Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրեյգել (այլ կիրառումներ)

Յան Բրեյգել Կրտսեր (հոլ.՝ Jan Brueghel de Jonge) (սեպտեմբերի 13, 1601(1601-09-13)[1][2], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3] - սեպտեմբերի 1, 1678(1678-09-01)[4][5][6][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ, Բելգիա), հայտնի նիդերլանդացի (ֆլամանդացի) նկարիչ։

Յան Բրեյգել Կրտսեր
հոլ.՝ Jan Brueghel de Jonge
Ի ծնեJan Brueghel de Jonge
Ծնվել էսեպտեմբերի 13, 1601(1601-09-13)[1][2]
ԾննդավայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]
Վախճանվել էսեպտեմբերի 1, 1678(1678-09-01)[4][5][6][…] (76 տարեկան)
Մահվան վայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ
ՔաղաքացիությունՀաբսբուրգյան Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ
Ոճբարոկկո
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներAllegory of the Tulipomania? և Paradise with the Fall of Adam and Eve?
Ներշնչվել էՅան Բրեյգել Ավագ
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ՀայրՅան Բրեյգել Ավագ
ՄայրIsabelle de Jode?
ԱմուսինAnna Maria Janssens?
ԶավակներՅան Պիտեր Բրեյգել[7], Աբրահամ Բրեյգել[7] և Ժան Բապտիստ Բրեյգել[7]
ԱզգականներԴավիդ Կրտսեր Տենիրս, Դավիդ Տենիրս III, Պիտեր Բրեյգել Կրտսեր և Jan van Kessel the Elder?
 Jan Brueghel (II) Վիքիպահեստում

Պիտեր Բրեյգել Ավագի թոռը։ Բրեյգելների նկարչական ընտանիքից։

Կենսագրություն խմբագրել

Յանը ընտանիքի ավագ երեխան էր։ Նրա ծնվելուց երկու տարի հետո մահացավ մայրը և հայրն ամուսնացավ Կատարինե վան Մարիենբուրգի հետ, որի հետ 8 երեխա ունեցավ։ Լինելով առաջնեկը՝ Յանը շարունակեց հոր ուղին և դարձավ նկարիչ։ 10 տարեկան հասակում դարձավ հոր սանը։ Իր ստեղծագործական ուղու ողջ ընթացքում ստեղծում էր հոր ոճին նման կտավներ։ Եղբոր՝ Ամբրոզիումի հետ, նկարում էր բնանկարներ, նատյուրմորտներ, այլաբանական կոմպոզիցիաներ և այլ գործեր՝ լի մանրամասնություններով։ Նա պատճենում էր հոր աշխատանքները և վաճառում էր նրա ստորագրությամբ։ Յան կրտսերի աշխատանքները Յան ավագի նկարներից տարբերվում են ավելի քիչ որակով ու լուսավորությամբ։

Յանը 1590 թվականին ճանապարհորդում էր Իտալիայում, երբ իմացավ հոր մահվան լուրը, որը մահացել էր խոլերայից։ Նա ընդհատեց ճանապարհորդությունը և անմիջապես վերադարձավ՝ որ գլխավորի անտվերպենյան արվեստանոցը։ Շուտով զգալի առաջընթաց ունեցավ և 1630 թվականին դարձավ Սուրբ Լուկասի գիլդիայի դեկանը։ Յան կրտսերի լավագույն նկարները խոշոր բնանկարներն են։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել