Մոտովունի կինոփառատոն (խորվ.՝ Motovunski filmski festival), ամենամյա միջազգային փառատոն։ Հիմնադրվել է 1999 թվականին։ Անցկացվում է հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին՝ Խորվաթիայի Մոտովուն քաղաքում (5-6 օր տևողությամբ)։

Մոտովունի կինոփառատոն
Տեսակկինոփառատոն
ՎայրՄոտովուն
Կայքmotovunfilmfestival.com
 Motovun Film Festival Վիքիպահեստում
Մոտովունի կինոփառատոն

Պատմություն խմբագրել

Մոտովունի կինոփառատոնը ամբողջությամբ նվիրված է փոքր և անկախ ինեմատոգրաֆների կողմից նկարված ֆիլմերին։ Առաջին անգամ անցկացվել է 1999 թվականին ռեժիսոր Ռայկո Գրլիչի և պրոդյուսեր Բորիս Մատիչի կողմից։ Կինեմատոգրաֆիստների նպատակն է լրացնել Խորվաթիայի կինոարտադրության բացթողումը, քանի որ այդ ժամանակ ցուցադրվում էին միայն հոլիվուդյան ֆիլմեր։ Ամեն տարի կինոփառատոնի ծրագիրը բաղկացած է լինում տարբեր երկրների շուրջ 70 ֆիլմերից, կարճամետրաժից մինչև լիամետրաժ, վավերագրականից մինչև գեղարվեստական, «պարտիզանականից» մինչև համատեղ արտադրության ֆիլմեր։ Իր գոյության ընթացքում փառատոնը մասսայականություն է վայելում խորվաթական երիտասարդության և օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։ Ամեն տարի միջոցառման անցկացման ընթացքում կազմակերպվում է վրանային քաղաք, որը դարձել է կինոփառատոնի այցեքարտերից մեկը։ 2007 թվականին «Դը Գարդիան» թերթը փառատոնը անվանեց որպես «Խաչ Գլաստոնբերիի և Սանդենսի միջև»[1]։ Այն հաճախ կոչում են նաև կինոփառատոների «Վուդստոկ»։

1999 թվականից փառատոնի կարգավիճակը զգալիորեն բարձրացել է։ Սկզբում այն համարվում էր միջանկյալ միջոցառում երկիր այցելող զբոսաշրջիկների համար, սակայն արդեն 2007 թվականից համարվում է նախկին Հարավսլավիայի երկու առաջատար փառատոներից մեկը Սարաևոյի կինոփառատոնից հետո։ 2011 թվականին պետք է կայանար Մոտվունի հերթական 13-րդ փառատոնը, սակայն սնահավատության պատճառով կազմակերպիչները այն հայտարարեցին 14-րդը[2]։

Պարգևներ խմբագրել

Փառատոնի գլխավոր մրցանակը համարվում է «Մոտվունի պրոպելլերը», որն իր անվանումը ստացել է քաղաքի մոտակայքում գտնվող հողմաշարժիչների հետ կապված։ Փառատոնի ընթացքում խաղարկվում են նաև «Մոտվուն օնլայն» մրցանակը, որը շնորհվում է լավագույն կարճամետրաժ ֆիլմին, «Ա-ից մինչև Ա» մրցանակը լավագույն տարածաշրջանային ֆիլմին (մրցանակի անվանումը առաջացել է Ավստրիայից մինչև Ալբանիա հապավումից), ինչպես նաև կինոքննադատների ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակը։ 2008 թվականին հայտնվեց Մավերիկ մրցանակը, որը շնորհվում է կյանքում բացառիկ ձեռքբերումների համար։ Այն առաջինը ստացել է Քեն Ռասսելը։

Մոտովունի պրոպելլեր խմբագրել

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Երկիր
2000 (2) Բիլլի Էլիոթ Սթիվեն Դոլդրի   Միացյալ Թագավորություն
2001 (3) Վերջին ապաստան Պավել Պավլիկովսկի   Միացյալ Թագավորություն
2002 (4) Արյունոտ կիրակի Փոլ Գրինգրաս   Միացյալ Թագավորություն
2003 (5) Շշմեցուցիչ սեր Պոլ Թոմաս Անդերսոն   ԱՄՆ
2004 (6) Նուրբ համբույր Քեն Լոուչ   Միացյալ Թագավորություն
2005 (7) Մահ պարոն Լազարեսկին Քրիստի Պույու   Ռումինիա
2006 (8) Look Both Ways Սարա Անն Ուոթ   Ավստրալիա
2007 (9) Խելահեղ երկիր Դրոր Շաուլ   Իսրայել
2008 (10) Համր գույն Կառլոս Ռեյգադաս   Մեքսիկա
2009 (11) Ակվարիում Անդրեա Առնոլդ   Միացյալ Թագավորություն
2010 (12) Հոկտեմբեր Դենիել և Դիեգո Վեգա Վիդալներ   Պերու
2011 (14) Bullhead Միխայիլ Ռոսկամ   Բելգիա
2012 (15) Ուշացում Ռոդրիգո Պլա   Ուրուգվայ
2013 (16) Ժանտախտ Նեուս Բալլուս   Իսպանիա
2014 (17) Ցեղը Միրոսլավ Սլաբոշպիցկի   Ուկրաինա
2015 (18) Ոչ երկնքում, ոչ էլ երկրում Կլեմենտ Կոժիտոր   Ֆրանսիա
2016 (19) Վիվա Պեդդի Բրետնեկ   Իռլանդիա
2017 (20) Վեսթերն Վալեսկա Գրիզեբախ   Գերմանիա
2018 (21) Matar a Jesús Լաուրա Մորա Օրտեխա   Կոլումբիա

ՖԻՊՐԵՍՍԻ խմբագրել

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Երկիր
2001 (3) Ոչ մեկի հողը չէ Դանիս Տանովիչ   Բոսնիա և Հերցեգովինա
2002 (4) Grill Point Անդրեաս Դրեզդեն   Գերմանիա
2003 (5) Մարգարիտի տոնը Ռենատո Ֆալկաո   Բրազիլիա
2004 (6) Հինգ խոչընդոտ Լարս ֆոն Թրիեր և Յորգեն Լետ   Դանիա
2005 (7) Գիշեր ու ցերեկ Սիմոն Ստախո   Շվեդիա
2006 (8) Մենք կերակրում ենք աշխարհին Էրվին Վագենհոֆեր   Ավստրիա
2007 (9) Հոլլեմ Ֆոու Դեյվիդ Մաքքենզի   Միացյալ Թագավորություն
2008 (10) Կույր սեր Յուրայ Լեխոտսկի   Սլովակիա
2009 (11) Ակվարիում Անդրեա Առնոլդ   Միացյալ Թագավորություն
2010 (12) Չորս անգամ Միքելանջելո Ֆրամմարտինո   Իտալիա
2011 (14) Մարթա Մարսելինո Իսլաս Էռնանդես   Մեքսիկա
2012 (15) Play Ռուբեն Էստլունդ   Շվեդիա
2013 (16) Դուստր Տանոս Անաստոպուլոս   Հունաստան
2014 (17) Ֆորս մաժոր Ռուբեն Էստլունդ   Շվեդիա
2015 (18) Փոքրիկ հրաշագործուհին Կառլոս Վերմուտ   Իսպանիա
2016 (19) Լավ կին Մարյա Կարանովիչ   Սերբիա
2017 (20) Վեսթերն Վալեսկա Գրիզեբախ   Գերմանիա
2018 (21) Չվող թռչուններ Կրիստինա Գալեգո, Սիռո Գեռա   Կոլումբիա

Հայտնի հյուրեր խմբագրել

  • Ֆուշան Մակավեև
  • Սթիվեն Դալդրի
  • Պոլ Տոմաս Անդերսոն
  • Քեն Ռասել
  • Վանեսա Ռեդգրեյվ
  • Ամանդա Պլամմեր
  • Միրա Ֆուրլան
  • Միլենա Դրավիչ
  • Ջեյսոն Բիգս
  • Ջեյմի Բել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tim Bryan (2007 թ․ հունվարի 6). «Diaries at the ready ...» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. «Irska, Istra, 25. srpnja i umjesto 13. = 14. Motovun film festival». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել