Մորու բացատը (շվեդ.՝ Smultronstället), 1957 թ․ նկարահանված շվեդ կինոռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմը։ Բերգմանը ֆիլմի սցենարը գրել է հիվանդանոցում պառկած ժամանակ։ Թեև «Մորու Բացատը» նրա վաղ շրջանի գործերից է, այն Բերգմանի լավագույն աշխատանքներից է համարվում։

Մորու բացատը
շվեդ.՝ Smultronstället
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Ժանրդրամա
Թեմածերություն[1], մահացություն[2], abandonment?[3], տառապանք[4], ամուսնություն[4], հուշեր[5], Ինքնաճանաչում[6], assessment?[6] և ծնող-երեխա հարաբերություններ[7]
Թվական1957
Պրեմիերադեկտեմբերի 26-ին 1957 թվական
Լեզուշվեդերեն, լատիներեն
ՌեժիսորԻնգմար Բերգման
ՊրոդյուսերԱլան Էկելունդ
Սցենարի հեղինակԻնգմար Բերգման
ԴերակատարներՎիկտոր Դավիդ Շյոստրյոմ, Բիբի Անդերսոն, Ինգրիդ Թյուլին, Գուննար Բյորնստրանդ, Մաքս ֆոն Սյուդով, Գուննել Լինդբլյում, Gunnar Olsson?, Ֆոլկե Սունդկվիստ, Նայմա Վիֆսթրանդ, Գերտրուդ Ֆրիդ, Ակե Ֆրիդել, Մոդ Հանսոն, Ջուլիան Կինդահլ, Բյորն Բյելֆվենստամ, Սիֆ Ռուդ, Գունար Շյոբերգ, Յունգվե Նորդվալ, Gio Petré?, Անն-Մարի Վիման, Լենա Բերգման և Per Sjöstrand?[8]
ՕպերատորԳունար Ֆիշեր
ԵրաժշտությունԷրիկ Նորդգրեն
Գյոթե Լովեն
ՄոնտաժՕսկար Ռոզանդեր
Պատմվածքի վայրՇվեդիա
ԿինոընկերությունSvensk Filmindustri
Տևողություն92 րոպե
 Wild Strawberries (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է 78 տարեկան պրոֆեսորի մասին, որի անունն է Իսահակ Բորգ։ Նա ապրում է Ստոկհոլմում և մեկնում Լունդե՝ բժիշկ համախոհների ընկերությունից մրցանակ ստանալու նպատակով։ Բորգը ճանապարհ է ընկնում մեքենայով՝ չնայած նրան, որ ինքնաթիռի տոմսերը արդեն գնված էին։ Նրա հետ է գալիս նաև որդու կինը՝ Մարիաննան։ Ճանապարհին նրանց են միանում մի քանի երիտասարդներ, միասին նրանք այցելում են Բորգի պատանի տարիքում ապրած վայրերը, որտեղ նա վերհիշում է իր կատարած սխալ քայլերը։ Ճանապարհին Մարիաննան պրոֆեսորին պատմում է ամուսնու հետ ունեցած խնդիրների մասին, որոնք շատ նման էին Բորգի խնդիրներին։ Վերջինս, զգալով իր գործած սխալները, փոխում է իր ինքնամփոփ և մասամբ էգոիստական կյանքը։

Դերերում խմբագրել

 
Ինգմար Բերգման և Վիկտոր Շյոստրոմը
 
Ձախից աջ՝ Գոստա Էկման, Ինգմար Բերգման, Վիկտոր Շյոստրոմ և Բիբի Անդերսոն

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Հետաքարքիր փաստեր խմբագրել

  • Շվեդիայում խոսակցական լեզվում «Մորու բացատ» անվանում են հոգեբուժարաններին։
  • Էրիկ Նորդգրենը ֆիլմի երաժշտությունը գրել էր հինգ տարի առաջ «Ամառային խաղ» ֆիլմի համար։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Ժապավենի երկարությունը 2490 մետր։ Ֆիլմը նկարահանվել և տպվել է 35 մմ ժապավենի վրա։ Պատկերի կողմերի հարաբերությունը՝ 1.37։ 1, ձայնը՝ մոնո։ Ֆիլմը գունային լուծումը՝ սև և սպիտակ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորու բացատը» հոդվածին։