Մոշովցեն (Mošovce), գյուղաքաղաք Սլովակիայում։

Գյուղաքաղաք
Մոշովցե
սլովակ.՝ Mošovce
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍլովակիա Սլովակիա
Հիմնադրված է1233 թ.
Առաջին հիշատակում1233
Մակերես58,09 կմ²
ԲԾՄ484 մետր
Բնակչություն1357 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ043
Փոստային դասիչ038 21
Ավտոմոբիլային կոդTR
Պաշտոնական կայքmosovce.sk
Մոշովցե (Սլովակիա)##
Մոշովցե (Սլովակիա)
Մոշովցեն Սլովակիայում

Պատմություն խմբագրել

Մոշովցեն հանդիսանում է Տուրիեց շրջանի ամենամեծ գյուղաքաղաքներից մեկը։ Բազմաթիվ պահպանված պատմական կառույցներն են վկայում նրա 770-ամյա գոյության մասին։ Առաջին գրավոր հիշատակումները նրա մասին կարելի է գտնել Օնդրեյ 2-րդ արքայի 1233 թվականի նվիրատվության փաստաթղթում։

Սկզբնական շրջանում Մոշովցեն բաղկացած է լինում 2՝ Մախյուխ ավանից, որը զբաղեցնում էր այսօրվա Ստարի Ռադ տարածքը, և Տեռա Մոյս ավանից՝ այսօր Վիդրմոխի տարածքում։ Վերջինիսով է հենց պայմանավորված նրա ներկայիս անվանումը, որը նշանակում է Մոյշի երկիր, որը մեզ ստիպում է հավատալ, թե ժամանակին գյուղաքաղաքը պատկանել է ոմն պրն. Մոյշին, որը Վոյտեխ կամ թե Մոյմիր անունների նման, հավանաբար, Մոյտեխ սլավոնական անվան հապավումն է։

Իր պատմության ընթացքում գյուղաքաղաքի անվանումը կրել է շատ փոփոխություններ՝ սկսած Մոշովիխ. այնուհետև Մոսոց, Մոշովեց, վիլա ռեգիա Մայես ալիո նոմինե Մոշովիխ, օպիդիում Մայուս սուե Մոսոց, Մոսոց օլիմ Մայուս, վերջացրած ներկայիս Մոշովցե անվանմամբ։

Մոշովցեի վաղեմի առանձին մաս նախկին Խորնուկով բնակավայրի անվանումը պահպանվել է ներկայիս Չեռնակով անունով։

Սկզբնական շրջանում Մոշովցեն զարգանում էր որպես թագավորական բնակավայր՝ իր անկախ փաստաբանությամբ, իսկ 14-րդ դարի կեսից՝ որպես Բլատնիցա թագավորանիստ ամրոցին ենթակա արտոնյալ քաղաք։

1527 թվականին ընկնելով Ռևայանների ընտանիքի ձեռքը՝ Մոշովցեն գրեթե 400 տարով զրկվում է իր ձեռք բերած արտոնություններից։

Անցյալում լինելով Տուրիեց շրջանի կարևոր արհեստավորության կենտրոն՝ քաղաքում հաշվվում էին մոտ 15 համքարություններ, որոնցից երկուսինը՝ կոշկակարինն ու կաշեգործինը ամենաերկարը պահպանվեցին;

Ներկայումս Մոշովցեն կարելի բնութագրել որպես կարևոր տուրիստական շրջան՝ բազմաթիվ պատմամշակութային տեսարժան վայրերով։

 
Նախատիպ տների քանդակագործությունը Մոշովցեում

Տեսարժան վայրերը խմբագրել

Ամենակարկառուն հուշարձաններից մեկը 18-րդ դարի 2-րդ կեսից պահպանված ռոկոկո-դասական ոճի Կալվածատիրոջ տունն է՝ իր ընդարձակ Անգլիական զբոսայգով։ Քաղաքի մյուս տեսարժան վայրերից են՝ Յան Կոլլարի ծննդավայրը, վերակառուցված նեոգոթական Կաթոլիկ եկեղեցին՝ իր անգին զոհասեղանով, 1784 թվականին կառուցված Լութերական եկեղեցին, ինչպես նաև նախկինում դամբարան և ներկայումս Արհեստավորական իրերի թանգարանը։ 1800 թվականից ի վեր գործում է տաղավար, և Art-Nouveau ոճի ջերմոցը։

Բնությունը խմբագրել

Իսկապես եզակի է Մոշովցեի շրջակայքը։ Պատմական ծառուղիների և անտառների համալիրը ստեղծում են էստետիկ և տպավորիչ մի տեսարան՝ հանդիսանալով Մեծ Ֆատրա լեռների անտառաշատ տեսարանի բնական շարունակությունը։ Այս լեռնաշղթան էլ հենց պատկանում է Սլովակիայի ամենագայթակղիչ տեսարանների թվին։ Անիրական գեղեցկության և աննկարագրելի ձևերի կրաքարն ու դոլոմիտը, ինչպես նաև Բլատնիցկա և Գադերսկա հովիտների վեհաշունչ բնությունը ստիպում է մարկանց ողջ աշխարհից գոնե մեկ անգամ այցելել այն։

Մշակույթը և ավանդույթները խմբագրել

Մոշովցեն ծնունդ է տվել մի շարք գովասանքի արժանի դեմքերի։ Նրանցից ամենահայտնիներն են երգահան Ֆրիցո Կաֆենդան (1883-1963), գրող Աննա Լացկևա-Զոռան (1899-1988), գրական քննադատ, պատմաբան և բանաստեղծ Շտեֆան Կռչմերին (1892-1955), թատերագիր Յուր Տեսակ Մոսովսկին և վերջապես Միլոսլավ Շմիդտը՝ Սլովակիայում սիրողական հրշեջ ծառայության հիմնադիրը։

Այնուամենայնիվ, Մոշովցեում ծնված աեմանահայտնի անձնավորությունը սլավոնական մեծ բանաստեղծ, փիլիսոփա և լութերական քարոզիչ Յան Կոլլարն է (1793-1852), որի «Փառքի աղջիկը» բանաստեղծական աշխատությունը մեծ ազդեցություն ունեցավ առնվազն 2 ժողովուրդների գրականաության հետագա զարգացման վրա։ Նրա այս աշխարհահռչակ աշխատությունը, թարգմանվելով տարբեր թե սլավոնական և թե ոչ սլավոնական լեզուների, հիմքն ու դրդապատճառը հանդիսացավ ներկայիս հայրենասիրության և ազգային ակտիվիստների զարգացման գործընթացում։

Արտաքին հղումներ խմբագրել

Կալըրիա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The 2021 Population and Housing CensusBratislava: Statistical Office of the Slovak Republic.