Յանա Ալեքսեևնա Չուրիկովա (ռուս.՝ Яна Алексеевна Чурикова, նոյեմբերի 6, 1978(1978-11-06)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավարուհի, լրագրող, «Աստղերի ֆաբրիկա» ծրագրի հեղինակ, ինչպես նաև վարող։

Յանա Չուրիկովա
Яна Алексеевна Чурикова
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1978(1978-11-06)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, լրագրող, հաղորդավար, պրոդյուսեր, դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, գլխավոր խմբագիր և կինոպրոդյուսեր
ԱմուսինIvan Tsybin?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Կայքyanachurikova.ru
 Yana Churikova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Յանա Չուրիկովան ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում։ 1985 թվականին Հունգարիայում սկսել է հաճախել դպրոց (հայրը՝ Ալեքսեյը, զինվորական էր և ծառայում էր Հունգարիայում)։ Կարմիր դիպլոմով ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը[2]։

1992-1996 թվականներին աշխատել է որպես «Глагол» թերթի թղթակից[3]։

1995-2000 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման բաժնում։ Համալսարանն ավարտել է 2000 թվականին[4]։ Դիպլոմային աշխատանքը՝ «Երաժշտական հեռուստատեսության ազդեցությունը զանգվածային գիտակցության վրա MTV հեռուստաալիքի օրինակով»[5], պաշտպանել է 2000 թվականի հունիսին։ Դրանից հետո Չուրիկովան ընդունվել է համալսարանի ասպիրանտուրան[6]։

Հեռուստատեսություն խմբագրել

1996 թվականից աշխատել է որպես АТВ հեռուստաընկերության «Времечко» հաղորդման թղթակից[7]։

1998-2002 թվականներին[8] աշխատել է «MTV Ռուսաստան» հեռուստաալիքում, եղել է «Մեծ կինո»[9], «12 չար հեռուստադիտողներ»[10] հաղորդումների վարող, որոշ ծրագրերի պրոդյուսեր[11]։

2002 թվականի ապրիլից[12] աշխատել է ռուսական «Առաջին ալիքում»[13]։ Սկզբում եղել է «Օբյեկտիվ» երիտասարդական ժամանցային ծրագրի հաղորդավար[14], այնուհետև հաջորդաբար վարել է այնպիսի հեռուստատեսային հաղորդումներ, ինչպիսիք են՝ «Բարի լույս»[15], «Աստղերի ֆաբրիկա»[16], «Ոսկե գրոմոֆոն»[17], «Երգի պատմություն»[18], «Դաժան խաղեր»[19][20] և այլն։ Բազմիցս ռուսական կողմից մեկնաբանել է «Եվրատեսիլ երգի մրցույթի» հեռարձակումները, հայտարարել ռուս հեռուստադիտողների քվեարկության արդյունքները[21]։ Սակայն Չուրիկովան մեծ ճանաչում է ձեռք բերել «Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի շնորհիվ[22]։

2002-2007 թվականներին աշխատել է «ВИD» հեռուստաընկերությունում։

2007 թվականին Լարիսա Սինելշիկովայի և Ալեքսանդր Կեսսելի հետ տեղափոխվել է «Կարմիր հրապարակ» հեռուստաընկերություն։

2009 թվականից ЭКТВ դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է։

2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի նոյեմբերը եղել է «Կարմիր աստղ» հիթ-շքերթի վարող[23]։

2013 թվականի հունիսի 23-ից մինչև օգոստոսի 25-ը վարել է ռուսական «Առաջին ալիքի» «Բազմակողմանի արտիստ» հեռուստանախագիծը[24]։

2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հիմա համարվում է բարեփոխված «MTV Ռուսաստան» հեռուստաալիքի գործադիր տնօրեն[25]։ 2014 թվականի փետրվարին նշանակվել է Ռուսաստանի «Viacom» երաժշտական հեռուստաալիքի ղեկավար[26]։

2014 թվականի մարտից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը համարվել է «Пятница!» ալիքի ձայնը։

Մասնակցությունն այլ նախագծերին խմբագրել

2005 թվականի ապրիլի 1-ից ռուսական հաղորդավարների թիմի կազմում մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հոբելյանական սերիաներին, որոնք նվիրված էին խաղի 30-ամյակին։ 2007 թվականին մասնակցել է «Առաջին ալիքի» «Կրկես աստղերի հետ» նախագծին[27]։

2013 թվականին Անդրեյ Մալախովի եղել է «Անժի-Արենա» մարզադաշտի բացման վարող[28]։ Վարել է նաև Կազանում «Ամառային ունիվերսիադա-2013» բացման արարողությունը, Սոչիում «Ձմեռային Օլիմպիական խաղեր 2014» խաղերի բացման և փակման արարողություններին նախորդող շոուն[29]։

