Յալմար Փեթեր Թեսեն (անգլ.՝ Hjalmar Peter Thesen, 1925[1], Հարավային Աֆրիկա - 2006[2]), չորրորդ սերնդի հարավաֆրիկացի բնագետ գրող[3]։ Նրա բոլոր աշխատանքները նկարագրում են վայրի կենդանիների վտանգներով լի կյանքը Նայսնա քաղաքի շրջակայքում կամ Հարավային Աֆրիկայում։ Հեղինակը նաև լավ ծանոթ է Հարավային Աֆրիկայի պատմությանը և աֆրիկյան աբորիգենների կյանքին, որը հաճախ նկարագրում է իր աշխատանքներում։

Յալմար Թեսեն
անգլ.՝ Hjalmar Thesen
Դիմանկար
Ծնվել է1925[1]
ԾննդավայրՀարավային Աֆրիկա
Մահացել է2006[2]
Քաղաքացիություն ՀԱՀ, Հարավային Աֆրիկա և Նայսնե
Մասնագիտությունգրող
Ծնողներհայր՝ Charles Wilhelm Thesen?

Ինքնակենսագրություն խմբագրել

Յալմարի հայրը՝ Չարլզ Վիլհելմ Թեսենը, կիսով չափ անգլիացի է, կիսով չափ նորվեգացի, մայրը՝ Ջորջենա Թեսենը (Էլիզա Բեսի Ջորջիանա, անգլ.՝ Eliza Bessie Georgiana) ծնվել է Կանադայում՝ շոտլանդական ընտանիքում[3]։

1943 թվականի վերջին Յալմար Թեսենը դպրոցական ատեստատ է ստացել Գրեյամսթաունում և ընդունվել Հարավային Աֆրիկայի ռազմածովային նավատորմ, որտեղից ավելի ուշ գործուղվել է Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմ և ծառայել Հեռավոր Արևելքում[3]։

Քեյփթաունի համալսարանն ավարտելուց հետո ապագա գրողը սկսել է աշխատել ընտանեկան ընկերությունում, որին պատկանում էին փայտասղոցման գործարանը և մեծ անտառային տարածքները[3]։ Հետագայում Յալմարն ամուսնացել է Ջուդի անունով մի կնոջ հետ, բայց նրանք չունեին տուն և հորեղբայրը նրանց տվել է լողացող տուն, որը կառանված էր Քրեբս Քրիք գետում, և հարսանիքից հետո այս «մեղրամիսի տունը» մեկ տարի շարունակ կոչվում էր անգլ.՝ «Seahorse» («Ծովային ձի»)[4], ավելի ուշ՝ «Thesen»։ Ջուդիի և Յալմարի ընտանիքի պատվին կոչվել է նաև նախկին ռազմածովային երրորդ նավակը, որը Կնիսնա ծովից փրկել է կապիտան-լեյտենանտ Սթիվ Էրիքսենը (անգլ.՝ Steve Eriksen)[4]։

Մատենագիտություն խմբագրել

«Վտանգավոր հարևանություն» (անգլ.՝ A Deadly Presence)

Գրողի առավել հայտնի ստեղծագործությունը, որը գրի է առնված անգլ.՝ National Character in South African English Children's Literature գրքում[5]։ Գիրքը լույս է տեսել 1982 թվականի օգոստոսի 31-ին, իսկ 1997 թվականին «Վտանգավոր հարևանություն» վեպը թարգմանվել է ռուսերեն և տպագրվել «Դրոֆա» և «Ալֆա-գիրք» հրատարակչությունների կողմից ստեղծված «Կանաչ շարք» գրքերի շարքում։

Այս վեպն այն մասին է, թե ինչպես է հազվագյուտ սև ընձառյուծը խեղվել մարդկանց կողմից և ստիպված եղել որսալ նրանց գոյատևելու համար։ Վեպի գործողության վայրը Նայսնա քաղաքի շրջակայքն է, որը գտնվում է Հարավային հրվանդանի վայրի անտառներում և լեռնաշղթաներում։

«Վերադարձ» (անգլ.՝ The Way Back)

Գիրքը թողարկվել է 1993 թվականի հունիսի 30-ին[6]։ Ռուսերենով հրատարակվել է 1997 թվականին «Կանաչ շարք» գրքերի շարքում։ Այն պատմում է Աննա անունով մի կնոջ մասին, որը ծանր հիվանդությունից հետո վերադառնում է բնականոն կյանքին։ Դրան զուգահեռ պատմվում է նաև նրա սիրելի Ուրբաթ կատվի պատմությունը, որը մոլորվել էր վայրի Հարավային Աֆրիկայում և վերադառնում է Աննայի մոտ։

«Ծովի կապանքները» (անգլ.՝ Bond of the Sea)[3]

Գիրքը թողարկվել է 1991 թվականին[6] և վերահրատարակվել 1993 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ռուսերենով հրատարակվել է 1997 թվականին «Կանաչ շարք» գրքերի շարքում։ Այն պատմում է Հարավային Աֆրիկայի ծովային բնակիչների մասին։

«Ժայռերի արձագանքները»[3] (անգլ.՝ The Echoing Cliffs)

Գիրքը պատմում է քարե դարի վերջին քարանձավային բնակիչների մասին, որոնք պատմության քմահաճույքով դեռ գոյատևել են ընդամենը երեք դար առաջ, երբ Հարավային Աֆրիկայում վայրէջք կատարեցին առաջին սպիտակամորթները։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1963 թվականին։

