Յոզեֆ Յոախիմը (գերմ.՝ Joseph Joachim), հունիսի 28, 1831(1831-06-28)[1][2][3][…], Կիտզե, Նոյզիդլ-ամ-Զե, Բուրգենլանդ, Ավստրիա[3] - օգոստոսի 15, 1907(1907-08-15)[1][2][4][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[3]), ավստրո-հունգարացի ջութակահար, հրեական ծագումով։ Նա շատ մեծ ներդրում է ունեցել երաժշտական բնագավառում։

Յոզեֆ Յոախիմ
Բնօրինակ անունգերմ.՝ Joseph Joachim
Ծնվել էհունիսի 28, 1831(1831-06-28)[1][2][3][…]
Կիտզե, Նոյզիդլ-ամ-Զե, Բուրգենլանդ, Ավստրիա[3]
Երկիր Հունգարիա
Մահացել էօգոստոսի 15, 1907(1907-08-15)[1][2][4][…] (76 տարեկան)
Բեռլին, Գերմանական կայսրություն[3]
ԳերեզմանԿայսեր Վիլհելմի հուշատակ գերեզման[5]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, կոնցերտմայստեր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, ջութակահար և վիոլինահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրԲեռլինի գեղարվեստի համալսարան և Leipzig Gewandhaus Orchestra?
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱմուսինAmalie Joachim?[6]
Պարգևներ
 Joseph Joachim Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունը խմբագրել

Յոախիմի երաժշտական տաղանդը աչքի է ընկել վաղ տարիքից։ Նա սկսել է ջութակ նվագել երեք տարեկան հասակում և նվագում էր փոքրիկ մի խաղալիքով։ Հասկանալով, որ երեխան ունի ջութահարի տաղանդ, նրան նկատում է Բուդապեշտի օպերայի առաջին ջութակահարներից մեկը։ Յոախիմը սկսում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ և շատ արագ՝ արդեն յոթ տարեկանում նա հանդես է գալիս համերգներում։ Նրան համեմատում են իր ժամանակի ամենամեծ ջութակահարների հետ։ Այնուհետև Յոախիմը տեղափոխվում է Վիեննա, որպեսզի շարունակի իր ուսումը։ Հետագա տարիներին նա ապրում է Գերմանիայում և ծանոթանում է Ֆելիքս Մենդելսոնի հետ։ Այդ նույն տարիներին նա ծանոթանում է նաև երիտասարդ կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի հետ։ Իր ամբողջ կյանքի ընթացքում Յոախիմը և Բրամսը մնում են մտերիմ ընկերներ։ Բրամսի և այլ երաժիշտների հետ մեկտեղ Յոախիմը համարվում էր Կլարա Շումանի մտերիմ ընկերներից մեկը և Ռոբերտ Շումանի մահվանից հետո Կլարային գոտեպնդողներից մեկը (հիմնականում Բրամսի հետ միասին)։ Նա կատարել է բազմաթիվ ջութակի կոնցերտների պրեմիերաներ։ Իր ամենահայտնի կատարումներից են Յոհաննես Բրամսի ջութակի կոնցերտի կատարումը, ինչպես նաև Մաքս Բրուխի և Անտոնին Դվորժակի ջութակի կինցերտները։ Բացի սոլո կարիերայից՝ Յոախիմը նաև ակտիվ կամերային երաժշտության կատարող էր։ Նա բազում անգամներ հանդես է եկել Կլարա Շումանի հետ։ Նա ուներ նաև իր սեփական լարային կվարտետը։

Յոախիմը հանդես է եկել նաև որպես դիրիժոր։ Եղել է վաստակավոր ուսուցիչ և ունեցել է բազում տաղանդավոր աշակերտներ։ Այսօր Բեռլինում գոյություն ունի Յոախիմի անվան հրապարակ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Յոախիմ» հոդվածին։