Յոն Հելիադե-Ռըդուլեսկու

Յոն Հելիադե-Ռըդուլեսկու (ռումիներեն՝ Ion Heliade-Rădulescu, հունվարի 6, 1802(1802-01-06)[1], Տըրգովիշտե, Ռումինիա - ապրիլի 27, 1872(1872-04-27)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի լուսավորիչ, գրող, բանասեր, պատմաբան։ Հիմնադրել է ռումինական թատրոնը, տպագրական գործը, սկզբնավորել լրագրությունը։

Յոն Հելիադե-Ռըդուլեսկու
Ծնվել էհունվարի 6, 1802(1802-01-06)[1]
ԾննդավայրՏըրգովիշտե, Ռումինիա
Վախճանվել էապրիլի 27, 1872(1872-04-27)[1] (70 տարեկան)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա
Գրական անունIon Heliade, Eliad
Մասնագիտությունլեզվաբան, բանասեր, պատմաբան, թարգմանիչ, դիվանագետ, փիլիսոփա, գրող, բանաստեղծ, գրական քննադատ, լրագրող, աստվածաշնչի թարգմանիչ, կլասիցիստ և քաղաքական գործիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ռումինիա
Ժանրերպոեզիա, ինքնակենսագրություն և երգիծանք
Գրական ուղղություններռոմանտիզմ և կլասիցիզմ
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա
Изображение автографа
 Ion Heliade Rădulescu Վիքիպահեստում

Եղել է հեղափոխական ժամանակավոր կառավարության անդամ (1848), Ռումինական գրական ընկերության (1866) հիմնադիրը, Ռումինիայի ակադեմիական ընկերության (1867, 1879-ից՝ Ռումինական ակադեմիա) առաջին նախագահը։ Գրել է «Մի գիշեր Տրգովիշտեի ավերակներում» (1836) չափածո եղերգությունը, «Սուրբ ամրոց» (1841), «Իմ սիրելի ստվերները» (1844) պոեմները և այլն։ Լավագույն երկը «Թևավոր ոգի» (1844) բալլադն է, որի նյութը վերցված է ժողովրդական բանահյուսությունից։ Գիտական աշխատություններից են «Բանաստեղծության կանոններ կամ քերականություն»-ը (1831), «Ընդհանուր բանաստեղծության ամբողջական դասընթաց»-ը, «Ռումինացիների պատմությունը» (1870

Հելիադե-Ռըդուլեսկուն սերտ կապերի մեջ է եղել ժամանակի ռումինահայ հեղափոխականների հետ, իր հրատարակած պարբերականներում հաճախ անդրադարձել հայերին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 333