Մորմ սև
Մորմ սև
Մորմ սև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ենթաընտանիք Մորմայիններ (Solanoideae)
Տրիբա Solaneae
Ցեղ Մորմ (Solanum)
Տեսակ Մորմ սև (S. nigrum)
Միջազգային անվանում
Solanum nigrum

Մորմ սև (լատին․՝ Solanum nigrum), մորմազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

10-70 սմ բարձրությամբ, թունավոր միամյա խոտաբույս է։ Հաճախ պարզ խոզաններով կամ երկար գեղձային մազիկներով ծածկված կողավոր ցողունը ուղիղ է։ Ձվաձև-ռոմբաձև, սրածայր, ամբողջաեզր տերևները կոթունավոր են։ Կիսահովանոցներում հավաքված, փոքր բաժակով, կարճ խողովակ ունեցող սպիտակ պսակով, հինգ առէջներով, հնգանդամ ծաղիկները համեմատաբար փոքր են։ Երկբույն, բազմասերմ, գնդաձև, սև հատապտուղները երբեմն կանաչ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է աղբավայրերում, այգիներում, թփուտներում և բանջարանոցներում։ Հանդիպում է Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերում և Երևանում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են երիտասարդ տերևներով ընձյուղները և պտուղները։ Որպես խորխաբեր և միզամուղ միջոց կիրառում են ծաղիկների թուրմը։ Թարմ տերևներն ու պտուղները խառնած բուսական յուղի հետ դնում են թարախային վերքերի վրա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորմ սև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորմ սև» հոդվածին։