Յագո Էրերին

իսպանացի ֆուտբոլիստ

Յագո Էրերին Բուիսան (իսպ.՝ Iago Herrerín Buisán, հունվարի 25, 1988(1988-01-25)[1][2], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Ատլետիկ Բիլբաո» ակումբի դարպասապահ։

Յագո Էրերին
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1988(1988-01-25)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 1,87 մետր
Քաշ 88 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կարիերա խմբագրել

Յագո Էրերին ծնվել է Բիլբաոյում։ «Ատլետիկ Բիլբաո» ակումբի սան է։ Ավելի ուշ որոշ ժամանակ խաղացել է «Բասկոնիայի» ֆարմ-ակումբում, ինչից հետո վարձավճարով տեղափոխվել է «Բարակալդո» 2007 թվականի հունվարին[3]։ 2012 թվականի ամռանը հարազատ ակումբ վերադառնալուց հետո միացել է պահեստային թիմին, որ հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում։ 2010 թվականի հուլիսին Էրերին, «փնտրելով նոր ֆուտբոլային կյանք», որոշել է հեռանալ «Ատլետիկից» և պայմանագիր է կնքել «Ատլետիկո Մադրիդի» հետ։ Երկու մրցաշրջան հանդես է եկել պահեստային թիմում և մեկ մրցաշրջան՝ երրորդ կազմում[4]։ 2011 թվականի հունվարի 8-ին կայացած «Խետաֆե Բ» ակումբի հետ հանդիպման 72-րդ րոպեին Յագոն խփել է հաղթական գոլը[5]։

Էրերինը վերադարձել է «Ատլետիկ» 2012 թվականի ամռանը՝ կնքելով երկու տարվա պայմանագիր, սակայն անմիջապես վարձավճարով տեղափոխվել է «Նումանսիա»[6]։ Օգոստոսի 18-ին կատարել է իր նորամուտը Սեգունդայում՝ մասնակցելով «Սպորտինգի» դեմ խաղին[7]։

2013 թվականի հուլիսին Յագոն նոր պայմանագիր է կնքել «Ատլետիկի» հետ և վերջնականապես տեղափոխվել է նրա հիմնական կազմ[8]։ Օգոստոսի 23-ին Էրերին անցկացրել է իր առաջին հանդիպումը Լա Լիգայում՝ մասնակցելով «Օսասունայի» դեմ խաղին, որն ավարտվել է «Ատլետիկի» հաղթանակով (2։0)[9]։ Սակայն Լա Լիգայում իր առաջին մրցաշրջանի խաղերի մեծ մասը Յագոն անցկացրել է պահեստայինների նստարանին։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Իսպանիայի սուպերգավաթի դափնեկիր – 2015

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յագո Էրերին» հոդվածին։