Յան Գիլլան (անգլ.՝ Ian Gillan, օգոստոսի 19, 1945(1945-08-19)[1], Չիզիկ, Municipal Borough of Brentford and Chiswick, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), շոտլանդական ծագմամբ անգլիացի ռոք-վոկալիստ է, երգերի հեղինակ, "Deep Purple" լեգենդար ռոք-խմբի երգիչը։ Գիլլանը երգել է նաև «Black Sabbath»-ի կազմում, հանդես է եկել «Jesus Christ Superstar» ռոք-օպերայում։ Հայտնի է իր լայն դիապազոն ունեցող ձայնով, բարձր նոտաներ, այդ թվում ֆալցետ արտաբերելու հիանալի կարողությամբ։ Օգնել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին, 1990 թ.-ին և 2010 թ.-ին համերգներ է տվել Երևանում, բազմիցս այցելել Գյումրի և Սպիտակ։ Պարգևատրվել է Հայաստանի “Պատվո Շքանշանով”:

Յան Գիլլան
Բնօրինակ անունանգլ.՝ Ian Gillan
Ծնվել էօգոստոսի 19, 1945(1945-08-19)[1] (78 տարեկան)
Չիզիկ, Municipal Borough of Brentford and Chiswick, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք, բլյուզ ռոք, հարդ ռոք, պրոգրեսիվ ռոք[3] և հևի մետալ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ[3], Շրթնահարմոն[3], հարվածային գործիք[3], կիթառ[3], դաշնամուր և հարվածային համակարգ[3]
ԼեյբլearMUSIC? և Island Records
ԿրթությունArk Acton Academy?
ԱնդամակցությունԴիփ Փարփլ և Բլեք Սաբաթ
Պարգևներ
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան
Կայքgillan.com
 Ian Gillan Վիքիպահեստում

Հայաստանը համարում է իր հոգևոր հայրենիքներից մեկը[4][5]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հյունսլոում, Լոնդոն։ Գիլլանի պապը բաս բարիտոն էր, հորեղբայրը ջազ դաշնակահար էր, իսկ տատիկը բալետ էր դասավանդում, այդ պատճառով նրանց տունը լի էր երաժշտությամբ՝ Շոպենից ու Վերդիից մինչև բուգի-վուգի[6]։ Գիլլանի հայրը Լոնդոնի մի ֆաբրիկայում պահեստապետ էր։ 1962 թ. Գիլլանը սկսել է երգել The Javelins խմբում՝ հանդես գալով Ջեսս Թանդեր անունով։ Հետագայում միացել է Wainwright's Gentlemen խմբին, իսկ 1965-1969 թթ. որոշ հաջողությունների է հասել Episode Six խմբի կազմում, շրջագայել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Լիբանանում[7]։ 1969-1973 թթ. Deep Purple ռոք-խմբի դասական կազմի անդամ էր, որտեղ փոխարինեց Ռոդ Էվանսին։ In Rock, Fireball, Machine Head, Made In Japan և Who Do We Think We Are ալբոմների ու համերգային շրջագայունների շնորհիվ խումբը ձեռք բերեց համաշխարհային հռչակ։ Գիլլանը նաև խմբի լավագույն երգերի համահեղինակն է։

Գիլլանն էր կատարում Հիսուսի դերերգը 1970 թ. "Հիսուս Քրիստոս Գերաստղ" ռոք-օպերայի օրիգինալ տարբերակում, սակայն մերժեց մասնակցել 1973 թ. նկարվող համանուն ֆիլմում՝ պաշտպանելով Deep Purple-ի իր ընկերների շահերը։ Այնուհանդերձ, 1973 թ. ամռանը Գիլլանը թողեց Deep Purple-ը և նրան փոխարինեց Դևիդ Քովերդեյլը։ Մի քանի տարի Գիլլանն առանց հաջողության բիզնեսով էր զբաղվում՝ մինչև 1975 թ. ալբոմի հաջող ընդունելությունը, որից հետո որոշեց կազմել Ian Gillan Band-ը։ Սկզբում խումբն ուներ հստակ ջազ-ռոք կողմնորոշում, ինչը մեծ ժողովրդականություն չստացավ և փոխարինվեց ծանր ռոքով, իսկ խմբի անունը կրճատվեց (Gillan

Եղել է նաև Moonshiners խմբի անդամ։ Լավագույն սոլո-ալբոմներից են Mr. Universe (1979), Naked Thunder (1990), Gillan’s Inn (2006), One Eye To Morocco (2009)։

Deep Purple-ի դասական կազմի (Գիլլան, Բլեքմոր, Լորդ, Փեյս, Գլովեր)՝ Քոննեքթիքութում կայացած հանդիպումից հետո խումբը վերամիավորվեց և թողարկեց Perfect Strangers ալբոմը, որին հաջորդեց համաշխարհային համերգային շրջագայությունը։ 1987 թ. թողարկվեց The House of Blue Light ալբոմը, որը ևս մեծ հաջողություն ունեցավ, սակայն Nobody’s Perfect համերգային ալբոմի թողարկումից հետո Գիլլանը հայտնեց, որ հեռանում է խմբից։ Նա կրկին հավաքեց իր խումբը, որի հետ էլ 1990 թ. մայիսին փայլուն ելույթներ ունեցավ ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ Երևանի մարզահամերգային համալիրում, եղավ ավերված Սպիտակում, ինչի ազդեցությամբ գրեց «Դժոխքի պատկերներ» (Pictures of Hell) անվանմամբ մի երգ, որը հայտնվեց Gillan-ի Toolbox ալբոմում[8]։ Գիլլանի երևանյան համերգներից մեկին մասնակցում էին նաև հայ երաժիշտներ Արա Գևորգյանը (ստեղնայիններ) և Արսեն Գրիգորյանը (դուդուկ

1993 թ. ամռանը Գիլլանը Deep Purple-ի հետ ձայնագրում է նոր ալբոմ՝ The Battle Rages On, սակայն 1993 թ. նոյեմբերին խումբը լքում է արդեն Բլեքմորը։ Այդ ժամանակվանից Գիլլանը անփոփոխ խմբի կազմում է, սակայն երբեմն ելույթ է ունենում նաև այլ երաժիշտների հետ կամ սեփական սոլո-ծրագրերով։

2008 թ. փետրվարին Գիլլանը թողարկում է Live In Anaheim կրկնակի համերգային ալբոմը, որը ձայնագրվել էր 2006 թ. ամերիկյան համերգային շրջագայության ընթացքում։ 2018 թ իր նախկին խմբի հետ թողարկեց "Ian Gillan & The Javelins" ալբոմը (earMUSIC):

 
Յան Գիլլանը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 2010 թվականի մարտին

Դեռևս 1989 թ․ "Smoke on the Water"-ը Գիլլանի կատարմամբ դարձավ Rock Aid Armenia բարեգործական ծրագրի գլխավոր երգը։ 2011 թ. Գիլլանը հավաքեց WhoCares խումբը և ձայնագրեց Out of My Mind սինգլը՝ ի նպաստ Գյումրու երաժշտական դպրոցի շինարարության։

2012 թ. հուլիսին Թոնի Այոմմիի հետ թողարկեց "Who Cares" ալբոմը՝ հօգուտ Գյումրու դպրոցի, 2013 թ. սեպտեմբերի 20-ին մասնակցեց դպրոցի հանդիսավոր բացմանը։ 2014 թ.-ին պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայության բարեկամ կոչումով[9]։ 2019 թ. հունիսին Գիլլանը և Այոմին Երևանում տոնեցին Rock Aid Armenia-ի 30-ամյակը[10]։ 2022 թ․ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի[11]։

Գիլլանի պաշտոնական վեբ-կայքը թարգմանվում է նաև հայերեն։

Սկավառակագրություն խմբագրել

Սոլո խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Accidentally on Purpose (1988, Ռոջեր Գլովերի հետ)
  • So I Like/Έτσι μ’ αρέσει (1992) Գիլլանը մասնակց. Միխալիս Ռակինզիսի ալբոմում
  • Naked Thunder (1990, ԱՄՆ։ 1997)
  • Toolbox (1991, ԱՄն։ 1997)
  • Cherkazoo and Other Stories ('73/'75 սոլո ձայնագրություններ) (1992)
  • Dreamcatcher (1997, ԱՄն։ 1998)
  • Gillan’s Inn (2006, հատուկ թող.: 2007)
  • One Eye to Morocco (2009)

Համերգային ձայնագրություններ խմբագրել

  • Chris Tetley Presents: Garth Rockett & The Moonshiners (1989)
  • Garth Rockett & The Moonshiners Live at the Ritz (1990, վիդեո)
  • Ian Gillan Live (1990, 2001ին՝ DVD)
  • Live at the Ritz '89 (2000, Ian Gillan & The Moonshiners անվամբ)
  • Highway Star - A Journey in Rock (2007, DVD)
  • Live in Anaheim (2008, CD/DVD)

Սինգլներ խմբագրել

  • South Africa (1988)
  • Get Away (1992) Գիլլան - Ռակինզիս
  • Eternity (2006)
  • Out of My Mind (2011), WhoCares խմբի կազմում

Հավաքածուներ խմբագրել

  • What I Did On My Vacation (1986)
  • Trouble - The Best of Ian Gillan (1991)
  • The Best of Ian Gillan (1992, Գերմանիա) (1990/1991)
  • Rock Profile (1995)
  • Unchain Your Brain: The Best Of Gillan '76 - '82 (2008)

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 http://www.getwestlondon.co.uk/news/local-news/most-miserable-songwriter-goes-chiswick-born-8029907
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Montreux Jazz Festival Database
  4. Իէն Գիլան
  5. A weekend in Armenia
  6. Ian Gillan: 8 songs that changed my life, By Paul Brannigan (Classic Rock), 2021
  7. Gillan, Ian; Cohen, David (1993). Child in Time : The Life Story of the Singer from Deep Purple. Smith Gryphon Limited. Ch. 4
  8. Մտքիցս դուրս, Gillan.com
  9. «Երաժշտության և հույսի աշխարհում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  10. Գիլանը եւ Այոմին Երեւանում տոնեցին Rock Aid Armenia-ի 30-ամյակը, Mediamax, 2019
  11. Յեն Գիլան. Չհավատա՛ք Հայաստանի վրա իրենց հարձակումները արդարացնողներին, Mediamax, 2022

Արտաքին հղումներ խմբագրել