Յոթ Ռիլայան լճեր (բուլղար․՝ Седем рилски езера, անգլ.՝ Seven Rila Lakes), սարցային ծագմամբ լճերի խումբ, որոնք գտնվում են Բուլղարիայի Ռիլա լեռներից հյուսիս-արևմուտք։ Այս լճերը հանդիսանում են Բուլղարիայի ամենաշատ այցելվող վայրերից մեկը։ Լճերը ծովի մակարդակից գտնվում են 2100- ից մինչև 2500 մետր բարձրության վրա[1]։

Յոթ Ռիլայան լճերի համայնապատկերը

Լճերից յուրաքանչյուրը կրում է իր սեփական անվանումը, կապված իրենց առանձնահատկությունների հետ[2]։ Ամենաբարձր լիճը Սիլզատան է (ռուս.՝ Слеза), անվանումը ստացել է իր մաքրության համար։ Լիճը այնքան մաքուր է, որ մարդիկ կարող են տեսնել նրա խորքերը։ Բարձրությամբ երկրորդ լիճը Օկոտոն է (ռուս.՝ Глаз), իր գրեթե կատարյալ օվալաձև տեսքով[2]։ Okoto-ն հանդիսանում է Բուլղարիայի կարային ամենախորը լիճը՝ 37,5 մետր[2]։ Բիբրեկա լիճը (ռուս.՝ Почка) ունի մնացածին համեմատ ամենագեղեցիկ ափը[2]։ Բլիզնական (ռուս.՝ Близнец) տարածքով ամենամեծն է[2]։ Տրիլիստնիկան (ռուս.՝ Трилистник) ունի սխալ ձև և ցածր ափ։ Ամենափոքր լիճը Ռիբնոտոն է (ռուս.՝ Рыбное озеро), իսկ բարձրությամբ ամենացածրը Դոլնոտոն (ռուս.՝ Нижнее озеро), որտեղ հավաքվում են այլ լճերից բխող ջրերը, որոնք ձևավորում են Ջերման գետը (անգլ.՝ Dzherman)[2]:

Լճերի ցուցակը և նկարագրությունը խմբագրել

Բուլղարերեն անվանումը[1] Հայերեն անվանումը[1] Անգլերեն անվանումը[1] Բարձրությունը ծովի մակարդակից[3] Տարածքը (հեկտար)[3] Խորություն (Մետր)[3] Ծանոթագրություններ[3]
Сълзата Արցունք The Tear 2 535 0,7 (1,7) 4,5 Անվանումը տրվել է իր մաքրության համար։
Окото Աչք The Eye 2 440 6,8 (17) 37,5 Անվանումը տրվել է իր օվալաձև տեսքի համար։
Бъбрека Երիկամ The Kidney 2 282 8,5 (21) 28,0 Անվանումը տրվել է իր հիասքանչ ափ ունենալի համար։
Близнака Երկվորյակներ The Twin 2 243 9,1 (22) 27,5 Տարածքով ամենամեծը
Трилистника Երեքնուկ The Trefoil 2 216 2,6 (6,4) 6,5 Ունի սխալ ձև և ցածր ափ
Рибното езеро Ձկնային լիճ The Fish Lake 2 184 3,5 (8,6) 2,5 Խմբի ամենածանծաղ լիճը
Долното езеро Ցածր լիճ The Lower Lake 2 095 5,9 (15) 11,0 Ծովի մակարդակից ամենա ամենացածրը

Պատկերասրահ խմբագրել

Յոթ Ռիլայան լճերի համայնապատկերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Семь Рильских озер Болгарии» (ռուսերեն). infobg.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 15 января 2010-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Рильские озёра» (ռուսերեն). bg-properties.ru. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 15 января 2010-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Семь Рильских Озер - Рила - Горы в Болгарии» (ռուսերեն). sapareva-banya.info. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 15 января 2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Седемте рилски езера». Българска енциклопедия А-Я (բուլղարերեն). БАН, Труд, Сирма. 2002. ISBN 9548104083. OCLC 163361648.