«Մուստանգը» (անգլ.՝ The Mustang), ֆրանս-բելգիական համատեղ արտադրության ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Լոր դե Քլերմոն Տոնները 2019 թվականին։ Վերջինս Մոնա Լերխեի և Բրոք Նորման Բրոքի հետ միասին հեղինակել է ֆիլմի սցենարը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Մաթիաս Շոնարտսը, Ջեյսոն Միտչելը, Գիդեոն Ադլոնը, Քոննի Բրիտոնը և Բրյուս Դերնը։

Մուստանգը
անգլ.՝ The Mustang
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
 Բելգիա
Ժանրդրամա
Թվական2019 և օգոստոսի 30, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼոր դը Կլերմոն-Տոներ
ՊրոդյուսերԱլեն Գոլդման
Սցենարի հեղինակԼոր դը Կլերմոն-Տոներ, Մոնա Ֆաստվոլդ և Brock Norman Brock?
ԴերակատարներՄատիաս Շոնարտս, Jason Mitchell?, Գեդեոն Ադլոն, Քոննի Բրիթոն և Բրյուս Դերն
ՕպերատորRuben Impens?
ԵրաժշտությունՋեդ Կուրզել
ՄոնտաժGéraldine Mangenot?
Պատմվածքի վայրՆևադա
ԿինոընկերությունLégende Films?, Umedia, Canal+, Cine+? և Nexus Factory
Տևողություն96 րոպե
Շահույթ6 405 816 $[1]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսը հանցագործ Ռոման Քոլմանն է, որն իր պատիժն է կրում Նևադա նահանգի բանտում։ Նա դարձել է մուստանգների վարժեցմանն ուղղված վերականգնողական ծրագրի մասնակի։ Սկզբում նրան դուր չի գալիս այդ փորձը, բայց կարճ ժամանակ անց նա փոխում է իր կարծիքը, երբ տեսնում է բոլոր մուստանգների մեջ ամենադժվար սանձահարվողին։ Ռոմանն սկսում է վարժեցնել այդ մուստանգին և իր համար անսպասելիորեն հասնակում է, որ կապվել է այդ ձիու հետ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Մաթիաս Շոնարտս Ռոման Քոլման
Ջեյսոն Միտչել Հենրի
Գիդեոն Ադլոն Մարթա
Քոննի Բրիտոն Հոգեբան
Բրյուս Դերն Մայլզ
Ջոշ Ստյուարտ Դեն
Նոել Գուլիեմնի Ռոբերտո

Թողարկում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի հունվարի 31-ին «Սանդենս» կինոփառատոնում[2][3]։ Միացյալ Նահանգների տարածքում ֆիլմը սահմանափակ վարձույթի է հանվել 2019 թվականի մարտի 15-ին[4]։ Ֆրանսիայում[5] և Մեծ Բրիտանիայում[6] ֆիլմը վարձույթի է հանվել համապատասխանաբար հունիսի 19-ին և օգոստոսի 30-ին։

Քննադատություն խմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 94 % վարկանիշ 122 արձագանքների հիման վրա, որոնց միջին միավորը կազմում է 7,47/10։ Կայքում նշվում է. «Մուստանգը գտնում է նոր հեռանկարներ քավության մասին ծանոթ պատմության մեջ, որը փայլուն կերպով կյանքի է կոչվել Բրյուս Դերնի ու Մաթիաս Շոնարտսի հզոր ելույթներով»[7]։ Metacritic ֆիլմն ունի 100 հնարավորից 77 միջին միավոր 36 գրախոսականների հիման վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ բարենպաստ արձագանքներ» կարգավիճակին[8]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Ներկայացված Արդյունք
2019 «Ոսկե թրեյլեր» Անկախ ֆիլմի լավագույն թրեյլեր Չկա տվյալ Առաջադրված
«Գոթեմ» Լավագույն ռեժիսոր Լոր դե Քլերմոն-Թոններ Հաղթանակ
Հադիսատեսի համակրանքի մրցանակ Առաջադրված
2020 «Անկախ հոգի» Տղամարդու լավագույն դերակատարում Մաթիաս Շոնարտս
Լավագույն նորամուտային ֆիլմ Լոր դե Քլերմոն-Թոններ
«Լյումիեր» Լոր դե Քլերմոն-Թոններ
«Արբանյակ» Լոր դե Քլերմոն-Թոններ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Mustang (2019)». Box Office Mojo. Վերցված է 19-12-04-ին.
  2. «Sundance Film Festival Unveils 2019 Features Lineup». Variety. Վերցված է 19-12-04-ին.
  3. «The Mustang». Sundance Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  4. «Film News Roundup: Matthias Schoenaerts' Horse-Training Drama 'Mustang' Set for March Release». Variety. Վերցված է 19-12-04-ին.
  5. «THE MUSTANG RELEASED TODAY IN FRANCE». Lux Artists. Վերցված է 19-12-04-ին.
  6. «The Mustang. UK Cinema Release Date - Film Dates». Film Dates. Վերցված է 19-12-04-ին.
  7. «The Mustang (2019)». Rotten Tomatoes. Վերցված է 19-12-04-ին.
  8. «The Mustang». Metacritic. Վերցված է 19-12-04-ին.