Յանիս Ակուրատերս (ռուսական տպագիր մամուլում հայտնի է որպես Ի. Ակուրատեր) (լատիշ․՝ Jānis Akuraters, հունվարի 13, 1876(1876-01-13)[1][2], Jēkabpils District, Լատվիա[1] - հուլիսի 25, 1937(1937-07-25)[1][2], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[1]), լատվիացի գրող, Լատվիայի ազգային թատրոնի ստեղծման կազմակերպիչներից։

Յանիս Ակուրատերս
լատիշ․՝ Jānis Akuraters
Ծնվել էհունվարի 13, 1876(1876-01-13)[1][2]
ԾննդավայրJēkabpils District, Լատվիա[1]
Վախճանվել էհուլիսի 25, 1937(1937-07-25)[1][2] (61 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական Հանրապետություն[1]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ և դրամատուրգ
Լեզուլատիշերեն
Քաղաքացիություն Լատվիա
Պարգևներ
Երեք աստղերի երրորդ աստիճանի շքանշան
ԶավակներLaima Akuratere?

Կենսագրություն խմբագրել

Յանիս Ակուրատերսը ծնվել է 1876 թվականի հունվարի 13-ին Դիգնայսկայա վոլոստի Եկաբպիլսկի ուեզդում[3], Յուրիս Ակուրատերի և Դարտա Ակուրատերի ընտանիքում։ Ավարտել է Բիրսկի տարրական և Եկապբիլսկի քաղաքային դպրոցները (1894)։ Սովորել է նաև Տուլայի մարզի մասնագիտացված անտառային ուսումնական հաստատությունում։

Տպագրվել է 1895 թվականից, երբ «Austrums» ամսագրում հայտնվել է նրա «Ձմեռ» բանաստեղծությունը։ Ուսուցչական քննություն հանձնելուց հետո (1889) աշխատել է դպրոցում։ Որոշ ժամանակ ապրել է Մոսկվայում, եղել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ունկնդիր (1903)։

1905 թվականի առաջին ռուսական հեղափոխության ընթացքում Ակուրատերսի բանաստեղծություններն ու թարգմանությունները շատ տարածված էին։ Այդ շրջանում տարվել է ազգային գաղափարի խանդավառությամբ։

1905 թվականի հունվարյան իրադարձություններից հետո Ակուրատերսը ձերբակալվել է։ 1907 թվականին աքսորվել է Պսկովի մարզ, որտեղից փախել է Ֆինլանդիա, այնուհետև արտագաղթել է Շվեդիա, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել է Նորվեգիա։ Քրիստիանիայում ծանոթացել է Նորվեգիայի ազգային թատրոնի գործունեությանը և տարվել է Լատվիայում նմանատիպ թատրոնի ստեղծման գաղափարով, որը, ըստ նրա, ազգային մշակույթի հիմնախնդիրների շարքում հասարակության հետաքրքրության համար կատալիզատոր պետք է դառնար։

1908 թվականին վերադարձել է հայրենիք և բնակվել Լատվիայում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է լատվիական հետևակային զորքերից մեկում, մասնակցել Սուրբծննդյան օրերին մղվող մարտերին։

1918 թվականին եղել է ժամանակավոր Ազգային Խորհրդի անդամ (հետագայում՝ Լատվիայի ազգային խորհուրդ), մասնակցել է Ազգային թատրոնի ստեղծմանը։ 1919 թվականի նոյեմբերի 30-ին Ռիգայի Ազգային թատրոնի բացման արարողությանը հանդես է եկել բացման խոսքով։ Նոր թատրոնի բեմում հաջողությամբ ներկայացվել են Յանսիս Ակուրատերսի ստեղծագործությունները։ Եղել է Լիտվայի գեղարվեստի բաժնի ու լատվիական ռադիոֆոնի ղեկավարը, գրել է ժամանակակից լատվիական հասարակության քաղաքական և մշակութային կյանքի մասին լրագրողական աշխատանքները, գրել է առաջին լատվիական պատմական ֆիլմի՝ «Ժամանակի հողմապտույտ» (1921) սցենարը։ 1927 թվականին Ռիգայում տպագրվել է նրա աշխատանքների տասնմեկ հատորից բաղկացած հավաքածուն[4]։

