Յոախիմ Գեորգ Դարյես (գերմ.՝ Joachim Georg Darjes) (հունիսի 23, 1714, Գյուստրով - հուլիսի 17, 1791, Օդերի Ֆրանկֆուրտ), գերմանացի իրավաբան և փիլիսոփա, տնտեսագետ, լյութերական աստվածաբան, մանկավարժ, Լուսավորության դարաշրջանի փիլիսոփայական գործիչներից է Գերմանիայում։

Յոախիմ Գեորգ Դարյես
Joachim Georg Darjes
Ծնվել էհունիսի 23, 1714(1714-06-23)[1] Գյուստրով, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա
Մահացել էհուլիսի 17, 1791(1791-07-17)[2] (77 տարեկան) Օդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն
ՔաղաքացիությունԳերմանիա
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունտնտեսագետ, փիլիսոփա, համալսարանի դասախոս, աստվածաբան, հեղինակ և իրավաբան
Հաստատություն(ներ)Ենայի համալսարան և Ալմա Մաթեր Վիադրինա
Պաշտոն(ներ)rector of the University of Jena? և rector of the University of Jena?
Ալմա մատերԵնայի համալսարան[3]
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
Եղել է գիտական ղեկավարLorenz Johann Daniel Suckow?[3], Samuel Gottfried Eschert?[3], Georg Krieger?[3] և Franz Karl Caspari?[3]
Ամուսին(ներ)Marta Friederica Reichart?
ՈւսուցիչՔրիստիան Վոլֆ և Dieter Hermann Kemmerich?[3]
 Joachim Georg Darjes Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Հուշարձան Դարյեսի և նրա կնոջ գերեզմանին
 
Ի․ Գ․ Դարյեսի հուշատախտակ

Դարյեսը հոգևորականի որդի է եղել։ 14 տարեկանից սովորել է Ռոստոկի համալսարանում, ուսումնասիրել աստվածաբանություն և փիլիսոփայություն։ 1731 թվականին ընդունվել է Ենայի համալսարան, ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա և եկեղեցու պատմություն։ Սովորել է Քրիստիան Վոլֆի ղեկավարությամբ, հետագայում դարձել Վոլֆականության փիլիսոփայական դպրոցի ակտիվ պաշտպանը[4]։

1735 թվականին դարձել է փիլիսոփայության, իսկ 1739 թվականին՝ իրավագիտության դոկտոր։ 1744 թվականին ընտրվել է Ենայի համալսարանի իրավագիտության բարոյագիտության և քաղաքական գիտությունների պրոֆեսորի պաշտոնում։ Ենայի համալսարանում նրա իրավագիտության և փիլիսոփայության դասախոսությունները շատ հաջողված են եղել, հայտնի է, որ որոշ ունկնդիրներ նստել են աստիճաններին․ լսարանները շատ փոքր են եղել որ բոլորին տեղավորեին։ Նա դասախոսական կարիերայի ընթացքում ունեցել է 1000-ից ավելի ուսանողներ[5]։

1763 թվականին Ֆրիդրիխ Մեծը նրան հրավիրել է Օդերի Ֆրանկֆուրտ՝ որպես Վիադրինայի համալսարանի պրոֆեսոր։ 1772, 1779, 1788 թվականներին ընտրվել է նույն համալսարանի ռեկտոր։

Դարյեսը եղել է կամերալիզմի ներկայացուցիչ։ Հետագայում փոխել է իր փիլիսոփայական հայացքները և հարել Վոլֆի հակառակորդներին։

Աշխատությունների ընտրանի խմբագրել

 
Observationes iuris naturalis socialis et gentium, 1751
  • Observationes iuris naturalis socialis et gentium (լատիներեն). Vol. 1. Jena: Theodor Wilhelm Ernst Guth. 1751.
  • «Institutiones jurisprudentiae universalis» (7 հրատ. 1766);
  • «Institutiones junsprudentiae Romano Germanicae» (2 հրատ․. 1766);
  • «Discours über Natur und Völkerrecht» (1762)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #119110598 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Mathematics Genealogy Project — 1997.
  4. Joachim Gorg Darjes, Anmerkungen über einige Lehrsätze der Wolfischen Metaphysic, Frankfurt und Leipzig։
  5. "DARJES, Joachim Georg (1714-91)" (anglais). — Էջ  243-248. — ISBN 9780826418623.

Գրականություն խմբագրել

  • Joachim Bauer und Gerhard Müller: "Joachim Georg Darjes (174-1791), Aufklärer, Pädagoge und Freimaurer" in Zwischen Geheimnis und Öffentlichkeit : Jenaer Freimauerei und studentische Geheimgesellschaften, Jena Academica & Studentica Jenensia, 1991, S.129-199
  • Joachim Bauer und Gerhard Müller, "Zwischen Theologie und praktischen Wissenschaften: Der Aufklärer Joachim Georg Darjes" in Naturwissenschaften um 1800: Wissenschaftskultur in Jena- Weimar, Verlag Hermann Böhlau, Weimar, 2001, S.142-154
  • (Գերմաներեն) Matthias Fritsch: Religiöse Toleranz im Zeitalter der Aufklärung. Naturrechtliche Begründung – konfessionelle Differenzen. Meiner Felix Verlag GmbH, mai 2004, 3-7873-1658-2, S. 149 ff.
  • (Գերմաներեն) Florian Gärtner, Joachim Georg Darjes und die preußische Gesetzesreform : ein Beitrag zur Entstehungsgeschichte des ALR. Univ., Diss. Trier, 2006. S. 149 ff., Duncker & Humblot GmbH, 2007, 3-428-12403-0
  • Lutz Patitz, Joachim Georg Darjes (1714-1791), Universitätslehrer in Frankfurt an der Oder, Frankfurt an der Oder : Kleist-Gedenk- und Forschungstätte, 1991, S.16
  • (Գերմաներեն) Peter Walther : Musen und Grazien in der Mark. 750 Jahre Literatur in Brandenburg. Band 2: Ein historisches Schriftstellerlexikon. Lukas Verlag, 2002, S. 87, 3-931836-69-X
  • Max Wundt, Die Philosophie an der Universität Jena, Jena, 1932, pp. 105–117.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոախիմ Գեորգ Դարյես» հոդվածին։