Յոհան Մետտենլեյտեր

գերմանացի նկարիչ

Յոհան Յակոբ (Յակով) Մետտենլեյտեր (գերմ.՝ Johann Jacob Mettenleiter, օգոստոսի 9, 1750(1750-08-09)[1][2], Գրոսկուխեն, Հայդենհայմ անդեր Բրենց - փետրվարի 25, 1825(1825-02-25)[1][2], Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), Ռուսաստանում աշխատած գերմանացի գեղանկարիչ, «փոքր արքունիքի» արքունական գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս։

Յոհան Մետտենլեյտեր
Ծնվել էօգոստոսի 9, 1750(1750-08-09)[1][2]
ԾննդավայրԳրոսկուխեն, Հայդենհայմ անդեր Բրենց
Վախճանվել էփետրվարի 25, 1825(1825-02-25)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրԳատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
 Johann Jakob Mettenleiter Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յոհան Մետտենլեյտերն աշխատել է Եվրոպայում, հայտնի է եղել որպես դիմանկարի վարպետ։ Ռուսաստան է մեկնել 1786 թվականին, որտեղ աշխատել է որպես նկարիչ-մոնումենտալիստ։ Հայտնի է պուրակային տաղավարները նկարազարդումներով, Սանկտ Պետերբուրգի եկեղեցիների և Վիբորգում գտնվող Մոնրեպո դաստակերտի նկարազարդման աշխատանքներով (պատկանել է բարոն Լ. Գ. Նիկոլային)։

1786 թվականին ստացել է «նշանակված ակադեմիկոսի» կոչում։ Ստացել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում «բնակարանային և գրասենյակային տարածքները ֆլամանդական ոճով նկարազարդելու համար»[3]։

1790 թվականից ի վեր նկարազարդել է Պավլովսկի և Գատչինայի տեսարժան վայրերը մեծ իշխան Պավել Պետրովիչի և մեծ իշխանուհի Մարիա Ֆեոդորովնայի պատվերով։ Այս զարդանկարները, բացի որոշակի գեղարվեստական և պատմական հետաքրքրությունից, մանրամասներ են պարունակում այդ ժամանակաշրջանի բնապատկերների և շենքերի առանձնահատկությունների վերաբերյալ։ Այս գործերից բացի, նկարիչը ստեղծել է «Վեներայի հաղթանակը» քանդակազարդ առաստաղը Գատչինայի Վեներայի տաղավարի համար և մի քանի քանդակազարդ առաստաղներ Միխայլովսկի ամրոցի համար։

Մետտենլեյտերը բնակվել է Գատչինայի մեծ պալատի Խոհանոցային մասնաշենքում։ Գոյություն ունի մի լեգենդ, ըստ որի կայսր Պավել I-ի սպանությունից անմիջապես հետո հենց Մետտենլեյտերն է, որ գրիմավորել է նրա այլանդակված դեմքը։

Յակոբ Մետտենլեյտերը մահացել է Գատչինայում և թաղվել Սուրբ Պետրոս եկեղեցու մոտակայքում գտնվող գերեզմանատանը (գերեզմանատունը չի պահպանվել)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. Справочник Императорской Академии художеств, 1915, էջ 128
  4. Картина хранится в Большом Гатчинском Дворце.

Աղբյուրներ խմբագրել

  • Родионова Т. Ф. Гатчина: Страницы истории. - 2-е изд., испр. и доп. - Гатчина: Изд. СЦДБ, 2006. - 240 с. - 3000 экз. - ISBN 5-943-31111-4.
  • С. Н. Кондаков. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. - Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. - Т. 2 (Часть биографическая). - С. 128. - 459 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Մետտենլեյտեր» հոդվածին։