«Յոթ սամուրայներ» (ճապ.՝ 七人の侍, Շիչինին նո սամուրայ, 1954 թ.), ճապոնական գեղարվեստական ֆիլմ։ Հռչակավոր Ակիրա Կուրոսավայի դասական դարձած փիլիսոփայական դրաման։

Յոթ սամուրայներ
ճապ.՝ 七人の侍
Կինոնկարի պաստառը
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Ժանրդրամա
Թվական1954
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորԱկիրա Կուրոսավա
Սինոբու Հասիմոտո
Հիդզո Օգունի
ՊրոդյուսերՄոտոկի Սադիրո
Սցենարի հեղինակԱկիրա Կուրասավա
ԴերակատարներՏոսիրո Միֆունե
Տակասի Սիմուրա
ՕպերատորԱսակաձու Նակայի
ԵրաժշտությունՖումիո Հայասակա
ՄոնտաժԱկիրա Կուրոսավա
Պատմվածքի վայրՃապոնիա
Նկարահանման վայրՃապոնիա
ԿինոընկերությունToho
Տևողություն203
Բյուջե2 միլիոն ԱՄՆ $
Շահույթ268 230 000 ¥
 Seven Samurai Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

XVI դարի երկրորդ կես։ Ճապոնական գյուղերից մեկի բնակիչները պատահմամբ տեղեկանում են, որ թափառական բանդիտները պատրաստվում են հարձակվել իրենց գյուղի վրա և խլել բերքը։ Գյուղացիներն իրենցից երեք հոգու ուղարկում են քաղաք, որպեսզի նրանք մարդիկ վարձեն գյուղը պաշտպանելու և որ վերջիններս համաձայնեն աշխատել միայն ուտելիքի դիմաց, որովհետև գյուղացիները նրանց առաջարկելու ուրիշ բան չունեն։ Գյուղացիները ականատես են դառնում, թե ինչպես է փորձառու մարտիկ Կամբեյը անզեն ձեռքերով վնասազերծում և սպանում մի երեխայի պատանդ վերցրած ավազակին։ Նրանք սամուրային պատմում են իրենց դժբախտության մասին, և Կամբեյը համաձայնում է օգնել գյուղացիներին։

Կամաց-կամաց Կամբեյը հավաքում է փորձառու մարտիկներից կազմված մի փոքր ջոկատ, նրանց են միանում նաև երիտասարդ սամուրայ Կացուսիրոն, ով ուզում է դառնալ Կամբեյի աշակերտը, և Կիկուտիյոն, ով իրեն ներկայացնում է որպես սամուրայ, բայց իրականում մի սովորական թափառաշրջիկ է։

Ջոկատը ժամանում է գյուղ, որի բնակիչները վախով ու զգուշությամբ են դիմավորում սամուրայներին։ Սակայն Կիկուտիյոն, ով շատ լավ էր ճանաչում գյուղացիներին, կարողանում է համոզել գյուղացիներին, որ սամուրայներն իրականում եկել են գյուղը պաշտպանելու, այլ ոչ թե թալանելու։ Սամուրայները սկսում են գյուղացիների հետ միասին կազմակերպել գյուղի պաշտպանությունը։

Երբ բանդիտները հարձակվում են, գյուղացիները նրանց փոքր խմբերին ներս են թողնում գյուղի տարածք և ոչնչացնում։ Վերջին հարձակման ժամանակ գյուղի տարածք են թողնում բանդիտների վերջին ու ամենամեծ խմբին և ոչնչացնում նրանց։ Սակայն կռիվների ժամանակ զոհվում են նաև սամուրայներ։ Ողջ են մնում միայն Կամբեյը, Սիտիրոձին և Կացուսիրոն։

Կամբեյը, Սիտիրոձին և Կացուսիրոն լքում են գյուղը, նրանք արդեն պետք չեն գյուղացիներին, ովքեր սկսում են իրենց խաղաղ կյանքը։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Տակասի Սիմուրա Կամբեյ Սիմադա Կամբեյ Սիմադա սամուրայների ղեկավար
Յոսիո Ինաբա Կատայամա Գորոբեյ Կատայամա Գորոբեյ երկրորդ սամուրայ
Դայսուկե Կատո Սիտիրոձի Սիտիրոձի երրորդ սամուրայ
Մինորու Տիակի Հեյհատի Հայսիդայ Հեյհատի Հայսիդայ չորրորդ սամուրայ
Իսաո Կիմուրա Կացուսիրո Օկամոտո Կացուսիրո Օկամոտո երիտասարդ սամուրայ
Տոսիրո Միֆունե Կիկուտիյո Կիկուտիյո յոթերորդ սամուրայ

Պարգևներ խմբագրել

Ֆիլմը ստացել է 5 մրցանակ, ներկյացաված է եղել ևս 4-ի, որոնց թվում՝

Ծանոթագրություններ խմբագրել