից։ Հետագա տարիներին Յունգմանը մասնակցել է չեխերենի նոր ուղղագրության վերաբերյալ ծավալված գիտական բանավեճին՝ այդ թեմայով հրատարակելով մի շարք հոդվածներ, որոնցից առավել կարևոր էր «Gespräche über die tschechische Sprache» («Զրույցներ չեխերենի մասին») հոդվածը։ 1820 թվականին լույս է տեսնում նրա հեղինակած «Slovesnost» գիրքը, որ ոճաբանության դասագիրք էր, իսկ 1825 թվականին հրատարակվում է «Չեխական գրականության պատմությունը»։

Յոսեֆ Յունգմանի ամենանշանակալի աշխատությունը եղել է չեխ-գերմաներեն հինգ հատորանոց բառարանը։ Նրանում ներկայացված են ոչ միայն չեխերենի բառապաշարի պատմական բոլոր շերտերը՝ սկսած միջնադարյան Չեխիայից, այլ նաև փորձ է արվել հարստացնել Յունգմանին ժամանակակից չեխերենի բառապաշարը՝ ստեղծելով նոր բառեր ու փոխառություններ կատարելով հարևան, սլավոնական լեզուներից։

Յոսեֆ Յունգմանի պատվին է կոչվել հրապարակ (չեխ․՝ Jungmannovo náměstí) Պրահայում՝ Նովո Մեստեում։ 1878 թվականին այնտեղ տեղադրվել է գիտնականի հուշարձանը[9]։

Երկեր խմբագրել

  • Antibohemia, 1814
  • Historie literatury české aneb Soustavný přehled spisů českých, s krátkou historií národu, osvícení a jazyka, 1825
  • Krok
  • Nepředsudečné mínění o české prozódii, 1804
  • O jazyku českém, 1806
  • O klasičnosti literatury a důležitosti její
  • Oldřich a Božena, 1806
  • Rozmlouvání o jazyku českém
  • Slovesnost aneb Sbírka příkladů s krátkým pojednáním o slohu, 1820
  • Slovník česko-německý, 1834-39 (5 dílů), Յակուբ Մալիի հետ միասին
  • Slovo ke statečnému a blahovzdělanému Bohemariusovi, 1814
  • Zápisky, 1871.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 http://tnk.krakow.pl/czlonkowie/jungmann-josef/
  6. Wurzbach D. C. v. Jungmann, Joseph Jacob (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 10. — S. 319.
  7. BillionGraves — 2011.
  8. Յոսեֆ Յունգմանի կենսագրությունը Արխիվացված 2015-07-01 Wayback Machine (ռուս.)
  9. Йозеф Юнгман и площадь Юнгманова в Праге(չաշխատող հղում) (ռուս.)

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսեֆ Յունգման» հոդվածին։