Մուստաֆա Քեմալ Իզեթ
Մուստաֆա Քեմալ Իզեթ (թուրքերեն՝ İzzet առավել հայտնի է որպես Մազի Իզեթ (անգլ.՝ Muzzy Izzet), հոկտեմբերի 31, 1974[1][2], Mile End, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թուրք ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ծնվել, մեծացել և իր ողջ կարիերան անց է կացրել Անգլիայում։ Առավել հայտնի է դարձել՝ խաղալով «Լեսթեր Սիթի» և Բիրմինգհեմ Սիթի» ֆուտբոլային ակումբների և Թուրքիայի ազգային հավաքականի կազմերում։
Մուստաֆա Քեմալ Իզեթ անգլ.՝ Muzzy Izzet | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 31, 1974[1][2] (49 տարեկան) | ||
Ծննդավայր | Mile End, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա խմբագրել
Մուստաֆա Քեմալ Իզեթը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 31-ին Լոնդոնում։ «Չելսի» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան է[3]։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջնախաղն ունեցել է 1996 թվականին՝ հանդես գալով «Լեսթեր Սիթի» ակումբի կազմում։ Նա «Լեսթեր Սիթիի» կազմում հանդես է եկել 8 մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 269 խաղերի։ «Լեսթեր Սիթիի» կազմում անցկացրած խաղաժամանակի մեծ մասում եղել է ակումբի հիմնական կազմի անդամ։
2004 թվականին տեղափոխվել է «Բիրմինգհեմ Սիթի» ակումբ, որտեղ հանդես է եկել երկու մրցաշրջան։ Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2006 թվականին՝ «Բիրմինգհեմ Սիթի» ակումբի կազմում։
Կարիերան ազգային հավաքականում խմբագրել
Մուստաֆա Քեմալ Իզեթը Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական խաղը խաղացել է 2000 թվականին։ Իր կարիերայի ողջ ընթացքում ազգային հավաքականի կազմում, ընդհանուր առմամբ, խաղացել է 5 տարի՝ մասնակցելով 12 խաղերի։
Հավաքականի կազմում մասնակցել է 2000 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, որն անց էր կացվում Բելգիայում և Նիդերլանդներում։ Բացի այդ, հավաքականի կազմում 2002 թվականին մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Այդ տարի աշխարհի առաջնությունը անց էր կացվում Հարավային Կորեայում և Ճապոնիայում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուստաֆա Քեմալ Իզեթ» հոդվածին։ |