Յոիդո (Հանգըլ՝ 여의도, անգլ.՝ Yoi Island or Yeoui Island) Հարավային Կորեայի Սեուլ քաղաքի Հանգան գետի վրա մեծ (կամ փոքր) կղզի։ Այն Սեուլի ֆինանսական և ներդրումային գլխավոր շրջանն է։ Նրա 8.4 կիլմետր քառակուսի տարածքը հանդիսանում է մոտ 30,988 մարդու տուն[1]։ Կղզին գտնվում է Սեուլի Յունգդոնփո Գու շրջանում, և մեծամասամբ համապատասխանում է Յոիդոյի օկրուգին։ Կղզում են գտնվում Ազգային ժողովի շենքը, որտեղ տեղի են ունենում Կորեայի Ազգային ժողովի հանդիպումները, Կորեայի ֆինանսական ներդրումային ասոցացիան, Յոիդոյի Ավետարան բազմամարդ եկեղեցին, 63-րդ շենքը, LG, KBS ընկերությունների գլխավոր մասնաճյուղերը, Կորեայի փոխանակման կենտրոնը։ Չնայած հիմնականում նրա կարևորությանը՝ որպես ֆինանսկան կենտրոն, և զբաղեցրած կենտրոնական դիրքին, Յոիդոն Սեուլի և Հարավային Կորեայի ամենաբարձր երկնաքերերի՝ Սեուլի միջազգային ֆինանսական կենտրոնի, Parc1 աշտարակի, FKI աշտարակի տունն է։

Յոիդո
Հանգըլ՝ 여의도, հանջա՝ 汝矣島
Տեսակգետի կղզի
Երկիր Հարավային Կորեա
Վարչատարածքային միավորՍեուլ
Մակերես8,4 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Ստուգաբանություն խմբագրել

Կղզու անունը նշանակում է «Դու կարող ես ունենալ», այսինքն՝ «անօգուտ»։ Անվան պատճառն այն էր, որ, երբ Հանգան գետը վարարում էր, ցամաքի միայն մի փոքրիկ հատվածն էր տեսանելի ջրի մակարդակից բարձր։

Պատմություն խմբագրել

Լինելով Չոսոնի մայրաքաղաքի համար ազատ հարմարավետ վայր՝ Յոիդոն ոչխարների և այծերի համար օգտագործվել է որպես արոտավայր՝ ըստ 16-րդ դարի աշխարհագրական արձանագրությունների[2]:Յոիդայի մեծ մասը անմարդաբնակ ավազե գոտի էր մինչև 1924 թվականի ապրիլը[3], երբ կառուցվեց Սեուլի առաջին օդանավակայանը։ Օդանավակայանը կատարում էր ինչպես միջազգային, ներքին, այնպես էլ ռազմական չվերթներ, ծառայում էր նաև իբրև ավիաուսումնական դպրոց[4]։ Օդանավակայանում հեղեղներ էին լինում, որոնք ամառվա անձրևային եղանակներին օգտագործման համար ոչ պիտանի էին դարձնում այն։ Գիմփոյի միջազգային օդանավակայանը 1958 թվականին ստանձնեց Յոիդոյի առևտրական թռիչքները, իսկ 1971 թվականին Seoul Air Base-ը ստանձնեց դրա ռազմական գործունեությունները։

1960-ականների սկզբին կղզու վրա սկսել են կառուցվել տներ, որոնք մինչ այժմ էլ իրենց տեղերում են։

Վեց ճանապարհներ ունեցող կամուրջը, որը միացնում է Յունգդոնփոյին, կառուցվել է 1970 թվականին՝ որպես Հանգան գետի զարգացման ծրագրի մի մաս՝ ղեկավարվելով նախագահ Պակ Ջուն Հեի կողմից, որին հաջորդում է արագ զարգացումը։ Նախկինում Գոյանի մեջ ընդգրկված Յոիդոն 1971 թվականին կազմավորվել է որպես առանձին կառույց[4]։ 1975 թվականին նոր Ազգային ժողովի շենքը բացվեց կղզու արևմուտքում։ 1983 թվականին 63-րդ շենքը ավարտն է հասցվում։ Այն տարիներ շարունակ երկրի ամենաբարձր և հայտնի կառույցն էր։

Քաղաքականություն խմբագրել

 
Ազգային ժողովի շենքը հետևում 63-րդ շենքի հետ (ձախում)

Յոիդոն Հարավային Կորեայի քաղաքականության կենտրոնն է։ Կղզու արևմտյան հատվածը իշխում են քաղաքական կազմակերպությունները և դրանց համապատասխան կառույցները։ Նշանավոր Ազգային ժողովի շենքը տեղակայված է կղզու հեռու արևմուտքում։ Շենքի կառուցումը սկսվել է 1969 թվականին, ավարտվել է 1970-ին և գտնվում է Յոիդոյի նախկին օդանավակայանի տեղում։ Մինչ Ազգային ժողովի շենքի բացումը կառավարության նստավայրը գտնվում էր Ճապոնիայի կառավարության գլխավոր շենքում, որը Կյոնբոկունում էր։ Շնորհիվ դրա ազգային կարևորության, Ազգային ժողովի շենքի շրջակայքին և մոտակա շինություններին կից նկատվում է ոստիկանների բավականին կարևոր առակայություն։ Չնայած սրան, այս շինությունները հասարակության համար սովորաբար բաց են և կապված են Հանգան գետի պուրակների հետ, որոնք շրջապատում են տարածքը 3 կողմից։

Հարավային Կորեայի քաղաքական կուսակցությունների գերակշիռ մասը՝ ներառյալ«Դեմոկրատական» և «Մարդկանց ուժը» կուսակցությունները, պահպանում են իրենց շտաբները Յոիդոյում՝ մոտ Ազգային ժողովի շենքին։

Տնտեսություն խմբագրել

Յոիդոն համարվում է Սեուլի ֆինանսկան կենտրոնը, որտեղ գտնվում են երկրի ամենախոշոր ֆինանսական կառույցները, ինչպիսիք են «Industrial Bank»-ը, «Kookmin Bank»-ը, «Korea Stock Exchange and Federation of Korean Industries»-ը, «Hana Bank»-ը, «Shinhan Securities»-ը,«NH Investment Securities»-ը, և «Eugene Investment Securities»-ը։ Այս կառույցների մեծ մասը գտնվում են կղզու արևելյան հատվածում՝ արևմտյան կողմի քաղաքական շտաբի դիմաց։

Մեդիա խմբագրել

Հաշվի առնելով կղզու քաղաքական և տնտեսական կարևորությունը՝ մի քանի մեծ մեդիաընկերություններ կան Յոիդոյում։ Դրանք ընդգրկում են հիմնական լրագրերը, ինչպիսիք են «Kookmin Ilbo»-ն և «KBS» հեռուստաընկերությունը։

Կրոն խմբագրել

Յոիդոն Հարավային Կորեայի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Յոիդոյի Ավետարան բազմամարդ եկեղեցու տունն է։ Եկեղեցին հիմնադրվել է 1958 թվականին և այժմ ունի 480 000 անդամ։

Հասարակական զբոսայգիներ խմբագրել

 
Յոիդոյի Հանգան գետի զբուայգին

Յոիդոյում կան 5 զբոսայգիներ։ Սրանց մեջ նշանավոր են Հանգան գետի հասարակական զբոսայգու շրջանը և Յոիդոյի զբոսայգին։ Յոիդոյի զբոսայգին հիմնադրվել է 1999 թվականին հողի բարելավման ադյունքում։

Տարածքի միավոր խմբագրել

«Յոիդոյի չափ» արտահայտությունը հաճախ օգտագործվում է Հարավային Կորեայի մեդիայի կողմից անծանոթ տարածքների չափման համար՝ որպես համեմատությամ միջոց։ Օրինակ կարող է ասվել, որ A քաղաքը Y երկրում Յոիդոյի 2 չափն է[փա՞ստ]:

Փառատոներ խմբագրել

  • «Cherry Blossom» փառատոն - «Cherry Blossom» փառատոնը յուրաքանչյուր ապրիլ անցկացվում է Յոիդոյի փողոցներում։
  • «Seoul International Fireworks» փառատոն - «Seoul International Fireworks» փառատոնը ամեն հոկտեմբերի հանգստյան օրերին նշվում է Հանգան զբոսայգում։

Ամենաբարձր շինությունները խմբագրել

Աստիճան Անուն Բարձրություն Հարկեր Տրիներ Նշումներ
1 Սեուլի միջազգային ֆինանսկան կենտրոնի աշտարակ 279 մետր 55 2012 Յոիդոյի ամենաբարձր շենքը
2 63-րդ շենք 249 մետր 60 1985
3 FKI շենք 245 մետր 50 2013
4 IFC Seoul 200 մետր 37 2012
5 One IFC Office Tower 186 մետր 32 2012
6 Two IFC Office Tower 176 մետր 29 2012
7 S-Trenue 154 մետր 36 2009
8 Yeouido Richensia Tower 1 151 մետր 40 2003
8 Yeouido Richensia Tower 2 151 մետր 40 2003
10 LG Twin Towers Tower 1 144 մետր 34 1987
10 LG Twin Towers Tower 2 144 մետր 34 1987

Կառուցման մեջ խմբագրել

Անուն Բարձրություն Հարկեր Ավարտման ժամկետ Նշումներ
Parc1 Tower A 333 մետր 69 2020
Parc1 Tower B 256 մետր 53 2020
Yeouido Post office Reconstruction 150.80 մետր 33 2020

Տրանսպորտ խմբագրել

Ավտոբուսներ խմբագրել

Յոիդոյում աշխատում են ավտոբուսային գծեր՝ գունային կոդավորմամբ։

  • Դեղին ավտոբուսները շրջում են միայն Յոիդոյում՝ օղակաձև երթուղով։
  • Կարմիր ավտոբուները շրջում են միայն ամբողջ Յոիդոյում՝ տարբեր երթուղիներով։
  • Կանաչ և կապույտ ավտբուները Յոիդոն կապում են Սեուլի բազմաթիվ այլ կետերի հետ։

Կամուրջներ խմբագրել

Յոիդոյի և Մափոյի միջև կա 3 կամուրջ՝ Մափոյի, Սոգանի և Վոնյոյի կամուրջները։

Մետրոպոլիտեն խմբագրել

Դարերով մեկուսացած լինելով՝ Յոիդոն այժմ սերտորեն կապված է Սեուլի տրանսպորտային ցանցին։ Սեուլի մետրոյի 5-րդ և 9-րդ գծերը հատվում են Յոիդոյի կայանում։ 5-րդ գիծը կանգնում է նաև Յոինարու կայանում։ 9-րդ գիծը կանգնում է նաև Սեթան կայանում և Ազգային ժողովի շենքում։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Figures as of March 2006. «동현황». Yeouido-dong website (Korean). Վերցված է 2006 թ․ ապրիլի 16-ին.(չաշխատող հղում)
  2. «동유래». Yeouido-dong website (Korean). Վերցված է 2006 թ․ ապրիլի 16-ին.(չաշխատող հղում)
  3. According to «동현황». Yeouido-dong website (Korean). Վերցված է 2006 թ․ ապրիլի 16-ին.(չաշխատող հղում). However, the Naver Encyclopedia(չաշխատող հղում) asserts that the airport opened in 1916, and that the homecoming flight of An Chang-nam, the first Korean pilot, landed here in 1922.
  4. 4,0 4,1 «동현황». Yeouido-dong website (Korean). Վերցված է 2006 թ․ ապրիլի 16-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել