Մուշեղ Մամիկոնյան (մարզիչ)
Մուշեղ Մանուկի Մամիկոնյան (15.9. 1904, գ. Խաթս (Արևմտյան Հայաստանի Մշո գավառում) - 26.05.1990, Երևան[2]), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։
Մուշեղ Մամիկոնյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | մարզիչ և դասախոս |
Երկիր՝ | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 15, 1904[1] |
Ծննդավայր՝ | Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահվան ամսաթիվ՝ | մայիսի 26, 1990 (85 տարեկան) |
Մահվան վայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն խմբագրել
1944 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ 1948 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ 1945-1952 թվականներին եղել է նույն ինստիտուտի դահուկային սպորտի, 1952-1970 թվականներին՝ սպորտային խաղերի ամբիոնի վարիչ, 1970-1990 թվականներին՝ ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ։
Աշխատություններ խմբագրել
Հեղինակ է գիտամեթոդական բազմաթիվ ձեռնարկների, որոնք վերաբերում են հայկական ժողովրդական, դպրոցական, արտադպրոցական, սպորտային և շարժական խաղերին, դպրոցում ֆիզիկական դաստիարակության հարցերին։
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր խմբագրել
- Սպորտային խաղեր, Ե., 1970:
- Շարժուն խաղեր, 2 վերամշկ. լրց. հրտ., Ե., 1974:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 192)։ |