«Օրերի երկիրը․ Քնիսնայի և հարավային հրվանդանի տարեգրությունը»[3] (անգլ.՝ Country days: Chronicles of Knysna & the southern Cape)

Գիրքը լույս է տեսել 1974 թվականին։ Այն բնագետ գրողի գրառումն է Հարավային Աֆրիկայի մասին։

«Հսկաների ամրոցը» (անգլ.՝ The Castle of Giants)

Գիրքը լույս է տեսել 1969 թվականին։ Այն պատմում է Բուշմենների Հոտենտոտներ ցեղի մի տղայի հարաբերությունների և նրանց կողմից սպիտակամորթ մարդկանց տեսլականի մասին։

«Անծանոթներ ծովից» (անգլ.՝ Strangers from the Sea)

Գիրքը լույս է տեսել 1969 թվականին։ Վերահրատարակվել է 1989 թվականին[6]։ Գիրքը պատմում է Հարիբ անունով աֆրիկացու կյանքի մասին։

«Վարպետ Ոչ մեկը»[6] (անգլ.՝ Master of None)
«Մահացու ներկայություն» (անգլ.՝ A Deadly Presence)

Գիրքը թողարկվել է 1982 թվականին[6]։

«Բանաստեղծություններ Աֆրիկյան տապանից» (անգլ.՝ Poems In Out of The African Ark)

Գիրքը լույս է տեսել 1988 թվականին[6]։

Անձնական կյանք խմբագրել

Յալմարը և նրա կինը՝ Ջուդին, ունեցել են երկու որդի՝ Գայը և Քրիստոֆերը, և երկու դուստր՝ Ջորջինան և Հարիեթը (Հաթի)[7]։ Նրանք ամբողջ ընտանիքով ապրում էին Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ Կնիսնա քաղաքում, որը հայտնի տուրիստական ուղղություն է[3]։ Ջուդին մահացել է 2010 թվականին[7]։

Ժառանգություն խմբագրել

Հեղինակի անգլերեն աշխատանքներին կարելի է ծանոթանալ Ազգային գրական-անգլիական թանգարանում (անգլ.՝ Nasionale Afrikaanse Letterkunde Museum en Navoringsentrum), որի հիմնական հավաքածուների թվում պահվում են նաև Յալմար Թեսենի գրառումները[8], որոնց հետազոտություններով զբաղվում է «Աֆրիկյան հետազոտությունների տեղեկատու ծառայությունների ազգային կենտրոնը» (անգլ.՝ NISC AS)[9],որը բացվել է 1995 թվականին Գրեյամսթաունում[10]։

Թեսենի գրառումները պահվում են նաև ԱՄՆ-ի խոշորագույն ազգային գրադարանում՝ Կոնգրեսի գրադարանում[11], Աֆրիկյան կառավարման համալսարանի գրադարանում[12] (անգլ.՝ The Management University of Africa) և Օքսֆորդի մանկական գրականության հանրագիտարանում[13]։

Հարուստ պատմություն ունեցող ժառանգած կալվածքը[14], որը դարձել է Քնիսնայի պատմության մի մասը և բազմաթիվ սերունդների հուշարձան-թանգարանը, ինչպես նաև տեղական ֆլորան և ֆաունան, ոչնչացվել է 2017 թվականի հրդեհից[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://books.google.ru/books?id=hxuNRg9Pl9EC
  2. 2,0 2,1 2,2 https://www.ancestry.com/search/categories/43/?name=_Thesen
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Creator Hjalmar Thesen» (HTML). www.tvtropes.org (անգլերեն). Վերցված է 23.6.2019-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  4. 4,0 4,1 Seahorse II named to honour Thesens — Knysna-Plett Herald.
  5. National Character in South African English Children's Literature
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Thesen, Hjalmar Peter» (HTML). www.encyclopedia.com (անգլերեն). Վերցված է 23.6.2019-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  7. 7,0 7,1 7,2 ««Часть истории Книсны в дыму»» (HTML). www.knysnaplettherald.com (անգլերեն). 2.7.2017. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  8. ««Информация для всей Африки (ранее — NIPAD для всей Африки): исследования в Южной Африке»» (անգլերեն). Научная библиотека Университета Канзаса. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  9. Профессор Ина Фьюри (անգլ.՝ Ina Fourie), доцент кафедры информатики Университета Претории, Линнвуд-Роуд Претория, г-жа Марлен Бургер (անգլ.՝ Marlene Burger), кафедра информатики, Университет Южной Африки. Bibliographic control in South Africa. World library and information congress: 73rd ifla general conference and council. 19—23 August 2007, Durban, South Africa.
  10. «NISC AS» (HTML). www.nisc.co.za (անգլերեն). «Национальный центр справочных служб африканских исследований». Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  11. «Книги Ялмара Тесена» (HTML) (անգլերեն). Библиотека Конгресса. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. Ялмар Тесен среди авторов в библиотеке Африканского университета управления Արխիվացված 2021-04-17 Wayback Machine(անգլ.) — The Management University of Africa (Library and Information Services)
  13. «Содержание в Оксфордской энциклопедии детской литературы» (HTML). www.catdir.loc.gov (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  14. ««Усадьба Книсна — здание наследия»» (HTML). www.knysnamanor.co.za (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել