Մոնմութպեդիա (Monmouthpedia, MonmouthpediA), Վիքիպեդիայի շրջանակներում ստեղծված ոչ առևտրային նախագիծ՝ նվիրված Հարավային Ուելսի Մոնմութ քաղաքին[1]։

Մոնմութպեդիա
Изображение логотипа
monmouthpedia.org
Տեսակկայք
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուբազմալեզու
Բացվածմայիսի 19, 2012
 MonmouthpediA Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նախագիծն օգտագործում է QRպեդիայի QR-կոդերը՝ սմարթֆոններին տրամադրելով բազմալեզու հասանելիություն դեպի Մոնմութի ամենակարևոր կայքերի, մարդկանց, արժեքների, բուսական և կենդանական աշխարհի մասին Վիքիպեդիայի հոդվածները[2]։ Պաշտոնապես գործարկվել է 2012 թվականի մայիսի 19-ին և դարձել է առիթ Մոնմութին «աշխարհի առաջին վիքիպեդիական քաղաք» կոչումը շնորհելու համար (անգլ.՝ world's first Wikipedia town)[3][4][5]։

Մոնմութպեդիայի գաղափարն ի հայտ է եկել 2011 թվականի վերջին․ նրա հեղինակը Մոնմութի բնակիչ Ջոն Քամինգսն է (անգլ.՝ John Cummings)։ Նա Բրիստոլում մասնակցել է TEDx համաժողովին՝ քննարկելով QRպեդիայի օգտագործումը Դերբիի թանգարանում և արվեստի պատկերասրահում[6]։ Քամինգսը նախագիծը հիմնել է Վիքիմեդիա Մեծ Բրիտանիայի նախագահ և QRպեդիայի համահիմնադիր Ռոջեր Բամկինի հետ։ Նախագծին հետագայում աջակցել են Մոնմութշիրի կոմսության խորհրուրդը, իսկ Շիր Հոլի խորհուրդը հայտարարել է «վիքի ռեզիդենտի» հաստիք ստեղծելու և այցելուներին ծրագրին մասնակցելու համար սեմինարներ կազմակերպելու իրենց ծրագրերի մասին[6]։

Մոնմութպեդիայի առաջին նպատակն էր մինչև 2012 թվականի ապրիլ ունենալ հազար վիքիհոդված, այնպես, որ նրանցից յուրաքանչյուրն ունենար QR-կոդով կերամիկական տախտակ[7]։ Մայիսի դրությամբ ծրագրի էջը հայտնում էր 25 լեզուներով 712 նոր և բարելավված հոդվածների առկայության մասին։ Քաղաքի ոչ անգլախոս այցելուների համար իրենց մայրենի լեզվով հոդվածները ավտոմատ կերպով ցուցադրվում են հնարավորության դեպքում՝ կախված հեռախոսի լեզվական կարգավորումներից։ Ծրագրի մեկնարկի պահին ծրագրի օտարալեզու մասնակիցների շնորհիվ հասանելի էր այլ լեզուներով մոտ 500 հոդված[8]։ Բացի սրանից, նախագիծն այդ պահին ներառում էր Մաունմութի մասին թեմաներով 250 նախկինում գոյություն ունեցած հոդված, միևնույն ժամանակ արդեն բեռնվել էր ավելի քան հազար լուսանկար[9]։

Մոնմութի գրադարանն աշխարհում առաջին գրադարանն էր, որը QR-կոդեր ավելացրեց գրքերին։ Նրա այցելուները սմարթֆոններով կարող են տեղում գտնել գրքի և նրա հեղինակի մասին Վիքիպեդիայի հոդվածը։ Առաջնահերթությունը տրվել է տեղական գրականությանը և ուելսերեն հրատարակություններին, սակայն կոդավորված են նաև թագավորական հոբելյանի և 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասին հրատարակությունները[10]։

Կարծիքներ խմբագրել

Գլին Մուդին Techdirt-ում հարցրել է՝ արդյո՞ք Մոնմութպեդիան Վիքիպեդիայի ապագան է[11]։ Նա նախագիծը նկարագրել է որպես «ֆրակտալ Վիքիպեդիայի տարատեսակ» (այն նմանեցնելով «Սկիզբ» ֆիլմին), որը տեսականորեն հնարավորություն է տալիս ստեղծել «Վիքիպեդիա Վիքիպեդիայում Վիքիպեդիայում»[11]։ Մեկնարկից մի քանի օր անց նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Նախագծի հաջողության փորձությունը քաղաք ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավումն է[12]։

Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսն ասել է, որ չափազանց ոգևորված է նախագծով և հույս ունի, որ մյուս քաղաքները կկրկնեն փորձը[12]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wikipedia project to cover life in Monmouth». BBC News. BBC News Services. 2011 թ․ դեկտեմբերի 30.
  2. «MonmouthpediA – The World's First Wikipedia Town». Monmouthshire County Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  3. «Monmouth to be Wales' first WiFi town». Monmouth Today. 2012 թ․ փետրվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  4. «Welsh town of Monmouth gets Wikipedia treatment». Computer Active. 2012 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  5. «Monmouth to be first Wiki-town». Forest of Dean and Wye Valley Review. 2012 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  6. 6,0 6,1 «Monmouth becomes the world's first Wikipedia town». Monmouthshire County Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  7. Morris, Steven (2012 թ․ հունվարի 26). «Wikipedia puts Monmouth on frontier of a new kind of local history». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  8. «Monmouthpedia : la ville Wikipédia» Արխիվացված 2012-05-22 Wayback Machine, GNT, 18 May 2012. (Ֆրանսերեն) Retrieved 22 May 2012.
  9. «Monmouthpedia Achievements». Monmouthpedia. Wikipedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  10. «Monmouth Library First in the World» Արխիվացված 2013-03-19 Wayback Machine, Monmouthshire Libraries, 21 May 2012. Retrieved 23 May 2012.
  11. 11,0 11,1 Moody, Glyn (2012 թ․ հունվարի 5). «Is Monmouthpedia The Future Of Wikipedia?». Techdirt. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  12. 12,0 12,1 Timon Singh, «Monmouth: The World’s First Wikipedia Town Launches In Wales» Արխիվացված 2016-04-09 Wayback Machine, Inhabitat, 22 May 2012. Retrieved 23 May 2012.