Յակոբ Բլոբիերգ

դանիացի ֆուտբոլիստ

Յակոբ Բլոբիերգ Մատիասեն (դան.` Jakob Blåbjerg Mathiasen, հունվարի 11, 1995(1995-01-11)[1][2], Օլբորգ, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս դանիական «Օլբորգ»-ի կազմում։

Յակոբ Բլոբիերգ
դան.` Jakob Blåbjerg Mathiasen
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յակոբ Բլոբիերգ Մատիասեն
Ազգությունը դանիացի
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1995(1995-01-11)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Օլբորգ, Դանիա
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա Օլբորգ
Համար 4
Պատանեկան կարիերա
2010-2013 Դանիա Օլբորգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-ներկա Դանիա Օլբորգ 77 (3)
Ազգային հավաքական
2015-2017 Դանիա Դանիա Մ21 23 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 7, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 7, 2017

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակից է։

Ակումբային կարիերա խմբագրել

Բլոբիերգը «Օլբորգ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է 2013 թվականի մարտի 1-ին` «Սիլկեբորգ»-ի դեմ խաղում։

2014 թվականին դանիացին թիմի կազմում դարձել է առաջնության չեմպիոն և երկրի գավաթակիր։ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին Յակոբը իր առաջին գոլն է խփել «Օլբորգ»-ի կազմում։

Միջազգային կարիերա խմբագրել

2016 թվականին Դանիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Օլիմպիական խաղերին։ Նա մասնակցել է Իրաքի[3], Բրազիլիայի[4] և Նիգերիայի[5] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Դանիայի չեմպիոն - 2013/14
  • Դանիայի գավաթակիր - 2013/14

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Ирак (до 23) VS. Дания (до 23) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4.
  4. «Дания (до 23) VS. Бразилия (до 23) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 11.
  5. «Нигерия (до 23) VS. Дания (до 23) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Բլոբիերգ» հոդվածին։