Մրջնալդեհիդ

քիմիական միացություն

Մրջնալդեհիդ, ֆորմալդեհիդ, մեթանալ, СН20, պարզագույն ալդեհիդը։ Սուր, գրգռող հոտով, անգույն, թունավոր գազ է։

Մրջնալդեհիդ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևCH₂O
Մոլային զանգված5,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,8153 գ/սմ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա10,88 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,7E−18 ջոուլ[3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−134 ± 1 ℉[2] և −92 °C[3] °C
Եռման ջերմաստիճան−6 ± 1 ℉[2] և −19,1 °C[3] °C
Գոյացան էնթալպիա−115,9 կՋ/մոլ կՋ/մոլ
Գոլորշու ճնշում1 ± 1 մթնոլորտ[2]
Քիմիական հատկություններ
Դիպոլ մոմենտ7,8E−30 Կլ·մ[3]
Դասակարգում
CAS համար50-00-0
PubChem712
EINECS համար200-001-8
SMILESC=O
ЕС200-001-8
RTECSLP8925000
ChEBI692
IDLH24,6 ± 0,1 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հալման ջերմաստիճանը՝ - 118°С, եռմանը՝ - 19,2°С։ Լավ լուծվում է ջրում և սպիրտում։ Ուժեղ վերականգնիչ է, տալիս է «արծաթահայելու» ռեակցիան։ Վերականգնում է նաև Au, Pt, Cu, Bi և այլն։ Խառնուրդները օդի հետ (7-72 ծավ․%) պայթուցիկ են։ Հեշտությամբ պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիմրջնալդեհիդ՝ (H2CO)n։ Ջրային լուծույթներում մրջնալդեհիդը պոլիմերվում է դանդաղ և առաջացնում տրիօքսան և պարամրջնալդեհիդ։ Մրջնալդեհիդը ամոնիակի հետ առաջացնում է ուրոտրոպին, միզանյութի հետ՝ միզանյութ-մրջնալդեհիդային խեժեր, ֆենոլի հետ՝ ֆենոլ-մրջնալդեհիդային խեժեր ևայլն։ Օգտագործվում է նաև պոլիվինիլացետալներ, իզոպրեն, դեղանյութեր, ներկանյութեր ստանալու, կաշին դաբաղելու համար։ Մրջնալդեհիդի 37-40%-անոց ջրային լուծույթը ֆորմալինն է։ Մրջնալդեհիդը ստանում են մեթիլ սպիրտը կամ մեթանը օդի թթվածնով օքսիդացնելով։ Մրջնալդեհիդի թույլատրելի պարունակությունը օդում 0,001 մգհ է։

ՍՏԱՑՈՒՄ խմբագրել

Առաջին անգամ ֆորմալդեհիդ ստացելէ Բուտլերովը 1859 թվականին:1867 թվականին Գոֆմանը նույնպես ստացել է Ֆորմալդեհիդ մեթանոլի գոլորշիները և օդը  բաց թողնելով տաք պլատինային կծիկի վրա:1882 թվականին Կեկուլեն բնութագրեց մաքուր ֆորմնալդեհիդի ստացման եղանակը ։

1.   Արդյունաբերության մեջ մեթանն օքսիդացնում են թթվածնով , կատալիզատորի Mn2+ -ի լուծելի աղի (կամ ազոտի օքսիդների) առկայությամբ։

CH4 + O2 =   CH2(OH)2  =CH2O + H2O

2.Արդյունաբերության մեջ և լաբորատորիայում մեթանոլն օքսիդացնում են պղնձի (ll)օքսիդով .

CH2OH = CH2(OH)2  =CH2O + H2O + Cu

ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ խմբագրել

Ի  շնորհիվ ածխածնի ատոմում ցածր էլեկտորնային խտության ֆորմալդեհիդը մտնում է տարբեր ռեակցիաների մեջ:Իր ռեակցիոնունակությամբ այն գերազանցում է մնացած ալդեհիդներին և կետոններին։

ՕՔՍԻԴԱՑՈՒՄ - ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ խմբագրել

Ֆորմալդեհիդը վերականգնվում է ջրածնով  մինչև մեթանոլ  նիկելի, պլատինի, պղնձի եւ այլ կատալիզատորների ներկայությամբ։

Մինչև մրջնաթթու  կամ մինչև ածխաթթու գազ և ջուր օքսիդացման համար ֆորմալդեհիդն օքսիդացնում են կալիումի պերմանգանատով , կալիումի դիքրոմատով։ Ֆորմալդեհիդը կարող է օքսիդանալ նաև պղնձի հիդրօքսիդով։

5HCHO +4KMnO4 + 6H2SO4 =  4MnSO4  +  2K2SO4   +  5CO2  + 11H2O

     HCHO + 2Cu(OH)2 = HCOOH  +  Cu2O  + H2O

ՄԻԱՑՄԱՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ խմբագրել

Ֆորմալդեհիդը միանում է նատրիումի հիդրոսուլֆիտի հետ,առաջացնելով բյուրեղային միացություն։

HCHO + HOSO2Na = CH2OHOSO2Na

Այս ռեակցիան կիրառում են ֆորմալդեհիդը այլ նյութի խառնուրդից բաժանելու համար։

Ֆորմալդեհիդը միանում է ցիանաջրածնական թթվի հետ առաջացնելով օքսինիտրիլներ։ Ռեակցիան հայտնի է ցիանհիդրինային ռեակցիա անունով։

CH2O  + HCN=  CH3OCN

Այս ռեակցիան կիրառում են ածխածնային շղթայի երկարացման համար։

Թթվի առկայությամբ ալդեհիդները միանում են սպիրտների հետ, առաջացնելով կիսաացետալներ և ացետալներ։

CH2O + C2H5OH =  C2H4O2

ԿԻՐԱՌՈՒՄ խմբագրել

Ֆորմալդեհիդի գերակշռող մասն օգտագործվում է :Ֆենոլֆորմալդեհիդային խեժերի ստացման համար ։ Ֆորմալինը բժշկության մեջ կիրառվում է որպես ախտահանիչ , կաշվի վերամշակման գործում ,օրգանական սինթեզում և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրջնալդեհիդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 68