Յակով Պրոտազանով

համր կինոյի ռուս խորհրդային դերասան, ռեժիսոր, սցենարիստ

Յակով Ալեքսանդրովիչ Պրոտազանով (ռուս.՝ Яков Александрович Протазанов, փետրվարի 4, 1881(1881-02-04)[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - օգոստոսի 8, 1945(1945-08-08)[4][5][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային կինոռեժիսոր։ ՌԽՖՍՀ (1935) և Ուզբեկստանի ԽՍՀ (1943) արվեստի վաստակավոր գործիչ։ Համարվում է ռուսական կինոյի սկզբնավորողներից[փա՞ստ]։

Յակով Պրոտազանով
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1881(1881-02-04)[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էօգոստոսի 8, 1945(1945-08-08)[4][5][3] (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[6] և  ԽՍՀՄ[7]
ԿրթությունՄոսկվայի առևտրային ուսումնարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Yakov Protazanov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1911-1918 թվականներին ստեղծել է շուրջ 80 ֆիլմ, այդ թվում՝ «Պիկովայա դամա» (1916), «Հայր Սերգի» (1918) և այլն։ Պրոտազանովի արվեստն աչքի է ընկել պրոֆեսիոնալ բարձր վարպետությամբ, դերասանի արվեստի նկատմամբ մեծ ուշադրությամբ։ Խորհրդային կինոստուդիաներում ստեղծած իր առաջին ֆիլմերի («Աելիտա», 1924, «Նրա կոչը», 1925) թեման կապված Կադր «Անօժիտը» կինոնկարից (1937), ռեժիսորի Յակով Պրոտազանով է երկրի կյանքին։

Պրոտազանովի «Տորժոկի դերձակը» (1925), «Երեք միլիոնի դատավարությունը» (1926), «Դոն Դիեգոն և Պելագեյան» (1928), «Սուրբ Յորգենի տոնը» (1930) կինոկատակերգություններում վառ դրսևորվել է Ի․ Իլյինսկու, Վ․ Մարեցկայայի, Ա․ Կտորովի, Մ․ Կլիմովի, Մ․ Բլյումենտալ-Տամարինայի և այլոց վարպետությունը։

«Քառասունմեկերորդը» (1927) պատմահեղափոխական ֆիլմում Պրոտազանովը հասել է դարաշրջանի, գլխավոր հերոսների կերպարների պատկերման խոր վավերականության։ «Սպիտակ արծիվ» (1928) կինոնկարում գլխավոր դերերում ներգրավել է Վ․ Կաչալովին և Վ․ Մեյերխոլդին։ Հնչուն կինոյի շրջանում «Մարիոնետներ» (1934) երաժշտություն կատակերգություն-պամֆլետից հետո, Պրոտազանովը ստեղծել է «Անօժիտը» (1937), որը դարձել է դասական դրամատուրգիայի սովետական լավագույն էկրանավորումներից։ Պրոտազանովի վերջին կինոնկարներից են՝ «Սալավաթ Յուլաև» (1941) «Նասրեդդինը Բուխարայում» (1943

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակով Պրոտազանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 446