Մոնտգոմերի Քլիֆթ (անգլ.՝ Montgomery Clift, հոկտեմբերի 17, 1920(1920-10-17)[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[4] - հուլիսի 23, 1966(1966-07-23)[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան։

Մոնտգոմերի Քլիֆթ
անգլ.՝ Montgomery Clift
Ծնվել էհոկտեմբերի 17, 1920(1920-10-17)[1][2][3][…]
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ[4]
Մահացել էհուլիսի 23, 1966(1966-07-23)[1][2][3][…] (45 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանFriends Quaker Cemetery
Կրթությունդերասանության ստուդիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և սցենարիստ
Ծնողներհայր՝ William Brooks Clift?[5], մայր՝ Ethel Anderson Fogg?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մոնտգոմերի Քլիֆթը ծնվել է 1920 թվականին Օմահա քաղաքում, (ԱՄՆ)։ 13 տարեկանում հանդես է եկել թատրոնում։ 1948 թվականին առաջին անգամ նկարահանվում է Հոուարդ Հոուկսի «Կարմիր գետը» ֆիլմում։ Գլխավոր դերակատարումներով հանգես է եկել Ջորջ Սիտոնի «Մեծ վերելակը» (1950), Ջորջ Ստիվենցի «Մի տեղ արևի տակ» (1951), Ալֆրեդ Հիչկոկի «Խոստովանում եմ» (1953), Ֆրեդ Ցինեմանի «Այստեղից անմահություն» (1953), Էդուարդ Դմիտրիկի «Կյանքի ծառը» (1957) և «Մատաղ առյուծները» (1958), Ջոզեֆ Լ. Մանկիևիչի «Հանկարծ, անցյալ ամառ (1959), Էլիա Կազանի «Վայրի գետը» (1960), Ստենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարություն» (1961), Ջոն Հյուսթոնի «Անպատշաճները» (1961) և «Գաղտնի ցանկություն» (1962), Ռաուլ Լևիի «Լրտեսը» (1966) և այլն։ 4 անգամ ներկայացվել է Օսկարի՝ 3 լավագույն դերասան և 1 երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգերում, 1-ական անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի և BAFTA-ի։ Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղ։

1966 թվականին հանկարծամահ է եղել 45 տարեկան հասակում սրտի անբավարարվածությունից, ինչի պատճառ ըստ բժիշկների կարող էր լիներ թմրանյութը։

Ֆիլմագրություն խմբագրել

Ընդհանուր թվով խաղացել է մոտ 20 ֆիլմում, առավելապես վեստեռն ժանրի ֆիլմերում։
Նշանավոր ֆիլմերն են

տարի ֆիլմ բնօրինակ անվանում դեր
1948 Փնտրում The Search Ռալֆ Սթիվենսոն
1948 Կարմիր գետ Red River Մեթյու Հարտ
1949 Ժառանգորդուհին The Heiress Մորիս Թաունսենդ
1951 Տեղ արևի տակ A Place in the Sun Ջորջ Իստման
1953 Ես խոստովանում եմ I Confess սուրբ հայր Մայլք Ուիլյամ Լոգան
1953 Այսուհետև և դարեդար From Here to Eternity Ռոբերտ Պրուիտ
1958 Երիտասարդ առյուծներ The Young Lions Նոյ Ակերման
1959 Անսպասելի անցած ամռանը Suddenly, Last Summer դոկտոր Կուկրովից
1960 Վայրի գետ Wild River Չակ Գլովեր
1961 Անհանգիստները The Misfits Պերս Հաուլանդ
1961 Նյուրնբերգյան դատավարություն Judgement at Nuremberg Ռուդոլֆ Պետերսոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118521241 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտգոմերի Քլիֆթ» հոդվածին։