Յարոսլավլի կամերային թատրոն

Յարոսլավլի կամերային թատրոն Վլադիմիր Վորոնցովի ղեկավարությամբ, մասնավոր կամերային թատրոն Յարոսլավլում։

Յարոսլավլի կամերային թատրոն
Տեսակթատրոն, դրամատիկական թատրոն և կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՅարոսլավլ
Հիմնադրման ամսաթիվ1999
Կայքyar-kamerniy.ru

Պատմություն խմբագրել

1999 թվականին Յարոսլավլում նախկին դերասան և բիզնեսմեն Յուրի Վակսմանը, Յարոսլավլի երիտասարդ հանդիսատեսների թատրոնի դերասան Վլադիմիր Գուսևը և ռեժիսոր ու մանկավարժ Վլադիմիր Վորոնցովը բեմադրեցին ամերիկյան դրամատուրգ Պիտեր Սուետի «Հարցազրույց» պիեսը։ Փորձեր անելու վայր չունենալու պատճառով նրանք փորձերը կատարել են «Դերասան» սրճարանում, որը պատկանում էր Յուրի Վակսմանին։ Բեմադրությունը հաջողություն է ունեցել Յարոսլավլում, իսկ 2008 թվականին, IV Մոսկովյան Միջազգային «Դերասան XX դարի վերջում» թատերա-հեռուստատեսային փառատոնի ժամանակ (կազմակերպված «Դիմակներ» ֆոնդի կողմից) չորս անվանակարգերում պարգևատրվել է զմրուխտե մրցանակով՝ լավագույն ներկայացման համար, լավագույն ռեժիսուրայի և երկու տղամարդկանց դերերի համար։

Շուտով թատրոնը ունեցավ սեփական բեմահարթակ՝ նախկին «Արս» կինոթատրոնի շենքը։

Մինչև թատրոնի գոյություն ունենալը այնտեղ անցկացվել է 4 միջազգային թատերական փառատոն (այդ թվում «Ոսկե կտուր փառատոնը»[1]), որտեղ մասնակցել են ավելի քան 30 մասնագիտացված թատրոններ։ Թատրոնը հյուրախաղերի է մեկնում Սանկտ Պետերբուրգ[2] և Մոսկվա[3][4]։

Թատերախումբ խմբագրել

  • Գեորգի Էլնատանով - Ռուսաստանի ժողովրդական դերասան
  • Վիկտոր Գրիգորյուկ - Ռուսաստանի վաստակավոր դերասան
  • Պյոտր Ռաբչեվսկի - Ռուսաստանի վաստակավոր դերասան
  • Վլադիմիր Գուսև - Ռուսաստանի վաստակավոր դերասան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Ярославле проходит фестиваль «Золотая крыша» // сайт министерства культуры РФ, 24.03.2014». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  2. Театр подталкивает к занятию бизнесом // О.Фролова, «Деловой Петербург», № 58 (1644) 02.04.2004
  3. Театр соразмерности // Ю.Черникова, «Утро», 7 февраля 2007
  4. Последние романтики // О.Рогинская, «Русский журнал», 12.02.07

Արտաքին հղումներ խմբագրել