Մուշեղ Դուրմիշյան

հայ բժիշկ, ախտաբան-ֆիզիոլոգ

Մուշեղ Գրիգորի Դուրմիշյան (դեկտեմբերի 27, 1910(1910-12-27)[1][2], Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 20, 1961(1961-01-20)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ բժիշկ, ախտաբան-ֆիզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1955)։

Մուշեղ Դուրմիշյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1910(1910-12-27)[1][2]
ԾննդավայրՇաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 20, 1961(1961-01-20)[1][2] (50 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1930)[1]
Մասնագիտությունֆիզիոլոգ և ախտաբան
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1]
ԱշխատավայրԻ․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

1930 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1932-1933 թվականներին եղել է Լենինգրադի առաջին բժշկական ինստիտուտի բնության դիալեկտիկայի ամբիոնի վարիչ։ Աշակերտել է Լ․ Օրբելուն, աշխատել Ա. Սպերանսկու լաբորատորիայում։ Դուրմիշյանը ներվիզմի ուսմունքի կողմնակիցներից էր։ Ուսումնասիրել է մարդու օրգանիզմում ընթացող ախտաբանական երևույթների և նյարդա-հոգեկան աշխարհի միջև ստեղծված հարաբերությունների փոխադարձ կապերը, ինչպես նաև ճառագայթային հիվանդության հարցերը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշեղ Դուրմիշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 462