Մոնակոյի օվկիանոսագիտական թանգարան
Մոնակոյի օվկիանոսագիտական թանգարան (ֆր.՝ Musée océanographique de Monaco), օվկիանոսագիտական թանգարան Մոնակոյում, որը միավորում է բուն թանգարանն ու Մոնակո քաղաքի օվկիանոսագիտական ինստիտուտը։ Թանգարանը հիմնադրվել է 1889 թվականին Մոնակոյի իշխան Ալբեր I-ի կողմից[1], օվկիանոսագիտական ինստիտուտը` 1906 թվականին։ Վերջինս նպատակ ունի օվկիանոսագիտության վերաբերյալ տեղեկություններ տարածել[2]։ 1957 թվականին թանգարանի տնօրենն էր Ժակ Իվ Կուստոն։ 2010 թվականին թանգարանը նշել է գիտնականի ծննդյան 100-ամյակը։
Մոնակոյի օվկիանոսագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և կազմակերպություն |
Երկիր | Մոնակո |
Տեղագրություն | Մոնակո |
Հասցե | Avenue St-MartinAvenue Saint-Martin? |
Հիմնադրվել է | 1889 |
Այցելուներ | 675 000 մարդ |
Կայք | oceano.org |
Հավաքածու խմբագրել
Թանգարանում առկա է ծովային կենդանական աշխարհի բազմատեսակ հավաքածու` խրտվիլակների ու կմախքների տեսքով։ Թանգարանի հավաքածուն ներառում է նաև մեծ թվով տարբեր օբյեկտներ, որոնք կապ ունեն ծովին ու ծովային գործին, ինչպես նաև` նավերի, ծովային գործիքների, զենքերի մոդելներ։
Ակվարիումը տեղակայված է շենքի նկուղային հարկում և թույլ է տալիս այցելուներին ծանոթանալ ավելի քան 4000 տեսակի ձկների և ավելի քան 200 տեսակ անողնաշարավորների հետ։ Հիմնականում ցուցադրված են արևադարձային և Միջերկրական ծովի ծովային էկոհամակարգերը։
Պատկերասրահ խմբագրել
-
Մոնակոյի օվկիանոսագիտական թանգարան
-
Մոնակոյի օվկիանոսագիտական թանգարան, ֆասադ
-
Բաթիսկաֆ թանգարանում
-
Ակվարիում
-
Ակվարիում
-
Թանգարանի ինտերիերը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Waldman, Carl; Mason, Catherine (2006). Encyclopedia of European Peoples. Infobase Publishing. էջ 529. ISBN 978-1-4381-2918-1.
- ↑ «The Oceanographic Institute, Foundation Albert I, Prince of Monaco». Monaco Blue Initiative. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք (ֆր.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնակոյի օվկիանոսագիտական թանգարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնակոյի օվկիանոսագիտական թանգարան» հոդվածին։ |