Յան Աուտրոպ (ռուս.՝ Ян Петрович Аутроп (Аутрун), ապրիլի 13, 1901(1901-04-13), Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - անհայտ), Քաղաքացիական պատերազմի հերոս, Վարշավյան ճակատամարտի մասնակից[1]։

Յան Աուտրոպ
ապրիլի 13, 1901(1901-04-13) - անհայտ
ԾննդավայրԿուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Լատիշ բատրակների ընտանիքից է, սովորել է գյուղական ուսումնարանում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, երբ Կուրլանդիայի նահանգը գրավվում է գերմանական զորքերի կողմից, Յանը ուղարկվում է 12-րդ կայսերական բանակ խրամատներ փորելու։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ծառայել է լատիշական գնդերից մեկում։ Կամավոր մտնել է Կարմիր բանակ, 1917 թվականի վերջին գտնվել է Վալկո-Ռուենյան մարտական ջոկատում և գերի ընկել գերմանացիներին։ Գերությունից փախչելուց հետո միանում է «Գրասիս» պարտիզանական ջոկատին։ 1919 թվականին 3-րդ Կազանյան հրաձգային դիվիզիայի 8-րդ լատիշական հետևակային գնդում հետախույզ և գնդացրորդ էր[2]։ Մասնակցել է հյուսիսարևմտյան դենիկինյան, լեհական, վրանգելյան ռազմաճակատների մարտերին, վիրավորվել և կոնտուզիա ստացել։ Վրանգելի զորքերի ջախջախումից հետո ավարտել է Լատդիվիզիայի հեծելազորային բրիգադին կից հեծելազորային դասընթացները։ Եղել է տարբեր հրամանատարական պաշտոններում, մասնակցել Մախնոյի և մյուս բանդաների դեմ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Խարկովի տակ գտնվող «Սուխայա Սոլոտինա» գյուղում, վաշտի անհաջող հարձակումից հետո, Աուտրոպը իր գնդացրով միայնակ մի քանի ժամ դիմացել է թշնամու ճնշմանը, մինչև օգնական ուժերի մոտենալը և հարձակման վերսկսելը։ Այդ սխրանքի համար գնդացրորդ և հետախույզ Յան Աուտրոպը պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի շքանշանով և արծաթյա ժամացույցով[3]։ Կարմիր բանակայինի հետագա ճակատագիրն անհայտ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «3-я Казанская дивизия» 5 лет боевой жизни. 1923 г. «Подив» Стр. 54
  2. Янис Карстиньш «История латышских стрелков: 1915—1920» Зинатне, 1972 г. Стр. 516
  3. «Списки лиц награждённых орденом Красное Знамя РСФСР»