Մուշովկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մալաթիայի գավառում[1]։ Գյուղը գտնվում էր խոր ձորակի մեջ։

Գյուղ
Մուշովկա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՄալաթիայի գավառակ
Այլ անվանումներՄշովկա, Մոշալկան, Մուշողկա, Մուշողկուն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

1895 թվականին գյուղի բնակչությունը թաքնվելով մոտակա քարանձավներում, մի կերպ փրկվեց կոտորածից։ Գյուղն ավերվել է, իսկ բնակչությունը կոորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Ս. Ծոցիկյանի XIX դարի վերջին ուներ 800 հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում գտնվում է Մուշողկունի վանքը, Ս. գևորգ և Ս. Թորոս վանքերը ու մի քանի ավերված եկեղեցիներ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգի Մալաթիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 897

Աղբյուրներ խմբագրել