Մոնպառնաս կայարան
Մոնպառնաս կայարան (ֆր.՝ Gare Montparnasse), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը։ Կայարանը գտնվում է Փարիզի 15-րդ շրջանում, Մոնպառնաս թաղամասում։ Կայարանը ընդունում և ճանապարհում է միջքաղաքային TGV գնացքներ Ֆրանսիայի արևմտյան և հարավարևմտյան ուղղություններով, այդ թվում նաև Տուրի, Բորդոյի, Նանտի և Ռենի ուղղությամբ։ Բացի այդ այն սպասարկում է նաև արվարձանային և մերձավոր ուղեգծերը (Transilien Paris - Montparnasse)։
Կայարանի մոտ է գտնվում Փարիզի մետրոպոլիտենի կայարան, որը կապված է կայարանի հետ շարժական ճանապարհով։
Մոնպառնաս կայարանի վթար խմբագրել
1895 թվականի հոկտեմբերի 22-ին Մոնպարնաս կայարանում տեղի ունեցավ վթար, երբ մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել էր երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց։ Ամենատպավորիչ և հայտնի տրանսպորտային վթարներից մեկն է համարվում[1][2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնպառնաս կայարան» հոդվածին։ |