«Մոլնիա», Երկրի արհեստական արբանյակների (ԵԱԱ) խորհրդային սերիայի անվանում։ Նախատեսված է եղել հեռուստատեսային ծրագրերի վերահեռարձակման և հեռագրային, հեռախոսային ու լուսահեռագրային կապի («Մոլնիա— 1», «Մոլնիա—2», «Մոլնիա—3»), ինչպես նաև շուրջստացիոնար ուղեծրից ռադիոկապի և հեռուստատեսության փորձնական հաղորդումների («Մոլնիա—1Մ») համար։ Մտնում էր «Մունիա-Օրբիտա» տիեզերական կապի համակարգի մեջ։

«Մոլնիա 1»

Առաջին «Մոլնիա—1»-ը ԵԱԱ արձակվել է 1965 թվականի ապրիլի 23-ին։

«Մոլնիա—2» ԵԱԱ-ի (1965 թվականի հոկտեմբերի 14-ին) արձակմամբ սկսվել է հեռավոր երկկողմանի հեռուստատեսային և հեռախոսահեռագրային կապի համակարգի փորձնական շահագործումը։ 1967-ին ստացվել է տիեզերքից Երկրի գունավոր հեռուստատեսային պատկերը։

Մինչև 1980-ի հունվարի մեկը արձակվել է 74 «Մոլնիա» ԵԱԱ, որոնք Խորհրդային ՄԻության տարածքում և ուրիշ երկրներում ապահովում էին կանոնավոր կապ և հեռուստատեսային հաղորդում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 691