Յոհաննես Վալտեր
Յոհաննես Վալտեր (գերմ.՝ Johannes Walther) (հուլիսի 20, 1860[1], Նոյշտադտ ան դեր Օրլա, Գերմանիա[2] - մայիսի 4, 1937[1], Բադ Հոֆգաշտայն, Sankt Johann im Pongau District, Զալցբուրգ, Ավստրիա), գերմանացի երկրաբան։
Յոհաննես Վալտեր գերմ.՝ Johannes Walther | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1860[1] |
Ծննդավայր | Նոյշտադտ ան դեր Օրլա, Գերմանիա[2] |
Մահացել է | մայիսի 4, 1937[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Բադ Հոֆգաշտայն, Sankt Johann im Pongau District, Զալցբուրգ, Ավստրիա |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Կրթություն | Ենայի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[2] (1882) |
Մասնագիտություն | երկրաբան, հնէաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Հալլե-Վիտենբերգի համալսարան և Stazione Zoologica Anton Dohrn? |
Անդամություն | Լեոպոլդինա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա |
Johannes Walther (geologist) Վիքիպահեստում |
Ավարտել է Ենայի համալսարանը (1882)։ Եղել է Ենայի (1890-1896) և Հալլեի (1896-1929) համալսարանների պրոֆեսոր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են լիթոլոգիային, հնէաէկոլոգիային, ֆացիաների մասին ուսմունքին, հնէաաշխարհագրությանը, կենսաբանությանը։ Վալտերը սահմանել է, որ շերտագոյացումը տեղի է ունենում ֆացիաների տեղաշարժման դեպքում (տեղաշարժումը ուղեկցվում է նստվածքի լիթոլոգիական կազմի փոփոխմամբ)։ Վալտերի մեծ ուշադրություն է նվիրում երկրաբանական հետազոտությունների մեթոդների մշակմանը, հատկապես ակտուալիզմի մեթոդին։ Վալտերի՝ ծովի կենսաբաությանը վերաբերող աշխատությունները հիմք են դարձել օվկիանոսագիտության և էկոլոգիայի զարգացման համար։ Նա ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր անդամ (1930)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Deutsche Nationalbibliothek Record #119060159 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Վալտեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Վալտեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 236)։ |