Յանա ՄաքՔինոն
Յանա ՄաքՔինոն (գերմաներեն՝ Jana McKinnon. 1999[1], Korneuburg, Korneuburg District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիա-ավստրալական դերասանուհի։
Յանա ՄաքՔինոն | |
---|---|
Ծնվել է | 1999[1] |
Ծննդավայր | Korneuburg, Korneuburg District, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրիա և Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Կյանքի վաղ շրջան և կրթություն խմբագրել
ՄաքՔինոնը ծնվել է ավստրիացի մորից և ավստրալացի հորից[2]։ Մեծացել, հասակ է առել երկու երկրներում՝ դպրոցական կրթությունն ստանալով Ավստրիայում[3]։
Կարիերա խմբագրել
ՄաքՔինոնն սկսել է նկարահանվել մանկուց՝ հիմնականում եվրոպական ուսանողական և կարճամետրաժ ֆիլմերում[4] Նա հանդես է եկել Քիմ Ֆրանկի Wach ֆիլմում, երբ 19 տարեկան էր։ Դա նրա կարիերայում առաջին գերմանական ֆիլմն էր, որտեղ նրանից պահանջվում էր քողարկել, զգացնել չտալ իր ավստրիական առոգանությունը[5] «Wach» ֆիլմում իր դերակատարման համար ՄաքՔինոնն արժանացել է «Նոր դեմքեր» մրցանակին՝ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում[6]։ Նրա հիշարժան դերասանական աշխատանքներից է նաև Քրիստիանայի կերպարի մարմնավորումը Wir Kinder Vom Bahnhof Zoo հեռուստատեսային ռիմեյքում (2021 թ.)[7]:
ՄաքՔիննոնն իր նորամուտը ավստրալական հեռուստատեսությունում կատարել է՝ խաղալով Ջոյի գլխավոր դերը 2023 թվականի « Վատ վարքագիծ » մինի սերիալում, որը հիմնված է Ռեբեկա Սթարֆորդի հուշերի վրա[5][8][9]։ Նա մարմնավորել է Լիվին Amazon Prime-ի «Արծաթը և երազանքների գիրքը» օրիգինալ սերիալում, որը հիմնված է Քերսթին Գիրի Silber – Das erste Buch der Träume երկի վրա[10]։
Ֆիլմագրություն խմբագրել
Հեռուստատեսություն խմբագրել
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2019թ | Steirerkreuz | Աննա Ֆյուրստ | Հեռուստաֆիլմ |
2019–2021 թթ | Հանցանքի վայրը / Tatort | Լուիզա Նաթան, Զոի Հիլպերտ | Դրվագներ՝ «Die Pfalz von Oben» և «Luna Frisst oder Sterbt»[11] |
2020 թ | Դյունկելշտադտ | Կատինկա | Դրվագ՝ «Schandfleck» |
2021 թ | Wir Kinder Vom Bahnhof Zoo | Քրիստիանա | Հիմնական դերը |
2022 թ | Die Discounter | Յանա | Դրվագ՝ «Հեռռ Լևիցկի» |
2023 թ | Վատ վարքագիծ | Ջո Մաքենզի | Հիմնական դերը; մինի-սերիալ |
2023 թ | Արծաթը և երազանքների գիրքը | Լիվ | Հիմնական դերը |
Կինո խմբագրել
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2013 թ | Իմ կույր սիրտը | Քոնի | |
2015 թ | Գեղեցիկ աղջիկ | Չարլի | |
2015 թ | Jeder der fällt hat Flügel | Քեթի | |
2015 թ. | Wer nie sein Brot mit Tränen aß | կարճամետրաժ | |
2016թ | Liebe möglicherweise | ||
2016 թ. | Das unmögliche Bild | Յոհաննա | |
2018 թ. | Դեպի գիշերը | Լունա | |
2018 թ. | Wach | C. | |
2020 թ | Ծնվելու հետ կապված դժվարությունները / The Trouble with Being Born | Էլլի | |
2022 թ | Servus Papa - Կտեսնվենք դժոխքում | Ժաննա | Հիմնական դերը |
Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել
Տարին | Մրցանակը | Անվանակարգը | Առաջադրված աշխատանքը | Արդյունքը | Հղ. |
---|---|---|---|---|---|
2020 թ. | Նոր դեմքեր մրցանակ | besten Nachwuchsschauspielerin (Լավագույն երիտասարդ դերասանուհի) | Wach | Հաղթանակ | [12] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Kornits, Dov (2023 թ․ փետրվարի 15). «Jana McKinnon: On Her Bad Behaviour». FilmInk (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Perrier, Jasmine (2024 թ․ հունվարի 5). «Jana McKinnon». GRUMPY MAGAZINE (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Streaming-Serie: Jana McKinnon: Serie über Christiane F. soll viele berühren». Die Zeit (գերմաներեն). 2021 թ․ փետրվարի 20. ISSN 0044-2070. Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 5,0 5,1 Perrier, Jasmine (2024 թ․ հունվարի 5). «Jana McKinnon». GRUMPY MAGAZINE (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.Perrier, Jasmine (5 January 2024). "Jana McKinnon". GRUMPY MAGAZINE. Retrieved 19 February 2024.
- ↑ zu Stolberg, Johanna (2020 թ․ հունվարի 7). «Bunte: New Faces Award Film jetzt virtuell». www.burda.com (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «"Christiane F."-Darstellerin Jana McKinnon: "Ich habe das Gefühl, nie zu 100 Prozent zu Hause zu sein"». BUNTE.de (գերմաներեն). 2023 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Frater, Patrick (2022 թ․ մարտի 24). «All-Female Australian Series 'Bad Behaviour' Adds Jana McKinnon as Star». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «New Drama Bad Behaviour Introduces a Fresh Face». Who. 2023 թ․ փետրվարի 16. Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին – via Press Reader.
- ↑ Wiggan, Alex (2023 թ․ դեկտեմբերի 18). «Review: Silver and the Book of Dreams (2023)». It's A Stampede! (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Grote, Lars (2021 թ․ հոկտեմբերի 28). «Frankfurter "Tatort: Luna frisst oder stirbt": Was ist echt?». www.rnd.de (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ zu Stolberg, Johanna (2020 թ․ հունվարի 7). «Bunte: New Faces Award Film jetzt virtuell». www.burda.com (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.zu Stolberg, Johanna (7 January 2020). "Bunte: New Faces Award Film jetzt virtuell". www.burda.com (in German). Retrieved 19 February 2024.
Արտաքին հղումներ խմբագրել
- Յանա ՄաքՔինոն Internet Movie Database կայքում