Մոհնա Անսարի (նեպալ․मोहना अन्सारी), Նեպալի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Հանձնաժողովի կազմում է 2014 թվականից[1]։ Աչքի է ընկնում ակտիվ գործունեությամբ և իսլամադավան համայնքում նեպալցի առաջին կին ներկայացուցիչն է[2]։ 2010-2014 թվականներին աշխատել է Նեպալի Կանանց միջազգային հանձնաժողովում, ապա աշխատել է IDEA International-ում՝ որպես գլխավոր խորհրդական[1]։

Մոհնա Անսարի
 
Կրթություն՝ Տրիբհուվան համալսարան
Մասնագիտություն՝ իրավապաշտպան
Դավանանք իսլամ
Ծննդավայր Նեպալգանջ
Քաղաքացիություն  Նեպալ

Վաղ կյանք

խմբագրել

Մոհնա Անսարին ծնվել է Բանկե շրջանի Նեպալգունջ քաղաքում, միջին դասի մուսուլման ընտանիքում։ Մանկության տարիներն ընտանիքի հետ անց է կացրել ailani տարածքում (ոչ ֆորմալ սեփականացված հանրային հող)։ Երբ վեց տարեկան էր, հողերի ռեֆորմների հետ կապված կառավարության որոշումը թույլ տվեց նրա հորը վճարել հարկերը և պահպանել սեփականատիրոջ իր իրավունքը։ Այնուամենայնիվ, դատարանը որոշում ընդունեց բավարարել հողատարածքը բռնագրավելու հակադարձ հայցը։ Այս իրավիճակը Մոհնա Անսարիին ոգեշնչեց դառնալ փաստաբան[3]։ Նրա ընտանիքի միակ աղբյուրը հոր ատաղծագործական խանութն էր։ Նրա ծնողներն անկիրթ էին և ցանկանում էին իրենց երեխաներին ուսման տալ, որպեսզի կարողանան մասնագիտանալ տարբեր բնագավառներում։ Նրա եղբայրներն ուսում են ստացել արտերկրյա անգլերեն դպրոցներում, մինչդեռ նա հաճախել է պետական դպրոց, որտեղ հնարավորություն է ունեցել սովորելու ոչ միայն իսլամ, այլ նաև ժամանակակից կրթություն ստանալ[2]։

Ֆինանսական խնդիրների պատճառով քոլեջում նրա կրթությունն անհնարին դարձավ և նա դուրս մնաց հենց առաջին ուսումնական տարում։ Երեք տարի անց նա ոչ միայն վերականգնվեց քոլեջում, այլ նաև օգտվեց կրթաթոշակից։ Անսարին ընդունվեց Նեպալգունջի միակ Մահենդրա քոլեջի իրավագիտության բակալավրիատ և ավարտեց այն 2003 թվականին։ Ուսանողական տարիներին աշխատել է որպես ուսուցիչ և մասնավոր դաստիարակ։ Նա նաև ժամանակ էր գտնում գրելու կանանց սպառնացող խնդիրներին և երեխաներին վերաբերող հոդվածներ, որոնք հրատարակվում էին տեղական լրագրերում[2]։ Նա գիտական աստիճան է ստացել նաև սոցիոլոգիայի բնագավառում ներդրումների համար։ 2004 թվականին մասնակցել է «Մարդու իրավունքներ և խաղաղության ուսումնասիրություններ» դասընթացին, որը կազմակերպել էր Մարդու իրավունքների հարավ-ասիական ֆորումը (SAFHR)[1]։

Կարիերա

խմբագրել

Դեռևս երիտասարդ տարիներին աշխատել է որպես է լրագրող՝ կենտրոնանալով գլխավորապես կանանց և երեխաններին առնչվող հարցերին։ Աշխատել է նաև Նեպալի Amnesty International կազմակերպությունում։ 1994 թվականին, կառավարության կողմից նշանակվել է Կենտրոնական և արևմտյան շրջանների սպորտի զարգացման կոմիտեի անդամ։ 2003 թվականին ուսումն ավարտելուց հետո նա միացավ Նեպալի փաստաբանների միությանը և ղեկավարեց խոցելի կանանց և երեխաներին օրինական աջակցության ցուցաբերելու նախագծերը[1]։

2004-2010 թվականներին Անսարին աշխատել է մի քանի պետական և միջազգային կազմակերպությունների հետ։ Դրանցից են՝ Action Aid Nepal, McConnell Foundation, Women's Power Development Center և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը, որը զբաղվում էր կանանց զարգացման և սոցիալական ներառման, Գենդերի, օրինական կրթության, կոնֆլիկտի լուծման, խաղաղության պահպանման և մարդու իրավունքներին վերաբերող հարցերով։ 2010 թվականին Նեպալում մուսուլմանների սոցիալական ներառման հարցով նա գրել է National Inclusion Commission (NIC) կազմակերպությանը։ Գենդեր և անարդարության հիմնահարցեր թեմաներով նա վերապատրաստել է հարյուրավոր կանանց և տղամարդկանց[1]։

Նա կանանց և երեխաների խնդիրներով կազմակերպել է միջազգային ֆորումներ Հնդկաստանում, Պաղեստինում, Բանգլադեշում, Շրի Լանկայում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թաիլանդում, Կամբոջայում, Նիդեռլանդներում, Բելգիայում և Միացյալ Նահանգներում։ 2014 թվականին, նա Հաագայում ներկայացրեց իր՝ Նեպալի քաղաքացիություն չունեցող կանանց և երեխաների հիմնահարցերին առնչվող աշխատությունը[1]։

Հակասություններ

խմբագրել

2016 թվականին Անսարին, որպես Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի անդամ, Ժնևում մասնակցեց Նեպալի պարբերական համընդհանուր անդրադարձին։ Հանձնաժողովի անունից հանդես գալով, Անսարին խոսեց Մադհեշ շարժումը ճնշելու նպատակով ռազմական ուժի կիրառության անհրաժեշտության և քաղաքացիների խտրականության հիմնական դրույթների մասին[4]։ Մինչ նա ղեկավարում էր Մադհեշի շարժումը հետազոտողների խումբը՝ պարզվեց, որ ռետինե փամփուշտների փոխարեն կիրառվել է իսկական զինամթերք[5]։ Այս ժողովից հետո գործող վարչապետ Շարմա Օլին, Հնդկաստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Անուպ Ռաջ Շարման և այլ մասնակիցներ հարցեր ուղղեցին Անսարիին[6][7]։ Գլխավոր իրավախորհրդատու Նիխիլ Նարայանը կոչով դիմեց Հնդկաստանի Մարդու իրավունքների հանձնաժողովին[4]։

Մրցանակներ

խմբագրել

Անսարիին ճանաչում բերեց իր գործունեությունը, և նա արժանացավ հետևյալ մրցանակներին՝

  • 2012 թվականին, հանրային ծառայության համար, Նեպալի նախագահի կողմից արժանացել է Suprabal Jana Sewa Shree մրցանակի[8]։
  • 2012 թվականին, Նեպալի հերոս կանանց կյանքն ու գործունեությունը գնահատող Nava Devi Award մրցանակ[2]։
  • 2008 թվականին, ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Ասիական Հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը «Portraits of Leadership» անվանակարգում ներկայացվեց, որպես Ասիայի հեղինակավոր 10 կանանցից մեկը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Members & Secretary::NHRC NEPAL». www.nhrcnepal.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Khalid, Saif. «Meet Mohna Ansari: Nepal's first female Muslim lawyer». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  3. «We may have come a long way, but there is much to achieve» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  4. 4,0 4,1 «OnlineKhabar – English Edition» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  5. Adhikari, Gyanu. «Unveiling Nepal's constitution amid deadly protests». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Nepal: End Intimidation of Human Rights Commission». Human Rights Watch (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 14. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Nepal government urged to respect NHRC's independence | Asia Pacific Forum». www.asiapacificforum.net (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  8. «Meet Mohna Ansari, Nepal's first female Muslim lawyer». The Siasat Daily (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.