Մոռացված լավագույն ընկեր

«Մոռացված լավագույն ընկեր» (անգլ.՝ Best Friend Forgotten), 2004 թվականին ստեղծվել է վավերագրական ֆիլմ, որը պատմում է ԱՄՆ-ում ընտանի կենդանիների ապաստարանում գերբնակեցված խնդիրների մասին, որը ամեն տարի դառնում է միլիոնավոր կենդանիներիների ոչնչացման պատճառ։

Մոռացված լավագույն ընկեր
անգլ.՝ Best Friend Forgotten
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորJulie Friedman Steele?
ՊրոդյուսերJulie Friedman Steele?
Սցենարի հեղինակJulie Friedman Steele?
ԴերակատարներԴևիդ Դուխովնի

Ֆիլմի մասին

խմբագրել

Ֆիլմի հեղինակը Ջուլիա Լոֆթոնն է (անգլ.՝ Julie Lofton)։ Նախկին կատակերգուն, Լոս Անջելեսի անօթևան կենդանիների ապաստարաններից մեկում որպես կամավոր աշխատելով, որոշում է ստեղծել անօթևան կենդանիների մասին ֆիլմ։ Լոֆթոնն ասում է․ «Մարդկանց մեծամասնության համար ընտանի կենդանիների գերբնակեցվածության աղետն աննկատ է և ֆիլմը պետք է յուրաքանչյուր աղետի մասին տեղեկատվություն բերի ամեն տուն»[1]։

Համաձայն կոմյունիկեի, ֆիլմը պետք է մոտիվացնի մարդկանց, որ կենդանիներին տանեն ապաստարաններից, որտեղ նրանք մատնված են անուշադրության, ինչը կարող է պատճառ հանդիսանալ էվթանազիայի, որոշ դեպքերում նաև կարող են ամլացման ենթարկել իրենց կենդանիներին։ «Մոռացված լավ ընկեր» ֆիլմի մասին Պիտեր Գաբրիելն ասել է․ «Փայլուն փաստագրական ֆիլմ է, որը պետք է դիտի յուրաքանչյուրը, ով սիրում է կենդանիներին»[1]։ Հնչյունավորումը կատարել է Դևիդ Դուխովնին։

Սյուժե

խմբագրել

Դավիթ Դուխովնին ֆիլմի պրեմիերայի ժամանակ պատմում է իրական պատմություններ անօթևան մնացած լաբլադոր Քլովերի և Օրեո կատվի մասին, որոնք ունեն մեծ խնդիրներ ապաստարանի գերբնակեցման պատճառով։

Յուրաքանչյուրն ընկնելով իր ապաստարան (Քլովերըը՝ Լոս Անջելես, Օրեոն՝ Չիկագո)՝ նրանք դառնում միլիոնից մեկը այն կենդանիներից, որոնց ընդունում են ԱՄՆ-ի քաղաքային ապաստարան։

Հասնելով յուրաքանչյուրը իր ապաստարան, նրանք դառնում են այն միլիոնավոր անօթևան կենդանիներից, որոնց հյուրընկալվում են ԱՄՆ-ում գտնվող քաղաքային ապաստարաններում։

Չնայած այն բոլոր ջանքերին՝ նոր տերեր գտնելու, միջոցների անբավարար լինելու և անտուն կենդանիների տուն տանելու բավականին քիչ ցանկացողների քանակի պատճառով, այդ կենդանիներին ավելի հաճախ քնեցնում են՝ մինչ նոր տուն ձեռք բերումը։

Մրցանակներ

խմբագրել

Animal Content in Entertainment

խմբագրել

Լոֆթոնը, ֆիլմի համար մրցանակ ստանալուց հետո, Միացյալ նահանգների կենդանիների պաշտպանության հասարակական հոլիվուդյան գրասենյակի հետ միասին կազմակերպեցին Animal Content in Entertainment (ACE)[4], որի առաքելությունը զարգացման և աջակցման հարցերի լուսաբանումն էր կեդանիների պաշտպանության վերաբերյալ՝ ֆիլմագրաֆիայում և հեռուստատեսությունում, այդ թվում նաև, դրամաշնորհների տրամադրում այդպիսի ծրագրերի ստեղծման համար[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Best Friend Forgotten: A Behind-the-Scenes Look at Homeless Animals in America». HSUS, July 2, 2004. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. «The HSUS Hollywood Office Salutes the Best in Animal-Friendly News and Entertainment at Nineteenth Genesis Awards». HSUS, February 22, 2005. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. The Hollywood reporter — 392 — Wilkerson Daily Corp., 2006
  4. «SILVERDOCS International Documentary Conference». American Film Institute, 2006. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. «HSUS's Animal Contentent in Entertainment (ACE) program supports animal protection issues in entertainment media». HSUS, October 9, 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 31-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել