Մինաս Հյուսյան

հայ գրականագետ
(Վերահղված է Մ. Հյուսյանից)

Մինաս Գրիգորի Հյուսյան (փետրվարի 15, 1903(1903-02-15)[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 7, 1994(1994-01-07)[2], Երևան, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1962 թ.), պրոֆեսոր (1963 թ.)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942 թվականից։

Մինաս Հյուսյան
Ծնվել էփետրվարի 15, 1903(1903-02-15)[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 7, 1994(1994-01-07)[2] (90 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1937)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1962) և պրոֆեսոր (1963)
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Մինաս Հյուսյանը ծնվել է 1903 թվականի փետրվարի 15-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Վանում և Բաքվում։ 1931 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան մանկավարժական տեխնիկումը, 1937 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ Այնուհետև սովորել է ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1937-1941 թվականներին դասախոսել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1942-1948 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում։ 1948-1952 թվականներին դասախոսել է Լենինականի մանկավարժական և երկամյա ինստիտուտներում, միաժամանակ նույն ինստիտուտներում եղել է ամբիոնի վարիչ։ 1952-1969 թվականներին դասախոսել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1941 թվականին «Գ. Զոհրապի նորավեպերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1962 թվականին «Գրիգոր Զոհրապ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1969-1984 թվականներին դասավանդել է ԵՊՀ-ում։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են արևմտահայ գրականությանը, մասնավորապես՝ Գրիգոր Զոհրապի ստեղծագործությանը («Գրիգոր Զոհրապ. կյանքը և ստեղծագործությունը», 1957 թ., «Գրիգոր Զոհրապի արվեստը», 1964 թ., «Մեծ եղեռնի զոհ գրողները», 1965 թ.)[3][4][5]։

Երկեր խմբագրել

  • Դավիթ Բեկ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1943, 39 էջ։
  • Գրիգոր Զոհրապ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, Հայպետհրատ, 1957, 376 էջ[6]։
  • Գրիգոր Զոհրապի արվեստը, Երևան, Հայպետհրատ, 1964, 214 էջ։
  • Մեծ եղեռնի զոհ գրողները, Երևան, «Գիտելիք», 1965, 38 էջ։
  • Ա. Ս. Պուշկին, Երևան, հեռահա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1968, 58 էջ[7]։
  • Սարմեն, Երևան, «Գիտելիք», 1969, 35 էջ։
  • Ազնիվ Պետրոսյան, Երևան, Գիտելիք», 1976, 30 էջ։
  • Էջեր արևմտահայ գրականության պատմությունից, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1977, 328 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11150
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 247։
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  5. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Հյուսյան, Մինաս». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.(չաշխատող հղում)
  6. «Գրիգոր Զոհրապը հրապարակագիր եւ գեղագէտ». www.digilib.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  7. Հյուսյան, Մինաս Գրիգորի (1968). Ա.Ս. Պուշկին. Ա. հ.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինաս Հյուսյան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 455