Յարլսբերգ (անգլ.՝ Jarlsberg, /ˈjɑrlzbərɡ/), նորվեգական կիսակարծր պանիր, որը ստացվում է կովի պաստերիզացված կաթից։ Ստացման համար օգտագործվում է ռենինի խմորիչ։ Այն ունի քաղցրավուն կծու համ և խոշոր աչքեր։

Յարլսբերգ
Տեսակpressed cooked cheese? և պանիր այծի կաթից
Առաջացման երկիր Նորվեգիա
ՏարածաշրջանՆորվեգիա և Իռլանդիա[1]
ԱրտադրողTine?
Կաթկովի կաթ
ԱնունովJarlsberg Manor?
 Jarlsberg (cheese) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Յարլսբերգ պանիրն ունի դեղին կեղև։ Կտրելուց ամբողջ պանրի գույնը կրկին միատարր դեղին է։ Ունի փափուկ, սերուցքային, և քաղցրավուն համ։ Այս պանիրը հրաշալի է նաև տարբեր ուտեստներ պատրաստելու համար։ Jarlsberg Special Reserve պանիրը արտադրվում է սահմանափակ քանակությամբ։ Սա հին պանիր է հանդիսանում, որի տարիքը շուրջ մեկ տարի է[2]։

Պատմություն խմբագրել

Յարլսբերգ պանրատեսակը ունի նմանություններ էմենտալի և այլ շվեյցարական ծակոտկեն պանիրների հետ։ 1830 թվականին շվեյցարացի պանրագործները եկան Նորվեգիա, որպեսզի նորվեգացի կաթնագործներին ուսուցանեն պատրաստել դասական շվեյցարական կծու, քաղցր և ծակոտկեն պանրի պատրաստման եղանակները։ Այդպիսի պանիրը դարձավ բավականին հանրաճանաչ և մի քանի տարի շարունակ բավականին լավ վաճառվեց Նորվեգիայում։ Բայց հետո ինչ-ինչ պատճառներով անհետացավ շուկաներից։ 1950-ական թվականներին Նորվեգիայի գյուղատնտեսության համալսարանի գիտնականները ձեռնամուխ եղան վերականգնելու այդ պանրի արտադրությունը։ 1956 թվականին պանիրը սկսեցին վաճառել Նորվեգիայում, իսկ 1961 թվականից արդեն սկսվեց պանրի արտահանումը։ Յարլսբերգ անվանումը պանրին տրվել է ի պատիվ այն քաղաքի, որտեղ առաջին անգամ արտադրել են այս տարատեսակը[3]։

Ներկայումս յարլսբերգ պանրատեսակը ունի իր կարևորագույն և մեծ տեղը նորվեգական տնտեսության արտահանման ծավալներում[4]։ Պանիրը բավականին հայտնի է նաև ԱՄՆ-ում. այստեղ այն նաև արտադրում են ըստ նորվեգական համապատասխան լիցենզիայի։ Եվրոպական շուկայում նույնպես տարածված է այս պանրատեսակը։

Պատրաստում խմբագրել

Յարլսբերգը պատրաստում են կովի պաստերիզացված կաթից, որի մեջ ավելացնում են խմորիչ և հատուկ կաթնաթթվային նյութ։ Որից հետո կաթը վերածվում է շիճուկով կաթնաշոռի։ Կաթնաշոռը տեղադրվում է պանրի համար նախատեսված կաղապարների մեջ և մամլիչի տակ դրվում։ Հետո աղ են ավելացնում և թողնում մեկից տասնհինգ ամիս։

Երիտասարդ յարլսբերգը շուկա է հանվում պատրաստելու պահից երկուսից երեք ամիս անց։ Այն ունի հաճելի և թեթև կծվային համ՝ կիտրոնի կեղևի բուրմունքով։ Առավել հին յարլսբերգը ունի ավելի սուր և հարուստ համ և վաճառվում է «Jarlsberg Special Reserve» մակնիշի ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.dagbladet.no/mat/den-ene-er-ikke-laget-med-norsk-melk---merkelig-at-de-smaker-sa-forskjellig/67556322 (норв.)
  2. cheese.com Կայք
  3. wisegeek.com Կայք
  4. «jarlsberg.com Կայք». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել