Յան Կում (փետրվարի 24, 1976(1976-02-24)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկացի գործարար և ծրագրավորող, WhatsApp մեսենջերի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն[2]։

Յան Կում
ուկրաիներեն՝ Ян Кум
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1976(1976-02-24)[1] (48 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ուկրաինա
ԿրթությունՍան Խոսեի պետական համալսարան
Մասնագիտությունճարտարագետ, համակարգչային գիտնական և ծրագրավորող
ԱշխատավայրYahoo
 Jan Koum Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կիևում, հրեական ընտանիքի միակ երեխան[3], մեծացել է Ուկրաինայի ԽՍՀ Կիևի մարզի Ֆաստովում[4][5]։

Գաղթել է ԱՄՆ 1992 թվականին մոր՝ Ֆաինա Սեմյոնովա Կումի (1941-2000) և Ռահիլյա Մունբլաթի (1921-2002) տատիկի հետ, ապրել է Մաունթին Վյուում[6]։ Հայրը՝ Բորիս Յակովլևիչ Կումը (1927-1997), Ֆաստովում ПМК-20 շարժական մեքենայացված շարասյան տնօրենը[7], մահացել է 1997 թվականին Ուկրաինայում, մայրը՝ 2000 թվականին ԱՄՆ-ում[8]։ Թողնելով համալսարանը՝ Կումն աշխատանքի է ընդունվել Yahoo-ում, որտեղ ծանոթացել է Բրայան Էկթոնի հետ և աշխատել մինչև 2007 թվականը[9]։

2014 թվականի փետրվարին Whatsapp-ը Facebook ընկերությանը վաճառվել էր 19 մլրդ դոլարով[10]։ Այդ գործարքի արդյունքում Կումը դարձել է միլիարդատեր (2014 թվականի մարտին նրա կարողությունը 6,8 միլիարդ դոլարի էր հավասար Forbes ամսագրի գնահատականով) և Facebook-ի բաժնետեր[11]։

2014 թվականի նոյեմբերին Յանը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել FreeBSD նախագծին, ինչը դարձել է FreeBSD նախագծի պատմության մեջ խոշորագույն նվիրատվությունը, որի չափը գերազանցել է FreeBSD Foundation-ի տարեկան բյուջեն, նույն թվականին շուրջ 556 միլիոն դոլար է նվիրաբերել Սիլիկոնային հովտի հասարակական հիմնադրամին։ Յան Կումը FreeBSD-ն օգտագործում է արդեն ավելի քան տասը տարի, այդ թվում Yahoo! WhatsApp ծառայության սերվերային ենթակառուցվածքներում[12][13]։

2018 թվականի ապրիլին հայտարարել էր Facebook-ից հեռանալու մասին, որտեղ ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր Whatsapp-ի բաժնետոմսերի վաճառքի գործարքի արդյունքում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. In Pricey Facebook Deal for WhatsApp, Two Strong-Willed CEOs: Mr. Koum’s father, Boris, stayed behind and planned to join the family later, Mr. Goetz said.
  3. Из деревни в миллиардеры: история создателя WhatsApp Яна Кума
  4. «Ян Кум (WhatsApp): «Месседжинг — последнее, что я был готов попробовать»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  5. «Рождённый в СССР: История хакера Яна Кума, который построил WhatsApp и стал миллиардером». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  6. Жизнь как чудо: история успеха основателя WhatsApp Яна Кума // Forbes
  7. Історія — Дошкільний навчальний заклад № 1 «Теремок»
  8. Надгробный памятник матери и бабушки в Пало-Алто
  9. WhatsApp: Как иммигрант с Украины Ян Кум стал в США миллиардером // DW
  10. «WhatsApp's Founder Goes From Food Stamps to Billionaire». Washington Post (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  11. «Jan Koum». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  12. Сооснователь WhatsApp пожертвовал миллион долларов проекту FreeBSD
  13. FreeBSD Foundation Announces Generous Donation and Fundraising Milestone // FreeBSD Foundation, 2014-11-17
  14. «Основатель WhatsApp Ян Кум объявил об уходе из компании накануне главного шоу Facebook». The Bell. 2018 թ․ մայիսի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կում» հոդվածին։