Յառլիկ (թուրքերեն յառլըկ — հրաման, կարգադրություն), Յառլիկ խանական, Ոսկե հորդայի խաների դիվանագիտական փաստաթղթերը, արտոնագրերը իրենց իշխանության տակ գտնվող աշխարհիկ և հոգևոր ֆեոդալներին, հողային տարածքների և կալվածքների տիրելու, նաև հարկերից ազատելու համար։ Լայն տարածում է գտել ոսկե հորդայի գավթած ռուսական հողերում։ Յառլիկ տրվել է նաև մոնղոլական տիրապետության տակ գտնվող Անդրկովկասի տեղական ֆեոդալներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 118