Մորենիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 2-3 կմ հարավ, Խարբերդ-Արղանամադեն ճանապարհի վրա։

Գյուղ
Մորենիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներՄորենիք, Մորինիկ, Մորնիկ, Մուրենիք, Մուրինիկ, Պզտիկ Պոլիս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Ըստ ուսումնասիրողների գյուղը IX դարում հիշատակվող Մուրինքս ամրողն է։ Բնակիչներն իրենց գյուղն անվանում էին Պստիկ Պոլիս։

Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1874 թվականներին ուներ 94 տուն, 1903 թվականին՝ 819 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Գյուղն այգեվետ էր։ Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մորենիկն ուներ Ս. Պարսամ անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 30 աշակերտ։

Անվանի մարդիկ խմբագրել

Մորենիկում է ծնվել սփյուռքահայ հասարակական և գրական-մշակութային գործիչ Եղիա Սիրվարդը (1890 թ. - ?)[2]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 869

Աղբյուրներ խմբագրել