Մուրսիլիս Ա (երբեմն գրվում է Մուրշիլիս), (մ.թ.ա. 17-րդ դար - մ. թ. ա. 1590, Հատտուսա, Բողազկալե, Չորումի մարզ, Թուրքիա) խեթական թագավոր Ք.ա. մոտ 1620-1590 թվականներ, ըստ մեր ժամանակներում ընդունված միջին ժամանակագրության[1] կամ այլընտրանքայինի՝ Ք.ա. մոտ 1556–1526 թվականներ (կարճ ժամանակագրություն)։ Հավանաբար իր նախորդի՝ Խաթթուսիլիս Ա-ի թոռն էր։ Նրա քույրը Խարապշիլին էր, իսկ կինը՝ Կալի թագուհին[2][3]։

Մուրսիլիս Ա
Ծնվել էմ.թ.ա. 17-րդ դար
Մահացել էմ. թ. ա. 1590
Մահվան վայրՀատտուսա, Բողազկալե, Չորումի մարզ, Թուրքիա
ԳերեզմանՀատտուսա
Մասնագիտությունթագավոր
ԱմուսինԿալիս
Ծնողներհայր՝ Մարատիձ, մայր՝ Հաստայարաս

Մուրսիլիսը անչափահաս էր գահ բարձրացել։ Հասունանալով նա վերսկսել է Խաթթուսիլիս Ա-ի մղած պատերազմը Սիրիայի հյուսիսում[4]։ Նա նվաճել է ամորեական Յամհադի թագավորությունը և նրա մայրաքաղաք Հալեպը, որ փրկվել էր Խաթթուսիլիից։ Այնուհետև նա անցել է աննախադեպ երթով 2000 կիլոմետր դեպի հարավ, Միջագետքի սիրտը, որտեղ Ք.ա. 1595 թվականին նա ավերել և կողոպտել է Բաբելոն քաղաքը։ Բաբելոնի վրա Մուրսիլիսի հարձակվելու դրդապատճառներն անհայտ են, չնայած Ուիլյամ Բրոդը ենթադրում էր, որ պատճառը հացահատիկի ձեռքբերումն էր, քանի որ Թերայի ժայթքման ամպերը նվազեցրել էին հիթթիթների բերքը[5]։

Բաբելոնյան արշավանքը չէր կարող նշանակել տարածաշրջանային ինքնիշխանության գործադրում։ Այդ քաղաքը պարզապես շատ հեռու էր Անատոլիայից և հիթթիթների իշխանական կենտրոնից։ Այնուամենայնիվ կարծում են, որ բաբելոնյան արշավանքը վերջ է տվել Համմուրաբիի Ամորեացիների տոհմին և թույլ տվել, որ Կասսիտները գրավեն իշխանությունը, կարող էր կապ ունենալ նրանց հետ դաշնակցելու հետ կամ նրանց բարեհաճության դրդելու փորձ լինել[6]։ Հնարավոր է նաև, որ Մուրսիլիսը հեռահար հարձակումը ձեռնարկել էր անձնական դրդապատճառներով, այն է՝ որպես իր նախորդի՝ Խաթուսիլիս Ա-ի ռազմական սխրագործությունները գերազանցելու միջոց[7]։

Երբ Մուրսիլիսը վերադարձել է իր թագավորություն, զոհ է գնացել իր փեսա, ապագայում՝ Խանտիլիս Ա թագավորի գլխավորած (որը և գրավել է գահը) և վերջինիս փեսա Զիդանտասի մասնակցությամբ դավադրությանը[8]։ Նրա մահով սկսվել է սոցիալական անկարգությունների և կենտրոնական իշխանության քայքայման մի շրջան, որին հաջորդել է Սիրիայում կատարված նվաճումների կորուստը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Manning, Sturt W., et al. (2016). "Integrated Tree-Ring-Radiocarbon High-Resolution Timeframe to Resolve Earlier Second Millennium BCE Mesopotamian Chronology", in Plos One, Published: July 13, 2016.
  2. Shoshana R. Bin-Nun, The Tawananna in the Hittite kingdom. Online version.
  3. Margalit Finkelberg, Greeks And Pre-Greeks: Aegean Prehistory And Greek Heroic Tradition.
  4. Trevor Bryce (2005). The Kingdom of the Hittites. Oxford University Press. էջ 101. ISBN 978-0-19-928132-9.
  5. Broad, William J. "It Swallowed a Civilization. " New York Times, D1. 21 October 2003.
  6. Bryce, The Kingdom of the Hittites, 99.
  7. Bryce, "The Kingdom of the Hittites," 99–100.
  8. The Hittites and their World