Յան Կլիմենտ
Յան Կլիմենտ (չեխ․՝ Jan Kliment, սեպտեմբերի 1, 1993 թ., Միյավա, Սլովակիա), չեխ ֆուտբոլիստ, դանիական «Բրոնդբյու» ֆուտբոլային ակումբի և Չեխիայի ազգային հավաքականի հարձակվողն է։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Չեխիա | ||
Ծննդյան ամսաթիվ | 1993, սեպտեմբերի 1 | ||
Ծննդավայր | Միյավա, Սլովակիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բրոնդբյու | ||
Համար | 29 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2012-2015
2014 2015-մինչ հիմա 2016-մինչ հիմա | → Բրոնդբյու |
30 (3) 13 (0) 8 (1) 35 (6) | |
Ազգային հավաքական | |||
2011
2013 2015 2017-մինչ հիմա | Չեխիա |
1 (0) 2 (0) 5 (4) 5 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Կլիմենտը «Վիսոչինա» ակումբի սանն է, որի կազմում մեկնարկային հանդիպում է անցկացրել 2012 թ․ մարտի 9-ին, երբ թիմը մրցում էր «Չասլավ» ակումբի հետ[1]։ Նույն տարում ֆուտբոլիստը թիմի հետ միասին մրցաշրջանի արդյունքներով իրավունք է ստանում հանդես գալու բարձրագույն խմբում։ Չեխիայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2013 թ․ փետրվարի 22-ին, երբ թիմը մրցում էր «Հրադեց֊Կրալովե» ակումբի հետ[2]։ Վիսոչինայի կազմում իր առաջին գոլը խփել է ապրիլի 19-ին, երբ թիմը մրցում էր «Տեպլիցե» ակումբի հետ[3]։
2014 թ․ վարձավճարով տեղափոխվում է Սլովակիայի առաջնությունում հանդես եկող «Դուկլա» ակումբ։ Սլովակիայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է մարտի 1-ին, երբ թիմը մրցում էր «Սլովան» ակումբի հետ[4]։ Պայմանագրի ավարտից հետո ֆուտբոլիստը վերադառնում է Վիսոչինա։
2015 թ․ հունիսի 29-ին Կլիմենտը տեղափոխվում է գերմանական «Շտուտգարտ» ակումբ, որի հետ կնքում է պայմանագիր մինչև 2019 թ․։ Բունդեսլիգայում իր մեկնարկային հանդիպումն անցկացնում է օգոստոսի 16-ին, երբ թիմը մրցում էր «Քյոլն» ակումբի հետ։ Այս խաղում Կլիմենտը երկրորդ խաղակեսում փոխարինեց Մարտին Հարնիկին[5]։ Շտուտգարտի կազմում իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 3-ին․ երբ թիմը մրցում էր «Հոֆենհայմ» ակումբի հետ[6]։
2016 թ․ ամռանը ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվում է դանիական «Բրոնդբյու» ակումբ։ Դանիայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է «Օլբորգ» ակումբի դեմ խաղում։ Հոկտեմբերի 16-ին իր առաջին գոլն է խփել Բրոնդբյուի կազմում, երբ թիմը մրցում էր «Նորշելան» ակումբի հետ[7]։
Ազգային հավաքականի կազմում խմբագրել
2015 թ․ Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում ֆուտբոլիստը մասնակցել է Դանիայի[8], Սերբիայի[9] և Գերմանիայի[10] հավաքականների դեմ անցկացված խաղերին։ Սերբիայի հավաքականի դեմ խաղում Կլիմենտը հեթ-տրիկի հեղինակ է դառնում, ինչի շնորհիվ դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն։
2017 թ․ սեպտեմբերի 1֊ին 2018 թ․ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կլիմենտը իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Չեխիայի ազգային հավաքականի կազմում, երբ թիմը մրցում էր Գերմանիայի ազգային հավաքականի հետ։ Այդ խաղում Կլիմենտը փոխարինման է մտնում 76-րդ րոպեին[11]։
Մրցելույթների վիճակագրություն խմբագրել
2017 թ. նոյեմբերի 17-ի տվյալներով
Կլիմենտի խաղերը Չեխիայի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցություն | |
1 | 2017 սեպտեմբերի 1 | Գերմանիա | 1 : 2 | - | 2018 թ․ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպում | |
2 | 2017 սեպտեմբերի 4 | Հյուսիսային Իռլանդիա | 0 : 2 | - | 2018 թ․ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպում | |
3 | 2017 հոկտեմբերի 5 | Ադրբեջան | 2 : 1 | - | 2018 թ․ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպում | |
4 | 2017 հոկտեմբերի 8 | Սան Մարինո | 5 : 0 | - | 2018 թ․ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպում | |
5 | 2017 նոյեմբերի 11 | Կատար | 1 : 0 | - | Ընկերական խաղ |
Նվաճումներ խմբագրել
Անձնական
- Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու (3 գնդակ) ֊ 2015
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Высочина VS. Часлав 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ մարտի 9.
- ↑ «Высочина VS. Градец-Кралове 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 22.
- ↑ «Высочина VS. Теплице 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 19.
- ↑ «Слован VS. Дукла 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 1.
- ↑ «Штутгарт VS. Кёльн 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 16.
- ↑ «Kliment vzal body Kadeřábkovi. Prvním gólem obral Hoffenheim Více na http://isport.blesk.cz/clanek/fotbal-zahranici-nemecko/248359/kliment-vzal-body-kaderabkovi-prvnim-golem-obral-hoffenheim.html» (չեխերեն).
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Норшелланн VS. Брондбю 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 16.
- ↑ «Чехия (до 21) VS. Дания (до 21) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 17.
- ↑ «Сербия (до 21) VS. Чехия (до 21) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 20.
- ↑ «Чехия (до 21) VS. Германия (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 23.
- ↑ «Чехия - Германия 1:2». eu-football.ru.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Կլիմենտը «Բրոնդբյու» ակումբի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-10-12 Wayback Machine
- Corgoň Liga profile
- FC Vysočina Jihlava profile
- Կլիմենտը Չեխիայի առաջնության կայքում (չեխ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կլիմենտ» հոդվածին։ |