Եղել է ռուսական հեռուստատեսությամբ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի վարող։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Ալեքսեյ - զինվորական
  • Մայրը՝ Ելենա Չուրիկովա - տնտեսագետ
  • դուստրը՝ - Տաիսիա Լազարևա (ծնվ․ մայիսի 26, 2009)[30]
  • Նախկին ամուսինը՝ բիզնեսմեն Դենիս Լազարև (ամուսնալուծված են 2016 թվականից)[31]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2006-2010 - «Երջանիկ են միասին» հեռուստասերիալ - կամեո
  • 2006 - «Չքվի՛ր» - Ռիտա Մալոն (ռուսերեն կրկնօրինակում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Чурикова: Меня с детства просят передать привет маме Инне(չաշխատող հղում)
  3. «Яна Чурикова: «Я могу и со столбом телеграфным общаться, если надо…»». Искусство кино. 2001 թ․ ապրիլի 1.
  4. «Яна Чурикова / Jana Churikova». Glamour. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  5. «Алиби. Яна Чурикова, ведущая программы «12 злобных зрителей»». Афиша. 2000 թ․ մայիսի 8.
  6. «Маше Киселевой ищут замену?». Комсомольская правда. 2002 թ․ հունվարի 22.
  7. «Остановись, «Времечко»! Почему прямой эфир народной программы так раздражает телебоссов». Новая газета. 2008 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  8. «Сати Спивакова может занять место Марии Киселевой в "Слабом звене"». NEWSru.com. 2002 թ․ հունվարի 21.
  9. «Яна Чурикова: о 16-летии MTV Россия, судьбах звезд канала и грандиозных планах». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  10. «Яна ЧУРИКОВА: "ДЕТИ МИРА УЖЕ ПРИШЛИ"». Московский комсомолец. 2000 թ․ հոկտեմբերի 5.
  11. Яна Чурикова — Фотографии, биография, фильмография — Афиша
  12. ««Злобная зрительница» Яна Чурикова будет развлекать молодежь на ОРТ». Комсомольская правда. 2002 թ․ ապրիլի 4.
  13. Яна Чурикова — Лица — Первый канал
  14. «Интервью». Эхо Москвы. 2002 թ․ մայիսի 11.
  15. «Яна Чурикова: "Меня с детства просят передать привет маме Инне"». Комсомольская правда. 2004 թ․ մարտի 25.
  16. «Яна ЧУРИКОВА, телеведущая: "Я сама - полуфабрикат"». Известия. 2002 թ․ դեկտեմբերի 26.
  17. «Старинная русская игра в презумпцию виновности». Российская газета. 2004 թ․ սեպտեմբերի 14.
  18. «Смотрите телевизор». Известия. 2007 թ․ մայիսի 18.
  19. «Набутов и Чурикова затеяли «Жестокие игры»». Комсомольская правда. 2010 թ․ փետրվարի 25.
  20. «Яна Чурикова: «Фабрика звезд» - это тоже жестокие игры»». Комсомольская правда. 2011 թ․ մարտի 17.
  21. «Светлый путь фабричной девчонки». Российская газета. 2006 թ․ հունիսի 2.
  22. «Яна Чурикова: «Бывает, стоишь на съемочной площадке, такая красивая, а поесть-то негде »». OK Magazine. 2007 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  23. «Если в музыке герой - ты гордись «Красной звездой»». Комсомольская правда. 2011 թ․ նոյեմբերի 23.
  24. «Яна Чурикова: "Никак не могу научиться дружить!"». Комсомольская правда. 2013 թ․ հուլիսի 31.
  25. «Яна Чурикова: о 16-летии MTV Россия, судьбах звезд канала и грандиозных планах». Woman.ru. 2014 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  26. «Яна Чурикова возглавила музыкальные каналы Viacom в РФ». MTV Россия. 2014 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  27. «От эпохи славы - к "Минуте славы"». Известия. 2007 թ․ մայիսի 4.
  28. ««Анжи-Арену» откроет Андрей Малахов». Комсомольская правда. 2013 թ․ մայիսի 14.
  29. «Про Олимпиаду, новую жизнь MTV, и не только...». Эхо Москвы. 2014 թ․ մարտի 2.
  30. «Телеведущая Яна Чурикова стала мамой». Аргументы и факты. 2009 թ․ մայիսի 26.
  31. «Яна Чурикова рассталась с мужем Денисом Лазаревым - 7Дней.ру». 7Дней.ру. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Չուրիկովա» հոդվածին։