Պարգևատրվել է Երեք աստղերի շքանշանով (1926), գլխավորել է PEN միջազգային կազմակերպության լատվիական գործունեությունը (1932-1937): Լատվիայի առաջին գրողներից է, որ 1937 թվականին արժանացել է Ազգային մրցանակի։

Մահացել է 1937 թվականի հուլիսի 25-ին, Ռիգայում։ Թաղված է Ռիգայի անտառային գերեզմանոցում։ 1991 թվականին այն տանը, որտեղ 1933 թվականից ապրել է Յանիս Ակուրատերսը, բացվել է հուշային տուն-թանգարան։

Մատենագիտություն խմբագրել

Բանաստեղծություններ խմբագրել

  • Звёздная ночь (1905)
  • На Севере (1906)
  • Без святынь (1907) / Акуратер И. — Без храма / Թարգմանությունը՝ Սերգեյ Շերվինսկու։ Լատվիական գրականության ժողովածու / Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու խմբագրությամբ։ Ալեքսանդր Տիխոնով, «Պարուս», 1917
  • Астры (1909)
  • Власть сердца (1911) / Акуратер И. — Во власти сердца / Թարգմանությունը՝ Սերգեյ Շերվինսկու։ Լատվիական գրականության ժողովածու / Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու խմբագրությամբ։ Ալեքսանդր Տիխոնով, «Պարուս», 1917
  • Акуратер И. — Чужестранец / Թարգմանությունը՝ Սերգեյ Շերվինսկու։ Լատվիական գրականության ժողովածու / Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու խմբագրությամբ։ Ալեքսանդր Տիխոնով, «Պարուս», 1917
  • Акуратер И. — В Люксембургском саду, после дождя / Թարգմանությունը՝ Վ․ Բակուլինի։ Լատվիական գրականության ժողովածու / Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու խմբագրությամբ։ Ալեքսանդր Տիխոնով, «Պարուս» 1917
  • В сетях солнца 1920)
  • Дни радости (1921)
  • Латышская баллада (1922)
  • Розовый ветер (1922)
  • Элегические моменты (1925)

Պիեսներ խմբագրել

  • «Искатели истины» (1902)
  • «Медвежата» (1910)
  • «Дочь Кеныня» (1910)
  • «Солнечное кольцо» (1911)
  • «Каупо, ливский воин» (1913)
  • «Курземе» (1914)
  • «И так и этак, всё ничего» (1920)
  • «Виестурс» (1920)
  • «Пять ветров» (1922)
  • «Рабочий люд» (1924)
  • «Серебряная роща» (1924)
  • «Объединимся» (1926)
  • «Безработные» (1934)
  • «Старые и новые» (1934)

Պատմվածքներ խմբագրել

  • «Человек» (1905)
  • И. Акуратер — «Зачем любишь меня?»; «Одиночество»; «Жизнь»; «В гору» // Нива, 1910, 3 апреля, № 14, стр. 274—275;
  • И. Акуратер — «На скале» // Нива, 1910, 22 мая, № 21, стр. 391;
  • «Лето батрацкого мальчика» (1911)
  • «Пылающие острова» (1912)
  • «Из пережитого» (1913)
  • «Северные цветы» (1914)
  • «Явления» (1914)
  • «Мечты и судьбы» (1919)
  • «Лица друзей» (1920)
  • «Смерть» (1924)

Վեպեր խմբագրել

  • «Петерис Данга» (1921)
  • «Тишина и свет» (1921)
  • «Огненные цветы» (1925)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 34. — ISBN 978-2-221-06888-5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Сегодня это место находится в Абельская волость|Абельской волости Екабпилсского края
  4. Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 1999-. 2.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)

Արտաքին հղումներ խմբագրել