Մոն Ռուայալի խաչ (ֆր.՝ Croix du mont Royal), հուշարձան Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում՝ Մոն Ռուայալ լեռան հյուսիսարևելյան գագաթին։

Մոն Ռուայալի խաչ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակsummit cross?
Երկիր Կանադա
ՔաղաքՄոն Ռուայալ զբոսայգի
ԲնակավայրՎիլ-Մարի
Նյութպողպատ
Պատկանում էՄոնրեալ
Մասն էMont-Royal Heritage Site?
 Mount Royal Cross Վիքիպահեստում

Պատմությունբ խմբագրել

Մոնրեալի հիմնադիր Պոլ Շոմեդի դե Մեզոնյովը 1643 թվականին լեռան վրա տեղադրել է առաջին խաչը՝ այդպիսով կատարելով իր խոստումը Մարիամ Աստվածածնին, որպեսզի վերջ տա աղետալի ջրհեղեղին[1][2]։

Լուսավորված ժամանակակից պողպատե 31,4 մետր բարձրությամբ և 26 տոննա քաշով խաչը տեղադրվել է 1924 թվականին Սուրբ Հովհաննես Մկրտիչ ընկերության կողմից և քաղաքին է հանձնվել 1929 թվականին։ Չնայած քաղաքային իշխանությունները խաչի պահպանման և շահագործման պարտավորությունը ստանձնել են այդ ժամանակից ի վեր, մինչև 2004 թվականին գործարքին աջակցող փաստաթղթեր չկային։

Կատարված աշխատանքների ընթացքում բարելավվել է վայրի հասանելիությունը, այգում տեղադրվել են նոր հարմարություններ։ Վերանորոգման ծախսերը կազմել են 2 միլիոն դոլար, որը վճարել է Քաղաքային խորհուրդը և Մշակույթի, հեռահաղորդակցության և կանանց կարգավիճակի նախարարությունը[3]։

Խաչը պատրաստված է պողպատից և բաղկացած է 1830 կտորից, որոնք միացվում է 26 տոննա կշռող 6000 դուրգամերով։ Խաչն ունի 31,4 մետր բարձրություն, թևքային հատվածի բացվածքը 11 մետր է և գտնվում է Սուրբ Լավրենտիոս գետի բարձրությունից 252 մ բարձրության վրա։ Վերջին վերանորոգման արդյունքում այն լուսավորվել է 158 18-լուսադիոդային լամպերով[3]։

Խաչը սովորաբար լուսավորվում է սպիտակ, իսկ նոր լուսադիոդային համակարգը թույլ է տալիս այն լինել ցանկացած գույնի, այդ թվում ավանդաբար օգտագործվող մանուշակագույնը` նոր Պապի մահվան և ընտրության ընթացքում[4]։ Մոնրեալի հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսարանն այն մարմինն է, որը պատասխանատու է տեղեկացնելու Պապի մահվան մասին[5]։ Նախքան օպտիկամանրաթելային լուսավորության տեղադրումը, մանուշակագույն լուսավորությունը կատարվեց` բոլոր լամպերը փոխելու միջոցով։ Այն այժմ վերահսկվում է համակարգչի կողմից։ Տարբեր առիթներով խաչը կարմիր է դարձել ՁԻԱՀ-ի իրազեկման և կապույտ Սուրբ Հովհաննես Մկրտչի օրվա համար։ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականը երկընտրանքի առջև կանգնեցրեց՝ ինչպես լուսավորել խաչը։ Այնուհետև հայտարարվեց, որ 2013 թվականի մարտի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընտրությանը նախորդող ժամանակահատվածում խաչը կդառնա սպիտակ[6]։

2009 թվականի մարտի 28-ին խաչի լուսավորությունը մեկ ժամով անջատվել է «Երկրագնդի ժամը» նշելու համար[7]։

Ժամանակի պարկուճ խմբագրել

Խաչի կողքին տեղադրված հուշատախտակը նշվում է 1992 թվականին Մոնրեալի 350-ամյակի տոնակատարության ժամանակ թաղված ժամանակի պարկուճի մասին։ Այն պարունակում է 12000 երեխաների ուղերձներն ու նկարները, որոնք ներկայացնում են քաղաքի տեսլականը 2142 թվականին՝ պարկուճի բացման տարում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wilton, Katherine. "The cross on Mount Royal: a storied history". Montreal Gazette, January 6, 2015.
  2. "Forbidden Montreal: The Mount Royal Cross". CTV News (Montreal), November 20, 2012.
  3. 3,0 3,1 Laurence, Jean-Christophe. "Nouvel éclairage pour la croix du mont Royal". La Presse, February 4, 2009.
  4. «Mount Royal cross gets makeover». CBC News. 2008 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. Silverman, Craig. "Cross to bear". Hour Magazine, June 17, 2004.
  6. «Mount Royal cross will stay white for Pope's exit». CBC Montreal. Canadian Broadcasting Corporation. 2013 թ․ փետրվարի 28. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  7. «Montreal to go dark for Earth Hour». Montreal Gazette. Canwest. 2009 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 25-ին.
  8. Walking tour: Mount Royal (Frommer's)