Յոժե Մենսինգեր (սլովեներեն՝ Jože Mencinger, մարտի 5, 1941(1941-03-05), Եսենիցե, Upper Carniola Statistical Region, Սլովենիա - օգոստոս 2022[1], Pelješac, Դուբրովնիկ Ներետվա, Խորվաթիա), սլովենացի օրենսգետ, տնտեսագետ, քաղաքական գործիչ։

Յոժե Մենսինգեր
Ծնվել էմարտի 5, 1941(1941-03-05)
Եսենիցե, Upper Carniola Statistical Region, Սլովենիա
Մահացել էօգոստոս 2022[1] (81 տարեկան)
Pelješac, Դուբրովնիկ Ներետվա, Խորվաթիա
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Սլովենիա
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, փաստաբան, քաղաքական գործիչ և իրավաբան
Գործունեության ոլորտօրենք և տնտեսություն[2] և քաղաքականություն[2]
Պաշտոն(ներ)economy minister?
ԱնդամակցությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերUniversity of Pennsylvania Carey Law School?, Լյուբլյանայի համալսարան և Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինսլովեներեն[3][2] և անգլերեն[3]
Պարգևներ
Ազատության շքանղան
ԿուսակցությունSlovenian Democratic Party?
 Jože Mencinger Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է սլովենական Եսենիցե քաղաքում։ 1964 թվականին ավարտել է Լյուբլյանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ուսումը շարունակել Բելգրադի համալսարանի իրավաբանական դպրոցում, որն ավարտել է 1966 թվականին՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 1975 թվականին էլ ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիայի համալսարանում պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։

Մենսինգերը ընդգրկվել է անկախություն ձեռք բերած Սլովենիայի առաջին կառավարության կազմում, 1990 թվականի մայիս ամսից մինչև 1991 թվականի մայիսը ղեկավարել է այդ երկրի էկոնոմիկայի նախարարությունը։ 1992 թվականին անդամագրվել է Սլովենիայի ժողովրդավարական կուսակցությանը։ 2001-2004 թվականներին եղել է Լյուբլյանայի համալսարանի ռեկտորը։ Հինգ տարի ընդգրկված է եղել Սլովենիայի Ազգային խորհրդի կազմում։ 2014 թվականի եվրոպական խորհրդարանական ընտրություններում գլխավորել է Pozitivna Slovenija կուսակցության առաջադրած թեկնածուների ցուցակը[4][5]։

Յոժե Մենսինգերը Լյուբլյանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավունքի և տնտեսության ամբիոնի պրոֆեսոր է, գիտությունների ու արվեստների եվրոպական ակադեմիայի անդամ։ Ուսումնասիրել և իր աշխատություններում մեկնաբանել է հետկոմունիստական շրջանում Սլովենիայում իրականացված սեփականաշնորհման գործընթացի փորձը[6]։

Գիտական վաստակի համար Յոժե Մենսինգերը պարգևատրվել է Սլովենիայի Հանրապետության Ազատության ոսկե շքանշանով։ Նա հանդես է գալիս Բորիս Մալագարսկու «Շղթաների ծանրությունը» (The Weight of Chains]) փաստավավերագրական կինոնկարում, որտեղ խոսում է Եվրոպական միությանը Սլովենիայի անդամակցության արդյունքների մասին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://www.24ur.com/novice/crna-kronika/umrl-ekonomist-in-politik-joze-mencinger.html
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 CONOR.Sl
  4. RTVSLO.si - Pozitivna Slovenija 25. aprila na kongres. Jože Mencinger nosilec liste.
  5. Pozitivna Slovenija 25. aprila na kongres. Jože Mencinger nosilec liste (rtvslo.si, 10. April 2014, slowenisch); http://www.siol.net/novice/eu_volitve_2014/2014/05/soocenje_ptv.aspx?hide_hf=1&mob=1 Արխիվացված 2014-11-13 Wayback Machine |wayback=20141113190416 |text=Kandidati za evroposlance: Za krizo smo krivi predvsem sami |archiv-bot=2019-04-21 05:28:04 InternetArchiveBot }} (siol.net, 20. Mai 2014, slowenisch)
  6. Mencinger, Joze (1996). «Privatization Experiences in Slovenia». Annals of Public and Cooperative Economics. 67 (3): 415–428. doi:10.1111/j.1467-8292.1996.tb01913.x.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոժե Մենսինգեր» հոդվածին։